Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Սույն արձանագրությունը ժամանակավոր կիրառվում է ստորագրման օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։ Այն անդամ պետության համար, որի օրենսդրությամբ չի նախատեսվում միջազգային պայմանագրերի ժամանակավոր կիրառման հնարավորություն, սույն արձանագրությունը կիրառվում է սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն այդպիսի անդամ պետության կողմից կատարվելու օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

Կատարված է ___________ քաղաքում, 202___ թվականի ________-ի «___» -ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։

Հայաստանի Հանրապետության կողմից՝ Բելառուսի Հանրապետության կողմից՝ Ղազախստանի Հանրապետության կողմից՝ Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության կողմից՝

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։