ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
30 հունիսի 2020 թվականի թիվ 85 քաղ. Մոսկվա
ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի մարտի 22-ի թիվ 31 կարգադրությամբ հաստատված՝ Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Ղազախստանի Հանրապետությունից՝
Ջանեկենով Նուրլան Ջուսուպի՝ Ղազախստանի «KAZENERGY» նավթագազային և էներգետիկ համալիրի կազմակերպությունների ասոցիացիայի Ֆինանսատնտեսական վերլուծության դեպարտամենտի տնօրեն
Ժանիյազով Գալիմժան Աբիբուլլաևիչ՝ Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության հարկային և մաքսային քաղաքականության դեպարտամենտի մաքսային քաղաքականության վարչության ղեկավար
Ժուբաևա Դիանա Ասկարի՝ Ղազախստանի «KAZENERGY» նավթագազային և էներգետիկ համալիրի կազմակերպությունների ասոցիացիայի ֆինանսատնտեսական վերլուծության դեպարտամենտի առաջատար փորձագետ
Մուկուշև Ալմազ Կաիրբեկի՝ Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության հարկային և մաքսային քաղաքականության դեպարտամենտի մաքսային քաղաքականության վարչության գլխավոր փորձագետ
Ռուսաստանի Դաշնությունից՝
Արտեմև Ալեքսեյ Ալեքսանդրի՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության մաքսային քաղաքականության և ալկոհոլային շուկայի կարգավորման դեպարտամենտի մաքսային վարչարարության բաժնի պետի տեղակալ
Սովդագարով Սերգեյ Վլադիմիրի՝ «Պրոֆեսիոնալ մաքսային օպերատորների ոչ առևտրային գործընկերություն» ասոցիացիայի նախագահ
Սպիցինա Օլգա Միխայիլի՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության մաքսային քաղաքականության և ալկոհոլային շուկայի կարգավորման դեպարտամենտի մաքսային վարչարարության բաժնի պետ.
բ) նշել Խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝
Մովսիսյան Լիլիթ Սամվելի՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի
վարչարարության և ընթացակարգերի մեթոդաբանության վարչության
պետի տեղակալ
Դոսումով Դանիյար Նուրժանի՝ Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի առևտրի զարգացման վարչության ղեկավար
Ժապարկուլով Նուրժան Բակիտի՝ Ղազախստանի Հանրապետության ինդուստրիայի և ենթակառուցվածքների զարգացման նախարարության ինդուստրիալ զարգացման և արդյունաբերական անվտանգության կոմիտեի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերով վարչության ղեկավար
Վոլկով Ալեքսեյ Միխայիլի՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության մաքսային քաղաքականության և ալկոհոլային շուկայի կարգավորման դեպարտամենտի
տնօրենի տեղակալ.
գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ա.Ս. Բայբագիսովային, Ե.Ա. Կանաշկինային և Ա.Ս. Սուպիգալիևին։
2. Սահմանել, որ Մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Օ.Մ. Պանկրատովը նախագահում է Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստերին (Խորհրդատվական կոմիտեի նախագահ)։
3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մարտի 22-ի «Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմի մասին» թիվ 31 կարգադրության 2-րդ կետը։
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Մ. Մյասնիկովիչ