Հոդված 4
Հոդված 4
Խորհրդի անդամներն են անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի նախագահները: Խորհրդի անդամների լիազորությունները կարող են պատվիրակվել անդամ պետությունների՝ դրանց ազգային (կենտրոնական) բանկերի այլ ներկայացուցիչների՝ նախագահի տեղակալի պաշտոնից ոչ ցածր մակարդակով:
Խորհրդի նիստին նախագահում է Խորհրդի այն անդամ պետության անդամը, որի տարածքում տեղի է ունենում նիստը:
Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրանում մասնակցում են բոլոր անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի ներկայացուցիչները՝ Խորհրդի բոլոր անդամները և այն անձինք, որոնց պատվիրակված են Խորհրդի անդամների լիազորությունները:
Խորհուրդը որոշումներն ընդունում է կոնսենսուսով։ Խորհրդի որոշումները կրում են հանձնարարական բնույթ և արտացոլվում են Խորհրդի նիստի արձանագրության մեջ: Խորհրդի նիստի արձանագրությունը ստորագրվում է նիստին ներկա Խորհրդի անդամների և այն անձանց կողմից, որոնց պատվիրակված են Խորհրդի անդամների լիազորությունները: Խորհրդի նիստի արձանագրությունում առկա տեղեկատվությունը կոնֆիդենցիալ է:
Խորհրդի կողմից ընդունված որոշումների մասին տեղեկատվությունը կարող է հրապարակվել անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի պաշտոնական տեղեկատվական ռեսուրսներում՝ Խորհրդի անդամների և այն անձանց համաձայնությամբ, որոնց պատվիրակված են Խորհրդի այն անդամների լիազորությունները, որոնք ստորագրել են նման համաձայնությունն ամրագրող արձանագրությունը: