Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱԼ. ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԱՀՈՒՅՔԻ ՖԱԲՐԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԱՐՏԱՇԱՏԻ «ԱՐ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 1995 թ. N 265

Քաղ. Երևան

«ԱԼ. ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԱՀՈՒՅՔԻ ՖԱԲՐԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԱՐՏԱՇԱՏԻ «ԱՐ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 24-ի «Ալ. Մյասնիկյանի անվան կահույքի ֆաբրիկա» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 104 որոշման 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ալ. Մյասնիկյանի անվան կահույքի ֆաբրիկա» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Արտաշատի «Ար» դուստր ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իր աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

2. Փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 3830 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` Արտաշատի «Ար» դուստր ձեռնարկության գույքի վաճառքն իրականացնել երկու ամսվա ընթացքում «Ալ. Մյասնիկյանի անվան կահույքի ֆաբրիկա» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։