ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
30 մարտի 2021 թվականի թիվ 49 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 75 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին հսկող մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետյալ փոփոխությունները՝
ա) խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Բելառուսի Հանրապետությունից՝
Նիկիտյուկ Վիկտոր Նիկոլայի՝ Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի մաքսային հսկողության կազմակերպման գլխավոր վարչության պետի տեղակալ
Ռուսաստանի Դաշնությունից՝
Շիրոկովա Իրինա Ալեքսեյի՝ Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, մեխանիզացման, քիմիացման և բույսերի պաշտպանության դեպարտամենտի տնօրենի տեղակալ
բ) խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ա. Բ. Շաշկովին և Պ. Ա. Չեկմարևին:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Մ. Մյասնիկովիչ