Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 25-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետում «սանիտարական, անասնաբուժասանիտարական» բառերը փոխարինել «սանիտարահամաճարակաբանական, անասնաբուժական» բառերով.

2) VI բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1 հոդվածով.

«Հոդված 29.1

Պետական հսկողությունը (վերահսկողությունը)

Միության մաքսային սահմանին

1. Միության մաքսային սահմանը հատելիս անդամ պետությունների պետական սահմանների անցման կետերում և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող այլ վայրերում անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվում է պետական հսկողություն (վերահսկողություն) (մաքսային, տրանսպորտային, սանիտարահամաճարակաբանական, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական, ճառագայթային և պետական հսկողության (վերահսկողության) այլ տեսակներ)՝ սույն Պայմանագրին, Միություն իրավունքի մեջ մտնող այլ միջազգային պայմանագրերի ու ակտերի և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

2. Հանձնաժողովի ակտերով կարող են սահմանվել՝ անդամ պետությունների պետական սահմանների անցման կետերում և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող այլ վայրերում սույն Պայմանագրին, Միություն իրավունքի մեջ մտնող այլ միջազգային պայմանագրերի ու ակտերի և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան իրականացվող մաքսային, տրանսպորտային (ավտոմոբիլային), սանիտարահամաճարակաբանական, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական, ճառագայթային հսկողության կազմակերպման համար անհրաժեշտ շենքերի, շինությունների, սենքերի, բաց հրապարակների սարքավորումներին ու նյութատեխնիկական հագեցվածությանը ներկայացվող տիպային պահանջներ։».

3) 51-րդ հոդվածի 1-ին կետի 14-րդ ենթակետում «արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, համապատասխանության պարտադիր գնահատման» բառերը փոխարինել «Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների, համապատասխանության գնահատման» բառերով.

4) 52-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման համար կամավոր հիմունքով կարող են կիրառվել միջազգային, տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտները, որոնց միացել են բոլոր անդամ պետությունները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտները։

Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման համար կարող են կիրառվել միջազգային, տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտները, որոնց միացել են բոլոր անդամ պետությունները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտները և հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների մեթոդիկաներ, որոնք ատեստավորված (վալիդացված) և հաստատված են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։».

5) 57-րդ հոդվածի 4-րդ կետի առաջին պարբերությունը «(հսկողություն)» բառից հետո ավելացնել «ռիսկերի գնահատման կիրառմամբ» բառերով.

6) 88-րդ հոդվածի 1-ին կետի ութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«գնումների ոլորտում կարգավորման և (կամ) վերահսկման գործառույթներ իրականացնող անդամ պետության մարմնի (մարմինների) առկայության ապահովում,».

7) 97-րդ հոդվածում՝

3-րդ կետում՝

երկրորդ պարբերության տեքստում «մանկավարժական, իրավաբանական,» բառերը հանել.

երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Անդամ պետությունների աշխատավորների կողմից աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան տրված գիտական աստիճանների և գիտական կոչումների մասին փաստաթղթերը ճանաչվում են աշխատանքի տեղավորման պետությունում՝ Միության շրջանակներում կնքվող առանձին միջազգային պայմանագրերին համապատասխան։ Միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում նշված փաստաթղթերը ճանաչվում են աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան։».

4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

Անդամ պետությունների այնաքաղաքացիները, որոնք օրինական հիմքով գտնվում են մյուս անդամ պետության տարածքում, գործատուի կամ աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուի հետ անդամ պետության աշխատավորի կնքած աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի առկայության դեպքում իրավունք ունեն դիմելու այդ անդամ պետության իրավասու մարմիններ անմիջականորեն կամ ընդհանուր օգտագործման տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցերի, այդ թվում՝ «Ինտերնետ» ցանցի օգտագործմամբ (աշխատանքի տեղավորման պետությունում այդպիսի հնարավորության առկայության դեպքում)՝ առանց աշխատանքի տեղավորման պետության սահմաններից դուրս գալու մուտք գործելու նպատակը փոխելու համար, եթե աշխատանքային գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է փոխել աշխատանքի տեղավորման պետությունում գտնվելու նպատակը։».

8) «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթում (նշված Պայմանագրի թիվ 1 հավելված)՝

15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«15. Հանձնաժողովն անցկացնում է՝

Հանձնաժողովի այն որոշումների նախագծերի և Միության շրջանակներում միջազգային այն պայմանագրերի նախագծերի կարգավորող ազդեցության գնահատում, որոնք կարող են ազդեցություն ունենալ ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանների վրա (այսուհետ՝ կարգավորող ազդեցության գնահատում).

Հանձնաժողովի ընդունված այն որոշումների փաստացի ազդեցության գնահատում, որոնք ազդում են ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանների վրա (այսուհետ՝ փաստացի ազդեցության գնահատում)։

Հանձնաժողովի այն որոշումները, որոնք կարող են ազդեցություն ունենալ ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանների վրա, ընդունվում են՝ հաշվի առնելով այդ որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման արդյունքները։

Միության շրջանակներում միջազգային պայմանագրի նախագծի կարգավորող ազդեցության գնահատման մասին եզրակացությունն ուղարկվում է անդամ պետություններ՝ միջազգային պայմանագրի նախագիծը ներպետական համաձայնեցման ուղարկելու հետ միաժամանակ։

Փաստացի ազդեցության գնահատումն իրականացվում է, որպես կանոն, Հանձնաժողովի համապատասխան որոշման գործողության յուրաքանչյուր 3 տարին լրանալուց հետո:

Փաստացի ազդեցության գնահատման մասին եզրակացությունը հաշվի է առնվում Հանձնաժողովի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ կատարելու ժամանակ։

Կարգավորող ազդեցության գնահատման և փաստացի ազդեցության գնահատման ընթացակարգերի իրականացման կարգը սահմանվում է կանոնակարգով։».

24-րդ կետի 5-րդ ենթակետում «կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգի իրականացման մոնիթորինգի մասին տարեկան հաշվետվություն» բառերը փոխարինել «կարգավորող ազդեցության գնահատման և փաստացի ազդեցության գնահատման ընթացակարգերի իրականացման մոնիթորինգի մասին հաշվետվություն (երկու տարին մեկ անգամ պարբերականությամբ)» բառերով.

43-րդ կետի 16-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«16) սահմանված կարգով իրականացնում է կարգավորող ազդեցության գնահատման և փաստացի ազդեցության գնահատման ընթացակարգեր, ինչպես նաև ապահովում է կարգավորող ազդեցության գնահատման և փաստացի ազդեցության գնահատման ընթացակարգերի իրականացման մոնիթորինգի մասին հաշվետվության նախապատրաստումը,».

55-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8) սահմանված կարգով մասնակցում են կարգավորող ազդեցության գնահատման և փաստացի ազդեցության գնահատման ընթացակարգերի անցկացմանը, ինչպես նաև իրականացնում են այդ ընթացակարգերի անցկացման մոնիթորինգ,».

9) «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 5 հավելված).

1-ին կետի առաջին պարբերությունը լրացնել «, իսկ նշված Պայմանագրին նոր միացած անդամների համար՝ դրանց կողմից սույն արձանագրության կիրառման ամսաթվից։» բառերով.

11-րդ կետում՝

երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ընդ որում՝ անդամ պետությունների միջև բաշխման ենթակա ներմուծման մաքսատուրքերի ընդհանուր գումարը որոշվում է հաշվետու օրը մուտքագրված (հաշվանցման միջոցով լիազորված մարմնի կողմից կատարված) ներմուծման մաքսատուրքերի գումարներից հանելով հաշվետու օրը վճարողներին վերադարձման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարները և հաշվետու օրը պարտքի մարման դիմաց հաշվանցված ներմուծման մաքսատուրքերի գումարները՝ հաշվի առնելով հաշվետու օրը ազգային (կենտրոնական) բանկի կողմից կատարման համար չընդունված՝ ներմուծման մաքսատուրքերի վերադարձի գումարների փոխանցման մասին հաշվարկային (վճարման) փաստաթղթերը (հանձնարարականները)։».

երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Ղազախստանի Հանրապետությունում անդամ պետությունների միջև բաշխման ենթակա ներմուծման մաքսատուրքերի ընդհանուր գումարը որոշվում է՝ հաշվետու օրը մուտքագրված (հաշվանցման միջոցով լիազորված մարմնի կողմից կատարված) ներմուծման մաքսատուրքերի գումարներից հանելով հաշվետու օրը վերադարձման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարները և հաշվետու օրը պարտքի մարման դիմաց հաշվանցված ներմուծման մաքսատուրքերի գումարները։».

10) «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 7 հավելված)՝

4-րդ կետի երրորդ պարբերությունը «ներմուծման» բառից հետո ավելացնել «կամ հատուկ» բառերով.

47-րդ կետի վեցերորդ պարբերությունը «ներմուծման» բառից հետո ավելացնել «կամ հատուկ» բառերով.

Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնների (նշված Արձանագրության հավելված) 9-րդ կետի երկրորդ պարբերությունը «կամ ներմուծման» բառերից հետո ավելացնել «կամ հատուկ» բառերով.

11) «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 8 հավելված)՝

2-րդ կետի երրորդ, յոթերորդ և երեսուներկուերորդ պարբերություններում «Հանձնաժողովի որոշմամբ՝» բառերը հանել.

24-րդ կետում «քվոտա սահմանելու միջոցով, ապա այդ ներմուծման քվոտայի չափը» բառերը փոխարինել «կամ հատուկ քվոտա սահմանելու միջոցով, ապա այդ ներմուծման կամ հատուկ քվոտայի չափը» բառերով, «ներմուծման քվոտայի ավելի փոքր չափ» բառերը փոխարինել «ներմուծման կամ հատուկ քվոտայի ավելի փոքր չափ՝» բառերով.

25-րդ կետը «միջև ներմուծման» բառերից հետո ավելացնել «կամ հատուկ» բառերով, «տրվում է ներմուծման» բառերից հետո ավելացնել «կամ հատուկ» բառերով.

26-րդ կետի առաջին պարբերությունը «ապա ներմուծման» բառից հետո ավելացնել «կամ հատուկ» բառերով.

27-րդ կետի առաջին պարբերությունը «բաշխել ներմուծման» բառից հետո ավելացնել «կամ հատուկ» բառերով.

28-րդ կետը «Ներմուծման» բառից հետո ավելացնել «կամ հատուկ» բառերով.

29-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

67-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «67. Գնագցող ներմուծման հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված վնասը որոշվում է՝ հիմք ընդունելով գնագցող ներմուծման ծավալի վերլուծության արդյունքները և անդամ պետությունների շուկայում նույնանման ապրանքի գների վրա գնագցող ներմուծման ազդեցությունը, ինչպես նաև դրանով պայմանավորված՝ անդամ պետություններում նույնանման ապրանքն արտադրողների վրա գնագցող ներմուծման ազդեցությունը։».

72-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«72. Անդամ պետությունների տնտեսության ճյուղի վրա գնագցող ներմուծման ունեցած ազդեցության վերլուծությունը անդամ պետությունների տնտեսության ճյուղի վիճակի հետ կապված բոլոր տնտեսական գործոնների և ցուցանիշների գնահատումն է՝ ներառյալ

ապրանքի վաճառքի, շահույթի, արտադրության, անդամ պետությունների շուկայում ապրանքի մասնաբաժնի, արտադրողականության, ներդրումներից կամ արտադրական հզորությունների օգտագործումից ստացված եկամտի՝ տեղի ունեցած կամ հետագայում հնարավոր կրճատումը.

անդամ պետությունների շուկայում ապրանքի գների վրա ազդող գործոնները.

գնագցման չափը.

դրամական հոսքերի շարժի, ապրանքի պաշարների, զբաղվածության մակարդակի, աշխատավարձի, ապրանքի արտադրության աճի տեմպերի, կապիտալ ներգրավելու և (կամ) ներդրումներ իրականացնելու հնարավորության վրա տեղի ունեցած կամ հետագայում հնարավոր բացասական ազդեցությունը։

Նշված գործոնների և ցուցանիշների ցանկը սպառիչ չէ։ Ընդ որում, այս գործոններից ոչ մեկը, ոչ մի քանիսը չեն կարող վճռորոշ նշանակություն ունենալ գնագցող ներմուծման հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված վնասը որոշելու համար։

Կրկնակի ուսումնասիրությունների նպատակով՝ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալու պատճառով վերլուծվում է, այդ թվում՝ անդամ պետությունների տնտեսության ճյուղի տնտեսական դրությունը վերականգնելու մակարդակը՝ դրա վրա նախկինում իրականացված գնագցող ներմուծման ունեցած ազդեցությունից հետո։».

76-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«76. Գնագցող ներմուծման հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելու վտանգի առկայությունը որոշելու դեպքում ուսումնասիրություն իրականացնող մարմինը հաշվի է առնում բոլոր առկա գործոնները, այդ թվում՝

գնագցող ներմուծման ծավալի զգալի աճի տեմպերը, որոնք վկայում են այդ ներմուծման ծավալի էական աճի իրական հնարավորության մասին.

գնագցող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքի արտահանման համար արտահանողի ունեցած բավարար հնարավորությունները կամ դրանց էապես ընդլայնման ակնհայտ անխուսափելիությունը, որոնք վկայում են տվյալ ապրանքի գնագցող ներմուծման ծավալի էապես աճի իրական հնարավորության մասին՝ հաշվի առնելով այլ արտահանման շուկաների՝ տվյալ ապրանքի արտահանման ցանկացած հավելյալ ծավալ ընդունելու հնարավորությունը.

գնագցող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքի գների մակարդակը, եթե գների այդ մակարդակը կարող է հանգեցնել անդամ պետությունների շուկայում նույնանման ապրանքի գների զգալի նվազմանը կամ զսպմանը և ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի պահանջարկի հետագա աճին.

ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի պաշարները։

Ընդ որում, այս գործոններից ոչ մեկը չի կարող վճռորոշ նշանակություն ունենալ գնագցող ներմուծման հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելու վտանգի առկայությունը պարզելու համար։».

99-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Գնային պարտավորությունները հավանության արժանացնելու մասին Հանձնաժողովի որոշման մեջ կարող է սահմանվել այն փաստաթուղթը, որն անհրաժեշտ է արտահանողի կամ արտադրողի մասին տեղեկությունները հաստատելու նպատակով, և այդ փաստաթղթի լրացման պահանջները։».

102-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Հակագնագցման տուրքի նման դրույքաչափի առանձին չափը սահմանելիս Հանձնաժողովն իրավունք ունի որոշելու այն փաստաթուղթը, որն անհրաժեշտ է արտահանողի կամ արտադրողի մասին տեղեկությունները հաստատելու նպատակով, որի համար սահմանված է հակագնագցման տուրքի առանձին դրույքաչափի չափը, և այդ փաստաթղթի լրացման պահանջները։».

IV բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ ենթաբաժնով՝

«11. Հակագնագցման տուրքի կլանումը որոշելը

120.1. Եթե հակագնագցման միջոց սահմանելուց և սույն արձանագրության 110-րդ կետով նախատեսված կրկնակի ուսումնասիրության արդյունքների հիման վրա հակագնագցման տուրքի չափը փոփոխելուց հետո անցել է առնվազն 2 տարի, ապա շահագրգիռ անձն իրավունք ունի ներկայացնելու դիմում, որը պարունակում է ապացույցներ այն մասին, որ հակագնագցման միջոց սահմանելուց կամ սույն արձանագրության 110-րդ կետով նախատեսված կրկնակի ուսումնասիրության արդյունքների հիման վրա հակագնագցման տուրքի չափը փոփոխելուց հետո արձանագրվել է արտահանման գների իջեցում կամ Միության շուկայում ներմուծված ապրանքի իրացման գների իջեցում, փոփոխության բացակայություն կամ ոչ բավականաչափ բարձրացում։ Սույն դիմումի հիման վրա կարող է սկսվել կրկնակի ուսումնասիրություն՝ հակագնագցման տուրքի կլանումը որոշելու նպատակով։

120.2. Հակագնագցման տուրքի կլանումը որոշելու նպատակով կրկնակի ուսումնասիրությունը պետք է ավարտվի՝ այն սկսվելու ամսաթվից հետո 9 ամսվա ընթացքում։

120.3. Սույն արձանագրության 1201 կետում նշված՝ արտահանման գների կամ Միության շուկայում ներմուծված ապրանքի իրացման գների դինամիկայի մասին տեղեկությունները պետք է ներկայացված լինեն սույն արձանագրության 1201 կետին համապատասխան դիմումի մեջ այն ժամանակահատվածի համար, որը կազմում է անմիջապես դիմումի ներկայացնելուն նախորդող առնվազն 6 ամիս։

120.4. Հակագնագցման տուրքի կլանումը որոշելու համար իրականացվում է հակագնագցման տուրքի կլանումը որոշելու նպատակով կրկնակի ուսումնասիրության ընթացքում դիտարկվող ժամանակահատվածում արտահանման գների համեմատում այն ժամանակահատվածում արտահանման գների հետ, որն օգտագործվել է գործող հակագնագցման տուրքի չափը որոշելու նպատակով։ Տվյալ համեմատության ժամանակ անհրաժեշտության դեպքում իրականացվում է համեմատվող արտահանման գների ճշգրտում՝ հաշվի առնելով մատակարարումների պայմանների և առանձնահատկությունների, հարկման, առևտրային գործառնությունների փուլերի, քանակական ցուցանիշների, ֆիզիկական առանձնահատկությունների տարբերությունները, ինչպես նաև ցանկացած այլ տարբերություն, որն ազդում է այդ գների համադրելիության վրա։ Հակագնագցման տուրքի կլանումը որոշելու նպատակով կրկնակի ուսումնասիրության ընթացքում դիտարկվող ժամանակահատվածում արտահանման գինը որոշվում է սույն արձանագրության 64-րդ և 65-րդ կետերին համապատասխան։

120.5. Շահագրգիռ անձինք իրավունք ունեն սահմանված ժամկետներում հակագնագցման տուրքի կլանումը որոշելու նպատակով կրկնակի ուսումնասիրություն սկսելու մասին ծանուցման մեջ ներկայացնել արտահանման գների իջեցման կամ Միության շուկայում ներմուծված ապրանքի իրացման գների իջեցման, փոփոխության բացակայության կամ ոչ բավականաչափ բարձրացման հիմնավորում, այդ թվում՝ սովորական արժեքի փոփոխության անհրաժեշտության ապացույցներ։ Նշված ժամկետը լրանալուն պես շահագրգիռ անձանց կողմից ներկայացված հիմնավորումները և ապացույցները կարող են հաշվի չառնվել ուսումնասիրություն իրականացնող մարմնի կողմից:

120.6. Հակագնագցման տուրքի կլանումը որոշելու դեպքում գնագցման չափը վերահաշվարկվում է՝ հաշվի առնելով հակագնագցման տուրքի կլանումը որոշելու նպատակով կրկնակի ուսումնասիրության ընթացքում դիտարկվող ժամանակահատվածում արտահանման գինը։ Ընդ որում, որպես սովորական արժեք է ընդունվում հակագնագցման ուսումնասիրության (այդ թվում՝ սույն արձանագրության 110-րդ կետով նախատեսված կրկնակի ուսումնասիրության) ընթացքում որոշված սովորական արժեքը, որի հիման վրա հաշվարկվել է՝ հակագնագցման տուրքի կլանումը որոշելու նպատակով կրկնակի ուսումնասիրություն սկսելու օրվա դրությամբ գործող հակագնագցման տուրքը։ Սովորական արժեքը կարող է փոփոխվել սույն արձանագրության 1205 կետին համապատասխան դրա փոփոխման անհրաժեշտության ապացույցներ ներկայացնելու դեպքում։

120.7. Եթե վերահաշվարկված գնագցման չափը գերազանցում է այն գնագցման չափը, որի հիման վրա սահմանվել է գործող հակագնագցման տուրքը, ապա Հանձնաժողովն իրավունք ունի ավելացնելու գործող հակագնագցման տուրքն այն մեծությամբ, որն անհրաժեշտ է տվյալ տարբերությունը վերացնելու համար։

120.8. Եթե վերահաշվարկված գնագցման չափը չի գերազանցում այն գնագցման չափը, որի հիման վրա սահմանվել է գործող հակագնագցման տուրքը, ապա հակագնագցման միջոցը շարունակում է գործողությունն առանց փոփոխությունների։».

132-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «132. Սուբսիդավորվող ներմուծման հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված վնասը որոշվում է՝ հիմք ընդունելով սուբսիդավորվող ներմուծման ծավալի վերլուծության արդյունքները և անդամ պետությունների շուկայում նույնանման ապրանքի գների վրա սուբսիդավորվող ներմուծման ազդեցությունը, ինչպես նաև դրանով պայմանավորված՝ անդամ պետություններում նույնանման ապրանքն արտադրողների վրա սուբսիդավորվող ներմուծման ազդեցությունը։».

137-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«137. Անդամ պետությունների տնտեսության ճյուղի վրա սուբսիդավորվող ներմուծման ունեցած ազդեցության վերլուծությունը անդամ պետությունների տնտեսության ճյուղի վիճակի հետ կապված բոլոր տնտեսական գործոնների և ցուցանիշների գնահատումն է՝ ներառյալ

ապրանքի արտադրության, վաճառքի, անդամ պետությունների շուկայում ապրանքի մասնաբաժնի, շահույթի, արտադրողականության, ներդրումներից կամ արտադրական հզորությունների օգտագործումից ստացված եկամտի՝ տեղի ունեցած կամ հետագայում հնարավոր կրճատումը.

անդամ պետությունների շուկայում ապրանքի գների վրա ազդող գործոնները.

դրամական հոսքերի շարժի, ապրանքի պաշարների, զբաղվածության մակարդակի, աշխատավարձի, ապրանքի արտադրության աճի տեմպերի, կապիտալ ներգրավելու և (կամ) ներդրումներ իրականացնելու հնարավորության վրա տեղի ունեցած կամ հետագայում հնարավոր բացասական ազդեցությունը։

Նշված գործոնների և ցուցանիշների ցանկը սպառիչ չէ։ Ընդ որում, այս գործոններից ոչ մեկը, ոչ մի քանիսը չեն կարող վճռորոշ նշանակություն ունենալ սուբսիդավորվող ներմուծման հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված վնասը որոշելու համար։

Կրկնակի ուսումնասիրությունների նպատակով փոխհատուցման միջոցի գործողության ժամկետը լրանալու պատճառով վերլուծվում է, այդ թվում՝ անդամ պետությունների տնտեսության ճյուղի տնտեսական դրությունը վերականգնելու մակարդակը՝ դրա վրա նախկինում իրականացված սուբսիդավորվող ներմուծման ունեցած ազդեցությունից հետո։».

139-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«139. Սուբսիդավորվող ներմուծման հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելու վտանգի առկայությունը որոշելու դեպքում ուսումնասիրություն իրականացնող մարմինը հաշվի է առնում բոլոր առկա գործոնները, այդ թվում՝

սուբսիդիայի կամ սուբսիդիաների բնույթը, չափը և առևտրի վրա դրանց հնարավոր ազդեցությունը.

սուբսիդավորվող ներմուծման ծավալի զգալի աճի տեմպերը, որոնք վկայում են այդ ներմուծման ծավալի էական աճի իրական հնարավորության մասին.

սուբսիդավորվող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքի արտահանման համար արտահանողի ունեցած բավարար հնարավորությունները կամ դրանց էապես ընդլայնման ակնհայտ անխուսափելիությունը, որոնք վկայում են այդ ապրանքի սուբսիդավորվող ներմուծման ծավալի էապես աճի իրական հնարավորության մասին՝ հաշվի առնելով այլ արտահանման շուկաների՝ տվյալ ապրանքի արտահանման ցանկացած հավելյալ ծավալ ընդունելու հնարավորությունը.

սուբսիդավորվող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքի գների մակարդակը, եթե գների այդ մակարդակը կարող է հանգեցնել անդամ պետությունների շուկայում նույնանման ապրանքի գների զգալի նվազմանը կամ զսպմանը և սուբսիդավորվող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքի պահանջարկի հետագա աճին.

սուբսիդավորվող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքի պաշարները։

Ընդ որում, այս գործոններից ոչ մեկը չի կարող վճռորոշ նշանակություն ունենալ սուբսիդավորվող ներմուծման հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելու վտանգի առկայությունը պարզելու համար։».

163-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Կամավոր պարտավորությունները հավանության արժանացնելու մասին Հանձնաժողովի որոշման մեջ կարող է սահմանվել այն փաստաթուղթը, որն անհրաժեշտ է արտահանողի մասին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև արտադրողի մասին տեղեկությունները հաստատելու նպատակով, և այդ փաստաթղթի լրացման պահանջները։».

166-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Փոխհատուցման տուրքի նման դրույքաչափի առանձին չափ սահմանելիս Հանձնաժողովն իրավունք ունի որոշելու այն փաստաթուղթը, որն անհրաժեշտ է արտահանողի մասին տեղեկությունները հաստատելու նպատակով, որի համար սահմանված է փոխհատուցման տուրքի առանձին դրույքաչափի չափը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև արտադրողի մասին, և այդ փաստաթղթի լրացման պահանջները։».

187-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«187. Սույն արձանագրության 186-րդ կետում նշված դիմումը ներկայացվում է՝

1) անդամ պետություններում նույնանման կամ ուղղակիորեն մրցակցող ապրանքն արտադրողի (արտադրողների) (հատուկ պաշտպանական միջոց կիրառելու մասին դիմում ներկայացնելու դեպքում) կամ նույնանման ապրանքն արտադրողի կամ նրա լիազորված ներկայացուցչի (դրանց լիազորված ներկայացուցիչների) կողմից (հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու մասին դիմում ներկայացնելու դեպքում).

2) արտադրողների միավորման (ասոցիացիայի, միության) կամ միավորումների (ասոցիացիաների, միությունների) կողմից, որի (որոնց) մասնակիցների թվում են անդամ պետություններում նույնանման կամ ուղղակիորեն մրցակցող ապրանքի (հատուկ պաշտպանական միջոց կիրառելու մասին դիմում ներկայացնելու դեպքում) կամ նույնանման ապրանքի (հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու մասին դիմում ներկայացնելու դեպքում) արտադրողները, կամ այդպիսի միավորման (ասոցիացիայի, միության) լիազորված ներկայացուցիչը կամ այդպիսի միավորումների (ասոցիացիաների, միությունների) լիազորված ներկայացուցիչները։».

12) «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 9 հավելված).

2-րդ կետում՝

վեցերորդ պարբերությունում «Միության տեխնիկական կանոնակարգերի» բառերը փոխարինել «Միության տեխնիկական կանոնակարգի (Միության տեխնիկական կանոնակարգերի)» բառերով.

տասներորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«արտադրող»՝ իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ (այդ թվում՝ օտարերկրյա արտադրող), որն արտադրում է արտադրանքը կամ որի ցուցումով իրականացվում է արտադրանքի նախագծում կամ արտադրում և որն իր անունից կամ ապրանքային նշանով իրացնում էնտվյալ արտադրանքն ու պատասխանատվություն էակրում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին դրա համապատասխանության համար.».

քսաներեքերորդ պարբերությունում «Միության տեխնիկական կանոնակարգերի» բառերը փոխարինել «Միության տեխնիկական կանոնակարգի (Միության տեխնիկական կանոնակարգերի)» բառերով.

3-րդ կետի երկրորդ պարբերությունում՝

«պաշտպանական արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների),» բառերը փոխարինել «պաշտպանության և անվտանգության շահերի ապահովման համար պաշտպանական արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), այդ թվում՝» բառերով.

«պետական գաղտնիք» բառերից հետո ավելացնել «(պետական գաղտնիքներ)» բառերը.

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]

4-րդ կետում՝

առաջին պարբերությունը լրացնել «(այսուհետ՝ ստանդարտների ցանկ)» բառերով.

առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Ստանդարտների ցանկը չի հաստատվում այն դեպքում, երբ Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կարող են կատարվել անմիջապես։».

հինգերորդ պարբերությունում՝

«Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը գնահատելիս» բառերից հետո ավելացնել «, ինչպես նաև Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս» բառերը.

«ազգային (պետական) ստանդարտների ցանկը» բառերը փոխարինել «անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների ցանկը, ինչպես նաև հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների» բառերով.

լրացնել «(այսուհետ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոնների և մեթոդների ցանկ)» բառերը.

հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոնների ուեմեթոդների ցանկը չի հաստատվում այն դեպքերում, երբ Միության տեխնիկական կանոնակարգը չի պարունակում համապատասխանության գնահատում անցկացնելու մասին պահանջներ կամ երբ Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատումը կարող է իրականացվել առանց հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու։».

յոթերորդ պարբերությունում «միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների, այդ թվում՝ Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման և կատարման պահանջների ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ նմուշառման կանոնները,» բառերը փոխարինել «հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոնների ու մեթոդների ցանկում» բառերով.

ութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Միջազգային և տարածաշրջանային ստանդարտները ներառվում են ստանդարտների ցանկում և հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոնների ու մեթոդների ցանկում որպես միջպետական ստանդարտներ, որոնց միացել են բոլոր անդամ պետությունները, կամ անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտներ դրանց ընդունվելուց հետո։».

լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման նպատակով՝ անդամ պետությունները Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատված կարգով համակարգում են ստանդարտացման աշխատանքները, այդ թվում՝ ստանդարտների կիրառման համար։».

5-րդ կետում՝

յոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը ձևակերպվում են էլեկտրոնային եղանակով և (կամ) թղթային կրիչի վրա՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգով։».

ութերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող փաստաթղթերը գործում են Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող փաստաթղթի գործողության ժամանակահատվածում շրջանառության մեջ դրված արտադրանքի յուրաքանչյուր միավորի նկատմամբ, արտադրանքի պիտանիության ժամկետի կամ ծառայության ժամկետի ընթացքում։».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով՝

«11. Անդամ պետությունների տնտեսական զարգացման մակարդակին և գիտատեխնիկական զարգացման մակարդակին Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման համապատասխանության ապահովման համար անցկացվում է գիտատեխնիկական մակարդակի պարտադիր պարբերական գնահատում Միության՝ ուժի մեջ մտած տեխնիկական կանոնակարգերի և սույն արձանագրության 4-րդ կետով նախատեսված ստանդարտների ցանկերի նկատմամբ։ Գիտատեխնիկական մակարդակի գնահատումն իրականացնելունկարգը, այդ թվում՝ դրա պարբերականությունը, հաստատվում է Հանձնաժողովի կողմից։».

13) «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման աշխատանքների արդյունքները ճանաչելու մասին» արձանագրությունը (նշված Պայմանագրի թիվ 11 հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ 41 կետով.

«4.1. Սույն արձանագրության 4-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված լիազորություններին համապատասխան ընդունված որոշումների մասին տեղեկատվության փոխանակումն ապահովելու նպատակով՝ հավատարմագրման մարմիններն իրականացնում են փոխգործակցություն՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանված կարգով։».

14) «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 12 հավելված).

2-րդ կետում՝

յոթերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն)»՝ բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության հարցերով լիազորված մարմինների գործունեություն, որն իրականացվում է՝ հաշվի առնելով մարդու առողջության վրա սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա՝ հսկողության վերցված արտադրանքի (ապրանքների), բնակության միջավայրի գործոնների վնասակար ազդեցության ռիսկի գնահատումը և ուղղված է Հանձնաժողովի կողմից բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտին առնչվող՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջների խախտումների կանխարգելմանը, հայտնաբերմանն ու կանխմանը.».

տասնութերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«ռիսկի գնահատում»՝ անդամ պետությունների կամ ներմուծող պետության տարածքներում բույսերի համար վնասակար օրգանիզմների կամ հիվանդությունների ներթափանցման, արմատավորման (խորացման) կամ տարածման հավանականության որոշում՝ հաշվի առնելով սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումները, որոնք կիրառվում են կամ կարող են կիրառվել, և դրա հետ կապված հնարավոր կենսաբանական ու տնտեսական հետևանքները, կամ մարդու կամ կենդանիների առողջության վրա անբարենպաստ ազդեցության հավանականության որոշում, կապված պետական սանիտարահամաճարակաբանական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ հսկողության վերցված արտադրանքում (ապրանքներում) և անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ հսկողության վերցված ապրանքներում առկա կենսաբանական (այդ թվում՝ ախտածին միկրոօրգանիզմների և տոքսինների), քիմիական (այդ թվում՝ աղտոտող նյութերի, կոնտամինանտների) և ֆիզիկական գործոնների հետ.».

երեսունվեցերորդ պարբերությունում «ու կարգի» բառերը հանել.

քառասունմեկերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բուսասանիտարական սերտիֆիկատ»՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) փաստաթուղթ, որը ձևակերպվում է թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային տեսքով (էլեկտրոնային համարժեքի տեսքով), տրվում է արտահանող (վերաարտահանող) երկրի՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմնի կողմից՝ 1951 թվականի դեկտեմբերի 6-ի Բույսերի կարանտինի և պաշտպանության միջազգային կոնվենցիայով սահմանված ձևի համաձայն, և որով հավաստվում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) համապատասխանությունն արտահանող երկրի բուսասանիտարական պահանջներին.».

4-րդ կետում՝

երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ՝

«Արտադրանքի պետական գրանցման վկայականը տրամադրվում (ձևակերպվում) է Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգով, միասնական ձևով թղթային կրիչի վրա և (կամ) էլեկտրոնային փաստաթղթի տեսքով։

Արտադրանքի պետական գրանցման վկայականի մասին տեղեկությունները մուտքագրվում են պետական գրանցման վկայականների՝ այն տեղեկությունների հիման վրա ձևավորվող միասնական ռեեստրում, որոնք ազգային ռեեստրներից անդամ պետությունների կողմից տրամադրվում են Հանձնաժողովին էլեկտրոնային տեսքով՝ օգտագործելով Միության ինտեգրված տեղեկատվական համակարգը։

Պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգը որոշում է Հանձնաժողովը։».

23-րդ կետը.

ավելացնել «, որը կարող է ձևակերպվել էլեկտրոնային տեսքով» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Միության մաքսային տարածք ներմուծվող և Միության մաքսային տարածքով տեղափոխվող կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) խմբաքանակի հետագծելիությունն իրականացվում է Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգով։».

15) «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության (նշված Պայմանագրի թիվ 14 հավելված) 3-րդ կետի 5-րդ ենթակետում «՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգին համապատասխան» բառերը փոխարինել «։ Նշված համատեղ միջոցները և առաջարկությունները մշակվում են՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգին համապատասխան» բառերով.

16) Հիմնադրման և (կամ) գործունեության առնչությամբ՝ անդամ պետությունների կողմից պահպանվող սահմանափակումների ցանկի (նշված Պայմանագրի թիվ 17 հավելվածի թիվ 2 հավելված) IV բաժնի 8-րդ ու 9-րդ կետերը և V բաժնի 2-րդ կետը հանել.

17) «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 18 հավելված).

4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու և (կամ) ակցիզների վճարից ազատվելու հիմնավորվածությունը համարվում է չհաստատված, եթե այն անդամ պետության հարկային մարմնի կողմից, որի տարածքից պետք է իրականացվեր սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանագրում նշված ապրանքների արտահանումը, արձանագրվել է մյուս անդամ պետության տարածք այդ ապրանքների արտահանման բացակայության փաստը։».

7-րդ կետի երկրորդ պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«Անդամ պետության հարկային մարմին դիմումը չներկայացնելու դեպքում այդ հարկային մարմինն իրավունք ունի ընդունելու (կայացնելու) այն ապրանքների իրացման գործառնությունների առնչությամբ ԱԱՀ–ի զրոյական դրույքաչափ կիրառելու և (կամ) ակցիզների վճարից, նշված հարկերի գծով հարկային նվազեցումից (հաշվանցումից) ազատվելու հիմնավորվածությունն ապացուցող որոշում, որոնք այդ անդամ պետության տարածքից արտահանվել են մյուս անդամ պետության տարածք՝ այդ հարկային մարմնում մյուս անդամ պետության հարկային մարմնի կողմից տրված, ամբողջական ծավալով անուղղակի հարկերի վճարման (անուղղակի հարկերի վճարումից ազատման) փաստի էլեկտրոնային տարբերակով հաստատման կամ սույն արձանագրության 211 կետին համապատասխան անուղղակի հարկերի գանձման փաստի մասին տեղեկատվության առկայության դեպքում։

Այն անդամ պետության հարկային մարմինը, որի տարածքից արտահանվել են ապրանքները, հարկ վճարողի կողմից ներկայացված՝ սույն արձանագրության 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերում ոչ հավաստի տվյալներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնում է այն անդամ պետության հարկային մարմնին, որի տարածք ներմուծվել են ապրանքները, հայտնաբերված հանգամանքների մասին։».

8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Հարկային մարմինը գանձում է անուղղակի հարկերը և տույժերը այն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և չափով, որի տարածքից արտահանվել են ապրանքները, ինչպես նաև կիրառում է անուղղակի հարկերի, տույժերի վճարման պարտավորությունների կատարումն ապահովող եղանակներ և այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ, այդ թվում՝ հետևյալ դեպքերում՝

հարկ վճարողի կողմից ներկայացված՝ ապրանքների տեղափոխման և անուղղակի հարկերի վճարման մասին տեղեկությունները չեն համապատասխանում անդամ պետությունների հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման շրջանակներում ստացված տվյալներին.

հարկ վճարողի կողմից ներկայացված՝ սույն արձանագրության 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը չեն համապատասխանում հարկային մարմինների տրամադրության տակ գտնվող՝ անդամ պետության տարածք ապրանքների տեղափոխման բացակայության ապացույցներին, որի մասին նշված է տրանսպորտային (ապրանքաուղեկցող) և (կամ) այլ փաստաթղթերում.

այն անդամ պետության հարկային մարմնի կողմից, որի տարածքում ներկայացվել է ապրանքների ներմուծման մասին դիմումը, դիմումի հետկանչ՝ նրա մոտ առկա՝ ապրանքների ներմուծման բացակայության վերաբերյալ ապացույցների առնչությամբ։

Ընդ որում, անուղղակի հարկերը ենթակա են բյուջե վճարման (նախկինում նվազեցման (հաշվանցման) ընդունված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերականգնման) հարկային (հաշվետու) այն ժամանակահատվածում, որը համընկնում է ապրանքների բեռնառաքման ամսաթվին, եթե այլ հարկային (հաշվետու) ժամանակահատված սահմանված չէ այն անդամ պետության օրենսդրությամբ, որի հարկային մարմինն ստացել է դիմումը հետ կանչելու մասին տեղեկատվությունը։

Անդամ պետության հարկային մարմինը, որն ստացել է մյուս անդամ պետության հարկային մարմնից դիմումը հետ կանչելու մասին տեղեկատվություն (այդ հետկանչը չեղյալ ճանաչելու մասին՝ բողոքարկման արդյունքների հիման վրա), այդպիսի տեղեկատվություն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողին ուղարկում է ծանուցում (պահանջ) հետկանչի փաստի և հիմքի (այդ հետկանչը չեղյալ ճանաչելու մասին) ու անհրաժեշտության դեպքում՝ հարկային հայտարարագրերում այդ հետկանչից (այդ հետկանչը չեղյալ ճանաչելուց) բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

Այն անդամ պետության հարկային մարմնի կողմից, որի տարածք պետք է ներմուծվեին սույն արձանագրության 20-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված պայմանագրում նշված ապրանքները, այդ ապրանքների ներմուծման բացակայության փաստն արձանագրելու առթիվ դիմումը հետ կանչելիս ԱԱՀ-ի հարկի դրույքաչափի կիրառումը և ակցիզների հաշվեգրումը, ԱԱՀ-ի և ակցիզների հաշվեգրումը, որոնց մասով նախկինում կիրառվել է զրոյական դրույքաչափ և դիմում ստանալու հետ կապված ազատում, ինչպես նաև հարկային հայտարարագիր ներկայացնելն իրականացվում է հարկային (հաշվետու) այն ժամանակահատվածում, որը համընկնում է ապրանքների բեռնառաքման ամսաթվին, եթե այլ հարկային (հաշվետու) ժամանակահատված սահմանված չէ այն անդամ պետության օրենսդրությամբ, որի հարկային մարմինն ստացել է դիմումը հետ կանչելու մասին տեղեկատվությունը։».

13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Մեկ անդամ պետության հարկ վճարողի կողմից մյուս անդամ պետությունում գրանցման վայր կամ մշտական բնակության վայր ունեցող և այդ անդամ պետության անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից ձեռք բերված ապրանքների ներմուծման դեպքում հարկերի վճարումն իրականացվում է սույն բաժնին համապատասխան։».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1 կետը՝

«21.1. Այն անդամ պետության հարկային մարմնի կողմից, որի տարածք են ներմուծվել ապրանքները, ներմուծվող ապրանքի քանակի ոչ լրիվ արտացոլման (չարտացոլման) պատճառով հարկ վճարողի կողմից հարկային բազան պակաս ցույց տալու (թաքցնելու) փաստն արձանագրելու դեպքում այդ հարկային մարմինը հարցման հիման վրա տեղեկացնում է այն անդամ պետության հարկային մարմնին, որի տարածքից արտահանվել են ապրանքները, անուղղակի հարկերի գանձման փաստի մասին, եթե վերջինիս օրենսդրությամբ նախատեսված չէ դիմում ներկայացնել՝ նման պակաս ցույց տալը (թաքցնելը) հայտնաբերելու դեպքում։».

22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«Այն անդամ պետության հարկային մարմինը, որի տարածք ներմուծվել են ապրանքները, հարկ վճարողի կողմից ներկայացված՝ սույն արձանագրության 20-րդ, 21-րդ, 23-րդ և 24-րդ կետերով նախատեսված փաստաթղթերում ոչ հավաստի տվյալներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնում է այն անդամ պետության հարկային մարմնին, որի տարածքից արտահանվել են ապրանքները, հայտնաբերված հանգամանքների մասին։

Անուղղակի հարկերի գանձում իրականացրած անդամ պետության հարկային մարմինը՝

հետ է կանչում դիմումը՝ իր տարածք ապրանքների տեղափոխման բացակայության փաստն արձանագրելիս և տեղեկացնում այն անդամ պետության հարկային մարմնին, որի հարկ վճարողը կիրառել է զրոյական դրույքաչափ և (կամ) ակցիզների վճարումից ազատում, հետկանչի փաստի և հիմքերի մասին.

տեղեկացնում է այն անդամ պետության հարկային մարմնին, որի հարկ վճարողը կիրառել է զրոյական դրույքաչափ և (կամ) ակցիզների վճարումից ազատում, բողոքարկման արդյունքներով դիմումը հետ կանչելու մասին հարկային մարմնի որոշումն անվավեր ճանաչելու մասին։

Ապրանքների ներմուծման ժամանակ անուղղակի հարկերի չվճարման փաստը հարկային մարմնի կողմից հայտնաբերելու դեպքում դիմումի հետկանչ չի իրականացվում՝ կապված ապրանքների ներմուծման ժամանակ անուղղակի հարկերի վճարման պարտավորության կատարման հաշվին հարկերի հաշվանցման մասին որոշումն իր կողմից չեղյալ հայտարարվելու և ապրանքների ներմուծումը չկայացած համարվելու հիմքերի բացակայության հետ։

Սույն արձանագրության 20-րդ կետով նախատեսված՝ հարկային հայտարարագրի հետ միասին ներկայացված փաստաթղթերում արտացոլված տվյալների ոչ հավաստի լինելը մատնանշող տեղեկությունների առկայության դեպքում մի անդամ պետության հարկային մարմինն իրավունք ունի հարցում ուղարկել մյուս անդամ պետության հարկային մարմին՝ նման տեղեկությունները հաստատելու (չհաստատելու) նպատակով։».

29-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Եթե աշխատանքների, ծառայությունների գնորդ է անդամ պետության հարկ վճարողը, իսկ դրանց սպառողը նրա մասնաճյուղը կամ ներկայացուցչությունն (մշտական ներկայացուցչությունն) է, որը գործունեություն է իրականացնում մյուս անդամ պետության տարածքում և (կամ) որի գտնվելու վայրը մյուս անդամ պետության տարածքն է, ապա աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման վայր է համարվում այդ մյուս անդամ պետության տարածքը.».

18) «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 19 հավելված)՝

2-րդ կետում՝

13-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Գինը չի կարող մենաշնորհային ցածր ճանաչվել, եթե ապրանքը վաճառողի կողմից դրա սահմանումը չի հանգեցրել կամ չէր կարող հանգեցնել մրցակցության սահմանափակմանը՝ կապված համապատասխան ապրանքային շուկայում այն տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) թվի կրճատման հետ, որոնք չեն ընդգրկվում համապատասխան ապրանքային շուկայում ապրանքի վաճառողների կամ գնորդների հետ անձանց մեկ խմբում.».

14-րդ ենթակետում «անդամ պետությունների օրենսդրությանը,» բառերը փոխարինել «անդամ պետությունների օրենսդրությանը և (կամ)» բառերով.

10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1 ենթակետով՝

«6.1) իրականացնում է անդամ պետությունների օրենսդրության դիտանցում և համեմատական իրավական վերլուծության անցկացում՝ Պայմանագրի XVIII բաժնի և սույն արձանագրության դրույթներին համապատասխանության մասով.».

16-րդ կետը 5-րդ ենթակետի առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով՝

«6) Հանձնաժողովի այն որոշումների չկատարում, ոչ պատշաճ կատարում կամ ժամանակին չկատարում, որոնք իրավախախտին պարտավորեցնում են կատարել հետևյալ որոշակի գործողությունները՝

մրցակցությունը սահմանափակող համաձայնությունները, տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) տնտեսական գործունեության համակարգումը և (կամ) մրցակցության ապահովմանն ուղղված գործողությունների կատարումը դադարեցնելու մասին, հանգեցնում է ֆիզիկական անձանց նկատմամբ 25 000-ից մինչև 35 000 ռուսական ռուբլու չափով, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ 35 000-ից մինչև 45 000 ռուսական ռուբլու չափով, իրավաբանական անձանց նկատմամբ՝ 500 000-ից մինչև 700 000 ռուսական ռուբլու չափով տուգանքի նշանակմանը.

տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) կողմից գերիշխող դիրքի չարաշահումը և (կամ) մրցակցության ապահովմանն ուղղված գործողությունների կատարումը դադարեցնելու մասին, հանգեցնում է պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ 20 000-ից մինչև 30 000 ռուսական ռուբլու չափով, իրավաբանական անձանց նկատմամբ՝ 500 000-ից մինչև 700 000 ռուսական ռուբլու չափով տուգանքի նշանակմանը.

անբարեխիղճ մրցակցությունը և (կամ) մրցակցության ապահովմանն ուղղված գործողությունների կատարումը դադարեցնելու վերաբերյալ, հանգեցնում է պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ 20 000-ից մինչև 30 000 ռուսական ռուբլու չափով, իրավաբանական անձանց նկատմամբ՝ 300 000-ից մինչև 500 000 ռուսական ռուբլու չափով տուգանքի նշանակմանը։».

58-րդ կետում՝

հինգերորդից յոթերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«դիմում ուղարկելու իրավական հիմքերը.

այն տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) անվանումը, որի գործողություններում (անգործությունում) դիտարկվում են մրցակցության ընդհանուր կանոնների խախտման նշաններ.

այն գործողությունների (անգործության) նկարագրությունը, որոնցում դիտարկվում են մրցակցության ընդհանուր կանոնների խախտման նշաններ՝ ներառյալ անդրսահմանային շուկայի այն տարածքի նշումը, որտեղ նկատվում են նման հատկանիշներ.».

իններորդ պարբերությունում «հայտնաբերվել են» բառը փոխարինել «դիտարկվել են» բառով.

60-րդ կետում՝

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«60. Հանձնաժողովի կողմից դիմումը (նյութերը) անդամ պետության լիազորված մարմնի ուսումնասիրությանը փոխանցելու մասին որոշումն ընդունվում է այն դեպքում, երբ դիմումի ուսումնասիրության, քննության անցկացման կամ գործի ուսումնասիրության ընթացքում Հանձնաժողովը որոշում է, որ դիմումի (նյութերի) մեջ նշված խախտման կանխումն անդամ պետության լիազորված մարմնի իրավասության շրջանակում է:».

չորրորդից յոթերորդ պարբերությունները փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«այն տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) անվանումը, որի գործողություններում (անգործությունում) դիտարկվում են անդամ պետության մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության խախտման հատկանիշներ.

այն գործողությունների (անգործության) նկարագրությունը, որոնցում դիտարկվում են անդամ պետության մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության խախտման հատկանիշներ՝ ներառյալ շուկայի այն տարածքի նշումը, որտեղ նկատվում են նման հատկանիշներ։

Դիմումին կցվում են այն փաստաթղթերը, որոնց ուսումնասիրության ընթացքում դիտվել են անդամ պետության մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության խախտման հատկանիշներ և որոնք, Հանձնաժողովի կարծիքով, անհրաժեշտ են անդամ պետության լիազորված մարմնի կողմից դիմումն ուսումնասիրվելու համար։».

ուժը կորցրած ճանաչել 82-րդ կետի երկրորդ պարբերությունը.

լրացնել հետևյալ բովանդակությամբ 82.1 - 82.4 կետերով՝

«82.1. Առանձին տարածքում սոցիալական նշանակություն ունեցող մեկ տեսակի ապրանքի նկատմամբ սույն բաժնով նախատեսված գների պետական կարգավորումը կիրառելու առավելագույն ժամկետը 12 ամսվա ընթացքում չի կարող գերազանցել 240 օրացուցային օրը (նշված ժամկետը ներառում է գների պետական կարգավորման ժամկետի սահմանման և երկարաձգման ժամանակահատվածը)։

Գների պետական կարգավորման ժամանակահատվածը նշված ժամկետում կարող է լինել ինչպես ընդհատվող, այնպես էլ անընդմեջ։

82.2. Անդամ պետությունն իրավունք ունի սահմանելու սույն բաժնով նախատեսված գների պետական կարգավորում ոչ ավելի, քան 90 օրացուցային օր ժամկետով։

82.3. Անդամ պետությունն իրավունք ունի երկարաձգելու սույն արձանագրության 822 կետով նախատեսված ժամկետը ոչ ավելի, քան 90 օրացուցային օրով։

82.4. Գների պետական կարգավորման ժամկետի հետագա երկարաձգումը ոչ ավելի, քան 60 օրացուցային օր ժամկետով հնարավոր է միայն սույն արձանագրության 87.1 կետով նախատեսված՝ Հանձնաժողովի որոշմամբ։».

83-րդ կետում՝

«81-րդ և 82-րդ կետերով» բառերը փոխարինել «81 – 82.3 կետերով» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Անդամ պետությունն իրավունք ունի Հանձնաժողով ուղարկելու սույն արձանագրության 82.4 կետին համապատասխան՝ նրա կողմից նախկինում սահմանված գների պետական կարգավորման ժամկետը երկարաձգելու մասին դիմումը ոչ ուշ, քան երկարաձգման ենթադրվող ամսաթվից 35 օրացուցային օր առաջ։».

86-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«86. Սույն արձանագրության 81 – 82.3 կետերով նախատեսված գների պետական կարգավորում սահմանելու կամ երկարաձգելու մասին մյուս անդամ պետության որոշմանը չհամաձայնելու մասին անդամ պետություններից մեկի դիմումը Հանձնաժողովի կողմից ստանալու դեպքում Հանձնաժողովն իրավասու է որոշում ընդունել գների պետական կարգավորումը չեղյալ հայտարարելու անհրաժեշտության մասին՝ սույն արձանագրության 87-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում։

Նշված դիմումը կարող է Հանձնաժողով ուղարկվել գների պետական կարգավորման գործողության 90-օրյա ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 45 օրացուցային օր առաջ։».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 87.1 կետով՝

«87.1. Հանձնաժողովը գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգման մասին դիմումի քննարկման արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը համաձայնեցնելու մասին.

գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգման համաձայնեցումը մերժելու մասին։

Հանձնաժողովը որոշում է ընդունում գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը համաձայնեցնելու կամ դրա երկարաձգման համաձայնեցումը մերժելու մասին՝ 2 ամիսը չգերազանցող ժամկետում՝ սկսած Հանձնաժողովի կողմից սույն արձանագրության 83-րդ կետով նախատեսված դիմումն ստանալու օրվանից:

Հանձնաժողովը չի համաձայնեցնում գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը, եթե տվյալ կարգավորումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, այդ թվում՝

շուկայի հասանելիության համար արգելքների ստեղծմանը.

անձանց մեկ խմբում չընդգրկվող տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) թվի կրճատմանը նման շուկայում։».

88-րդ և 89-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«88. Հանձնաժողովն իր սահմանած կարգով ուսումնասիրում է անդամ պետության դիմումը մյուս անդամ պետության՝ իր կողմից գների պետական կարգավորում սահմանելու և (կամ) երկարաձգելու մասին որոշմանը չհամաձայնելու մասին, ինչպես նաև անդամ պետության դիմումը՝ նախկինում իր կողմից սահմանված գնային պետական կարգավորման ժամկետը երկարաձգելու մասին։

89. Գների պետական կարգավորումը չեղյալ հայտարարելու անհրաժեշտության մասին Հանձնաժողովի՝ սույն արձանագրության 87-րդ կետի հիման վրա ընդունված որոշումը և գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգման համաձայնեցումը մերժելու մասին Հանձնաժողովի՝ սույն արձանագրության 87.1 կետի հիման վրա ընդունված որոշումը ոչ ուշ, քան այդ որոշումներն ընդունելու օրվան հաջորդող օրն ուղարկվում է անդամ պետության այն մարմին, որն ընդունել է գների պետական կարգավորում սահմանելու կամ գների պետական կարգավորման ժամկետը երկարաձգելու մասին որոշումը, և կատարվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որն ընդունել է գների պետական կարգավորում սահմանելու կամ գների պետական կարգավորման ժամկետը երկարաձգելու մասին որոշումը։».

19) «Բնական մենաշնորհի սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 20 հավելված).

20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով՝

«7) հաստատում է անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համաձայնեցված բնական մենաշնորհների ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանն ուղղված միջոցների իրականացման հաջորդականությունը որոշելու միջոցառումների պլանները («ճանապարհային քարտեզները»)։».

նշված արձանագրության թիվ 1 հավելվածում՝

4-րդ դիրքում՝

երկրորդ սյունակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ծառայություններ, որոնք մատուցվում են երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների օգտագործմամբ, երկաթուղային փոխադրումներ».

երրորդ սյունակում տեքստն ավելացնել «՝ բացառությամբ բեռները բեռնարկղերով փոխադրելու, դատարկ բեռնակղերը փոխադրելու ժամանակ մայրուղային երկաթուղային ցանցերի ծառայությունների և Ղազախստանի Հանրապետության տարածքով բեռների տարանցիկ փոխադրումների ծառայությունների» բառերով.

նշված արձանագրության թիվ 2 հավելվածի երրորդ սյունակում.

4-րդ դիրքն ավելացնել «՝ բացառությամբ գրունտի ջերմության, գրունտային ջրերի, գետերի, ջրամբարների, արդյունաբերական ձեռնարկությունների և էլեկտրակայանների, կոյուղու մաքրման կառույցների նետվող ջրերի օգտագործմամբ արտադրված ջերմային էներգիայի» բառերով.

7-րդ դիրքը լրացնել «մրցակցային երկաթուղային գծի բացակայության դեպքում» բառերով.

8-րդ դիրքը լրացնել «մրցակցային մերձատար ուղու բացակայության դեպքում» բառերով.

20) «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 24 հավելված).

Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանին տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության իրականացման կարգի (նշված արձանագրության թիվ 1 հավելված) 20-րդ կետը «գործողությունների արդյունքների մասին» բառերից հետո ավելացնել «(այդ թվում ՝ փոխադրողի կողմից սույն կարգի 9-րդ կետով նախատեսված ծանուցման մեջ նշված տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության մարմնի պահանջների կատարման արդյունքների մասին)» բառերը.

Երկաթուղային տրանսպորտի ծառայությունների հասանելիության, այդ թվում՝ սակագնային քաղաքականության հիմունքների կարգավորման կարգի մեջ (նշված արձանագրության թիվ 2 հավելված).

12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«13. Անդամ պետություններից յուրաքանչյուրն իր օրենսդրությանը համապատասխան սահմանված միասնական սակագին է կիրառում երկաթուղային տրանսպորտով բեռների հետևյալ ուղղություններով փոխադրման դեպքում՝

անդամ պետությունների միջև, այդ թվում՝ մյուս անդամ պետության տարածքով (մյուս անդամ պետությունների տարածքներով) և (կամ) երրորդ երկրների տարածքներով.

անդամ պետության տարածքների միջև՝ մյուս անդամ պետության տարածքով (մյուս անդամ պետությունների տարածքներով) և (կամ) երրորդ երկրների տարածքներով.

մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածքով (մյուս անդամ պետությունների տարածքներով) և (կամ) երրորդ երկրների տարածքներով՝ անդամ պետությունների ծովային նավահանգիստներով և հակառակ ուղղությամբ։».

21) «Գնումների կարգավորման կարգի մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 25 հավելված).

2-րդ կետի հինգերորդ պարբերությունում «անդամ պետության իշխանության կարգավորող և (կամ) հսկող լիազորված մարմիններում» բառերը փոխարինել «կարգավորման և (կամ) հսկման գործառույթներ իրականացնող անդամ պետության մարմնում» բառերով.

13-րդ կետի վեցերորդ պարբերությունում «անդամ պետության պետական իշխանության՝ գնումների ոլորտում կարգավորող և (կամ) հսկող լիազորված մարմնի» բառերը փոխարինել «գնումների ոլորտում կարգավորման և (կամ) հսկման գործառույթներ իրականացնող անդամ պետության մարմնի (մարմինների)» բառերով.

29-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով՝

«6) գնումների ոլորտում տեղեկատվության (հաշվետվության) ձևավորման միջոցով, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող ցուցանիշներով և ձևաչափով։».

37-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«37. «Գնումների ոլորտում անձանց իրավունքների և օրինական շահերի ապահովման, ինչպես նաև անդամ պետության՝ գնումների մասին օրենսդրության կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով անդամ պետությունն ապահովում է անդամ պետության այն մարմնի (մարմինների) կողմից գնումների ոլորտում կարգավորման և (կամ) հսկման գործառույթների իրականացումը, որը սահմանված է իր օրենսդրությանը համապատասխան, այդ թվում՝».

41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «41. Իրավակիրառ պրակտիկայի առավել արդիական խնդիրներ քննարկելու, տեղեկության փոխանակման, օրենսդրության կատարելագործման և ներդաշնակեցման, գնումների ոլորտում մեթոդական նյութերի համատեղ մշակման համար Հանձնաժողովը գնումների ոլորտում կարգավորման և (կամ) վերահսկման գործառույթներ իրականացնող անդամ պետությունների մարմինների հետ միասին՝ այդ մարմինների կամ Հանձնաժողովի նախաձեռնությամբ, ղեկավարների և փորձագետների մակարդակով անցկացնում է խորհրդակցություններ։».

Մրցույթի կազմակերպման և անցկացման, գնային առաջարկների հարցման (գնանշման հարցման), առաջարկների հարցման, աճուրդի և մեկ աղբյուրից կամ միակ մատակարարից (կատարողից, կապալառուից) գնումների կատարման նկատմամբ պահանջների (նշված արձանագրության թիվ 1 հավելված) 2-րդ կետի 7-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերում, 5-րդ կետի հինգերորդ պարբերությունում, 6-րդ կետի չորրորդ պարբերությունում, 8-րդ կետի 7-րդ, 10-րդ և 12-րդ ենթակետերում «օրվան հաջորդող օրը» բառերը փոխարինել «օրվան հաջորդող աշխատանքային օրը» բառերով.

22) «Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների մասին» արձանագրության (նշված Պայմանագրի թիվ 29 հավելված) 38-րդ կետում «1-ը» թվանշանը փոխարինել «31-ը» թվանշանով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։