Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

15 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 187 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 13-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի 2017 թվականի մայիսի 30-ի թիվ 147 հրամանով հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գիտական հետազոտությունների հետ կապված գործունեության կազմակերպման կարգի 11-րդ կետին համապատասխան՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունիսի 30-ի թիվ 87 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2020-2021 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն՝

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի դեկտեմբերի 15-ի

թիվ 187 կարգադրության

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2020-2021 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանում կատարվող

1. II բաժնում՝

ա) «Ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)» ենթաբաժնում՝ 1-ն կետը հանել․

«Ընդամենը՝ Ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամին (նախարարին) վերաբերող մասով՝ 5 ԳՀԱ» բառերը փոխարինել «Ընդամենը՝ Ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամին (նախարարին) վերաբերող մասով՝ 4 ԳՀԱ» բառերով․

բ) «Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ» ենթաբաժնում՝ 2-րդ կետը հանել․

«Ընդամենը՝ Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի մասով՝ 2 ԳՀԱ» բառերը փոխարինել «Ընդամենը՝ Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի մասով՝ 1 ԳՀԱ» բառերով․

գ) «Տեխնիկական կանոնակարգման եւ հավատարմագրման դեպարտամենտ» ենթաբաժնում՝ 2-րդ եւ 6-րդ կետերը հանել․

«Ընդամենը՝ Տեխնիկական կանոնակարգման եւ հավատարմագրման դեպարտամենտի մասով՝ 8 ԳՀԱ» բառերը փոխարինել «Ընդամենը՝ Տեխնիկական կանոնակարգման եւ հավատարմագրման դեպարտամենտի մասով՝ 6 ԳՀԱ» բառերով․

դ) «Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտ» ենթաբաժինը հանել․

ե) «Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտ» ենթաբաժնում՝

1-ն կետը հանել.

«Ընդամենը՝ Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի մասով՝ 3 ԳՀԱ» բառերը փոխարինել «Ընդամենը՝ Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի մասով՝ 2 ԳՀԱ» բառերով․

«Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)» ենթաբաժինը հանել։

2. «Ընդամենը՝ նոր սկսվող աշխատանքների մասով՝ 22 գիտահետազոտական աշխատանք» դիրքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Ընդամենը՝ նոր սկսվող աշխատանքների մասով՝ 15 գիտահետազոտական աշխատանք»։

3. «ԸՆԴԱՄԵՆԸ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասով՝ 34 գիտահետազոտական աշխատանք» դիրքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ԸՆԴԱՄԵՆԸ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասով՝ 27 գիտահետազոտական աշխատանք»

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։