ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
15 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 185 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին 2020 թվականի փետրվարի 3-ի մասին պայմանագրի իրագործման որոշ հարցերի» որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Մ. Մյասնիկովիչ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի թիվ քաղ.
Եվրասիական տնտեսական միության սպրանքային նշանների, սպասարկման նշանների ԵՎ ապրանքների ծագման տեղանունների մասին 2020 թվականի փետրվարի 3-ի պայմանագրի իրականացման որոշ հարցերի մասին
2020 թվականի փետրվարի 3-ի Եվրասիական տնտեսական միության սպրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 25-րդ և 26-րդ հոդվածներին համապատասխան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
Եվրասիական տնտեսական միության սպրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին 2020 թվականի փետրվարի 3-ի պայմանագրի հրահանգը.
Եվրասիական տնտեսական միության ապրանքների նշանների, Եվրասիական տնտեսական միության սպասարկման նշանների և Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման ժամանակ իրավաբանորեն նշանակալի գործողությունների տեսակների և այդպիսի իրավաբանորեն նշանակալի գործողությունների կատարման համար տուրքերի դրույքաչափերի տեսակների ցանկը:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից շվեյցարական ֆրանկից տարբեր արժույթով՝ պայմանագրի 25-րդ հոդվածի 1-ին կետում նշված տուրքերի չափերը սահմանելու դեպքում խնդրել այդ պետությանը սահմանել Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից սահմանվող շվեյցարական ֆրանկի փոխարժեքի կիրառումը Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթվով:
Պայմանագրի 25-րդ հոդվածի 2-րդ կետի իրականացման նպատակով սույն որոշմամբ հաստատված ցանկում նշված իրավաբանորեն նշանակալի գործողությունների կատարման համար տուրքերի դրույքաչափերը կարող են վերանայվել Եվրասիական տնտեսական միության ցանկացած անդամ պետության նախաձեռնությամբ հիմնավորված տնտեսական նպատակահարմարության առկայության դեպքում:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Սմայիլով Է. Ասրանդիև Ա. Օվերչուկ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի
-ի թիվ