ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
23 նոյեմբերի 2020 թվականի թիվ 28 քաղ. Մինսկ
ՇՈՒԿԱՆ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ 2015-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԴԱՍԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ շուկան անդրսահմանային շուկաների շարքին 2015-2019 թվականներին դասելու չափորոշիչների կիրառման վերաբերյալ զեկույցը (կցվում է որպես տեղեկատվական նյութ)՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ 2023 թվականի II կիսամյակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին զեկուցել շուկան անդրսահմանային շուկաների շարքին 2020-2022 թվականներին դասելու չափորոշիչների կիրառման վերաբերյալ:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Սմայիլով
Ա. Նովիկով
Ա. Օվերչուկ