ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
19 մայիսի 2021 թվականի թիվ 80 քաղ. Մոսկվա
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 021/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 021/2011) փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Մ. Մյասնիկովիչ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » 20 թվականի թիվ քաղ.
«Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 021/2011) փոփոխություններ կատարելու մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 880 որոշմամբ ընդունված՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 021/2011) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Սմաիլով Ու. Կարմիշակով Ա. Օվերչուկ
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի
20 թվականի թիվ որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
որոնք կատարվում են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 021/2011)
1. 4-րդ հոդվածում՝
ա) վեցերորդ պարբերությունը հանել.
բ) քսանվեցերորդ պարբերությունում «խմելու ջուրը` լցված տարողությունների մեջ, խմելու հանքային ջուրը,» բառերը փոխարինել «փաթեթավորված խմելու ջուրը (այդ թվում՝ բնական հանքային ջուրը, տեսակախառնած խմելու ջուրը, մշակված խմելու ջուրը, բնական խմելու ջուրը, մանկական սննդի համար նախատեսված խմելու ջուրը, արհեստականորեն հանքայնացված խմելու ջուրը)» բառերով։
2. 8-րդ հոդվածի 12-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Մանկական սննդի համար նախատեսված խմելու ջրին ներկայացվող պահանջները սահմանված են սույն տեխնիկական կանոնակարգում և Եվրասիական տնտեսական միության մյուս տեխնիկական կանոնակարգերում, որոնց գործողությունը դրա վրա չի տարածվում։»։
3. 24-րդ հոդվածի 1-ին մասում՝
ա) 1-ին կետում [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) բուժիչ-սեղանի և բուժիչ բնական հանքային ջրերը.»։
4. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 2 հավելվածի 1-ին աղյուսակի 1.7 բաժնում՝
ա) «Մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակ, ԳԱՄ/գ (սմ.3), ոչ ավելի» դիրքում հետևյալ տողը հանել՝
« 100 Ջրեր՝ խմելու, հանքային, բնական,
սեղանի, բուժիչ-սեղանի, բուժիչ
».
բ) հանել «Pseudomonasaeruginosa, այն մթերքի ծավալը, որում չեն թույլատրվում (սմ.3)» դիրքը.
գ) հանել «Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (կոլիձևեր) կղանքային, չեն թույլատրվում մթերքի ծավալում (սմ.3)» դիրքը.
դ) «Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), չեն թույլատրվում մթերքի զանգվածում (գ/սմ3)» դիրքում
հետևյալ տողը հանել՝
« 300 (3 փորձանմուշներում՝
100-ական սմ.3)
Ջրեր՝ խմելու, հանքային, բնական,
սեղանի, բուժիչ-սեղանի, բուժիչ
».
երրորդ սյունակում «Ջրեր՝ խմելու, արհեստական հանքայնացված.» բառերը հանել.
ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ ծանոթագրությամբ՝
«Ծանոթագրություն. Փաթեթավորված խմելու ջրի մանրէաբանական անվտանգության ցուցանիշները, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող և սպառողներին իրացնելու համար նախատեսված սննդամթերքին՝ ներառյալ բնական հանքային ջուրը (այդ թվում՝ սեղանի բնական հանքային ջուրը, բուժիչ-սեղանի բնական հանքային ջուրը և բուժիչ բնական հանքային ջուրը), տեսակախառնած խմելու ջուրը, մշակված խմելու ջուրը, բնական խմելու ջուրը, մանկական սննդի համար նախատեսված խմելու ջուրը, արհեստականորեն հանքայնացված խմելու ջուրը, սահմանված են «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգով (ԵԱՏՄ ՏԿ 044/2017)։»։
5. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 3 հավելվածի 8-րդ բաժնում՝
ա) «- կապար» դիրքում՝ հանել հետևյալ տողը՝
« 0,1 Ջուր՝ խմելու, հանքային, բնական,
սեղանի, բուժիչ-սեղանի, բուժիչ
».
երրորդ սյունակում «և արհեստական հանքայնացված,» բառերը հանել.
բ) «- արսեն» դիրքում երրորդ սյունակում «և արհեստական հանքայնացված,» բառերը հանել.
գ) «- կադմիում» դիրքում՝
հանել հետևյալ տողը՝
« 0,01 Ջուր՝ խմելու, հանքային, բնական,
սեղանի, բուժիչ-սեղանի, բուժիչ
».
երրորդ սյունակում «և արհեստական հանքայնացված, խմորման միջոցով ստացված ըմպելիքներ,» բառերը փոխարինել «, խմորման միջոցով ստացված ըմպելիքներ,» բառերով.
դ) «- սնդիկ» դիրքում երրորդ սյունակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ըմպելիքներ՝ ոչ ալկոհոլային, այդ թվում՝ հյութի պարունակությամբ, խմորման միջոցով ստացված ըմպելիքներ, գարեջուր, գինի, օղի, թույլ ալկոհոլային և այլ սպիրտային խմիչքներ».
ե) «Ընդհանուր հանքայնացում» դիրքը հանել.
զ) լրացնել հետևյալ բովանդակությամբ ծանոթագրությամբ՝
«Ծանոթագրություն. Փաթեթավորված խմելու ջրում թունավոր տարրերի պարունակության մասով անվտանգության հիգիենիկ պահանջներն ըստ քիմիական անվտանգության ցուցանիշների, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող և սպառողներին իրացնելու համար նախատեսված սննդամթերքին՝ ներառյալ բնական հանքային ջուրը (այդ թվում՝ սեղանի բնական հանքային ջուրը, բուժիչ-սեղանի բնական հանքային ջուրը և բուժիչ բնական հանքային ջուրը), տեսակախառնած խմելու ջուրը, մշակված խմելու ջուրը, բնական խմելու ջուրը, մանկական սննդի համար նախատեսված խմելու ջուրը, արհեստականորեն հանքայնացված խմելու ջուրը, սահմանված են «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգով (ԵԱՏՄ ՏԿ 044/2017)։»։
6. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 4 հավելվածում՝ «Ծանոթագրություն.» բառը հանել․
«թույլատրելի մակարդակը՝ չոր մթերքի մեջ» ծանոթագրությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ ծանոթագրություն՝
«Ծանոթագրություն. Փաթեթավորված խմելու ջրի ճառագայթային անվտանգության ցուցանիշները, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող և սպառողներին իրացնելու համար նախատեսված սննդամթերքին՝ ներառյալ բնական հանքային ջուրը, տեսակախառնած խմելու ջուրը, մշակված խմելու ջուրը, բնական խմելու ջուրը, մանկական սննդի համար նախատեսված խմելու ջուրը, արհեստականորեն հանքայնացված խմելու ջուրը, սահմանված են «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգով (ԵԱՏՄ ՏԿ 044/2017)։»։