Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«15» դեկտեմբերի 2020 թվականի թիվ 184 քաղ. Մոսկվա

ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի օգոստոսի 29-ի թիվ 11З կարգադրությամբ հաստատված՝ Դեղամիջոցների հարցերով փորձագիտական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Փորձագիտական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց․

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ժանսարինա Գալիա Խամիտի՝ - Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության բժշկական և դեղագործական հսկողության կոմիտեի «Դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության դեղամիջոցների մասնագիտացված փորձաքննության դեպարտամենտի ղեկավար

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Աբդիև Մավլյանբեկ Կալմուրզաի՝ - Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների դեպարտամենտի փոխտնօրեն.

բ) նշել Փորձագիտական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

Կաբդենովա Ակմարալ Տալապի՝ - Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության բժշկական և դեղագործական հսկողության կոմիտեի «Դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության փորձարկման կենտրոնի ղեկավար

Տուրդալիևա Ասել Բեյշենբեկի՝ - Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների դեպարտամենտի դեղամիջոցների գրանցման վարչության պետ․

գ) Փորձագիտական կոմիտեի կազմից հանել Լ․Վ․ Բյուրաբեկովային և Մ․Կ․ Ջանկորոզովային։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Մ. Մյասնիկովիչ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։