ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
11 օգոստոսի 2020 թվականի թիվ 91 քաղ. Մոսկվա
ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 192 կարգադրությամբ հաստատված՝ Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Բելառուսի Հանրապետությունից Խորհրդատվական կոմիտեի կազմում ներառել հետևյալ անձանց.
Բոգդանով Ալեքսեյ Իգորի՝ Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության արտաքին տնտեսական գործունեության գլխավոր վարչության պետ
Գուսակով Գորդեյ Վլադիմիրի՝ «Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի ԱԱՀ-ում համակարգային հետազոտությունների ինստիտուտ» հանրապետական գիտական ունիտար ձեռնարկության գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն
Կարբանովիչ Տատյանա Միխայիլի՝ Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության կարտոֆիլաբուծության, պտղաբանջարեղենաբուծության, ագրոքիմիայի և բույսերի պաշտպանության վարչության պետ, բուսաբուծության գլխավոր վարչության պետի տեղակալ
Ռաստորգուև Պյոտր Վլադիսլավի՝ «Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի ԱԱՀ-ում համակարգային հետազոտությունների ինստիտուտ» հանրապետական գիտական ունիտար ձեռնարկության գիտական և նորարարական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ
Տարաշկևիչ Սերգեյ Վլադիմիրի՝ Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կայուն զարգացման գլխավոր վարչության բնական համալիրների էկոնոմիկայի վարչության պետ, գլխավոր վարչության պետի տեղակալ.
բ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Դ. Ա. Կլեգին:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ