ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
23 ապրիլի 2021 թվականի թիվ 8 քաղ. Նուր-Սուլթան
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՎԱԾ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արդյունաբերության և բաշխված էներգետիկայի օբյեկտների աշխատանքի արդյունավետության և հուսալիության բարձրացում» միջպետական ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նախագծի մշակման մասին ««ՄԷԻ» ազգային հետազոտական համալսարան» բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային կրթական հաստատության առաջարկին:
2. Ծրագրի մշակման և իրագործման գործունեությունը համակարգելու համար պատասխանատու սահմանել ««ՄԷԻ» ազգային հետազոտական համալսարան» բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային կրթական հաստատությունը (այսուհետ՝ ծրագրի պատասխանատու):
3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ 30-օրյա ժամկետում սահմանել ազգային պատվիրատու-համակարգողներին և իրենց առաջարկներն ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողով:
4. Ծրագրի պատասխանատուին՝ ազգային պատվիրատու-համակարգողների հետ համատեղ ապահովել ծրագրի նախագծի մշակումը և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողով:
5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ծրագրի նախագիծը ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
6. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Սմայիլով Ու. Կարմիշակով Ա. Օվերչուկ