Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ (ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ) ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 11-րդ հոդվածում կատարել փոփոխություն, այն շարադրելով հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 11

Անցումային շրջան

Մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը բժշկական արտադրատեսակի փորձաքննության կամ գրանցման մասին հայտը կարող է ներկայացվել անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով։ Եթե բժշկական արտադրատեսակի փորձաքննության կամ գրանցման մասին հայտը ներկայացվել է անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, ապա բժշկական արտադրատեսակի գրանցումը կարող է իրականացվել անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով։

Անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով գրանցված բժշկական արտադրատեսակը շրջանառության մեջ է դրվում այդ անդամ պետության տարածքում՝ մինչև դրա գրանցման փաստը հաստատող փաստաթղթերի գործողության ժամկետը լրանալը, և շրջանաառության մեջ է գտնվում միայն այդ անդամ պետության տարածքում։

Անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով գրանցված բժշկական արտադրատեսակը

(բացառությամբ այն բժշկական արտադրատեսակի, որի վերաբերյալ տրվել է դրա գրանցման փաստը հաստատող անժամկետ փաստաթուղթ) կարող է վերագրանցվել (վերաձևակերպվել է գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը համապատասխան հայտ ներկայացնելու դեպքում։

Թույլատրվում է անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով գրանցված բժշկական արտադրատեսակի գրանցման փաստաթղթերում կատարել փոփոխություններ

(բացառությամբ՝ սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգին համապատասխան նոր գրանցման իրականացում պահանջող փոփոխությունների)՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը համապատասխան հայտ ներկայացնելու դեպքում։»։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։