ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
5 փետրվարի 2021 թվականի թիվ 1 քաղ. Ալմաթի
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին, ազգային (կենտրոնական) բանկերին՝ ի գիտություն ընդունել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացում ապահովելու հարցում առաջարկությունների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը (կցվում է որպես տեղեկատվական նյութ)։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված զեկույցը տեղադրել Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`