ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
18 օգոստոսի 2020 թվականի թիվ 95 քաղ. Մոսկվա
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ՆԱՎԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ (ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ) ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Նավթային ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների պլանի (ճանապարհային քարտեզի) մասին» կարգադրության նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի թիվ քաղ.
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Նավթային ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների պլանի (ճանապարհային քարտեզի) մասին» կարգադրության նախագծի մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Նավթային ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների պլանի (ճանապարհային քարտեզի) մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Սմայիլով Է. Ասրանդիև
Ա. Օվերչուկ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » ի 20 թվականի թիվ քաղ.
Նավթային ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների պլանի (ճանապարհային քարտեզի) մասին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 23 որոշմանը համապատասխան և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) հետ համատեղ իրականացված՝ նավթային ոլորտում անդամ պետությունների օրենսդրության համեմատական վերլուծության արդյունքները՝
1. Հաստատել կից ներկայացվող՝ նավթային ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների պլանը (ճանապարհային քարտեզը):
2. Անդամ պետություններին՝ ապահովել սույն կարգադրությամբ հաստատված պլանով նախատեսված միջոցառումների իրագործումը և յուրաքանչյուր տարի տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին դրանց իրագործման ընթացքի մասին:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
բարձրագույն խորհրդի
« » ի 20 թվականի
թիվ կարգադրությամբ
ՊԼԱՆ
նավթային ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների (ճանապարհային քարտեզ)
Միջոցառման անվանումը Իրակա-նացման ժամկետը Ակնկալվող արդյունքը Պատաս-խանատու կատարողը Համա-կատա-րողները
1. Նավթային ոլորտում նորմատիվ իրավական ակտերի մասին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) լիազորված մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության վերլուծություն յուրա-քանչյուր տարի հաշվետվություն Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամ պետություն-ներ
2. Նավթային ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման իրականացում՝ հետևյալ ուղղություններով. յուրա-քանչյուր տարի անդամ պետությունների օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտեր անդամ պետություններ
ա) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների մասնակիցների միջև նավթի և նավթամթերքի առևտրի շուկայական մեխանիզմների ապահովում
բ) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների շրջանակներում նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման ծառայությունների նկատմամբ սակագնի գոյացման (գնագոյացման) ընդհանուր սկզբունքների և մեթոդների կիրառում՝ «Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին» արձանագրությանը համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 20 հավելված)
գ) անդամ պետությունների նավթի և նավթամթերքի արդյունահանման, տրանսպորտային փոխադրման, մատակարարման, վերամշակման և իրացման ոլորտներում ներդրումներ ներգրավելու համար բարենպաստ պայմանների ստեղծում
դ) տնտեսական և էներգետիկ անվտանգության ապահովման մասով անդամ պետությունների ազգային շահերի, ինչպես նաև անդամ պետությունների նավթի և նավթամթերքի ներքին շուկաների գործունեության և զարգացման առանձնահատկությունների պահպանման ապահովում
3. Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման շրջանակներում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման առնչությամբ իրականացվող աշխատանքի մասին փոխադարձ տեղեկացում յուրա-քանչյուր տարի անդամ պետություններ Հանձնա-ժողով
4. Նավթային ոլորտում անդամ պետությունների օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերում կատարված փոփոխությունների վերլուծություն՝ Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման սկզբունքներին դրանց համապատասխանության մասով յուրա-քանչյուր տարի հաշվետվություն Հանձնաժողով անդամ պետություն-ներ