ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2021 թվականի թիվ 189 քաղ. Մոսկվա
ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ չափագիտական բնութագրերի դասակարգիչը (այսուհետ՝ դասակարգիչ):
2. Դասակարգիչը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։
3. Սահմանել, որ՝
դասակարգիչը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
դասակարգչի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կարգավորման ոլորտի ընդհանուր գործընթացներն իրականացնելիս։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Մ. Մյասնիկովիչ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2021 թվականի դեկտեմբերի 28-ի
թիվ 189 որոշմամբ
ԴԱՍԱԿԱՐԳԻՉ
չափագիտական բնութագրերի
I. Մանրամասնեցված տեղեկություններ դասակարգչից
Չափագիտական բնութագրերի խմբի ծածկագիրը Չափագիտական բնութագրերի տեսակի ծածկագիրը, խմբի անվանումը Չափագիտական բնութագրի ծածկագիրը, տեսակի անվանումը Չափագիտական բնութագրի անվանումը
01 Չափումների արդյունքը որոշող բնութագրերը
0101 չափումների (արժեքների) տիրույթը
0101010 մեծության արժեքների այն տիրույթը, որի մեջ վերարտադրվում է միավորը
0101020 չափումների տիրույթը
0101030 հավաստագրված (վկայագրված) արժեքների թույլատրելի տիրույթը
0101040 ցուցմունքների միջակայքը
0101050 ցուցմունքների նոմինալ տիրույթը (նոմինալ տիրույթ)
0101060 ցուցմունքների նոմինալ միջակայքը (նոմինալ միջակայք)
0101999 չափումների (արժեքների) այլ տիրույթներ
0102 չափի արժեքը (ցուցմունքը)
0102010 միանշանակ չափի
արժեքը
0102020 բազմանշանակ չափի արժեքը
0102030 մեծության նոմինալ արժեքը (նոմինալ արժեք)
0102040 մեծության այն նոմինալ արժեքը, որի դեպքում վերարտադրվում է միավորը
0102050 ցուցմունքը
0102060 ստանդարտ նմուշի հավաստագրված (վկայագրված) արժեքը
0102070 չափանմուշով (էտալոնով) վերարտադրվող մեծության պայմանական իրական արժեքը (արժեքները)
0102080 ֆոնային ցուցմունքը
0102999 չափերի (ցուցմունքների) այլ արժեքներ
0103 կերպափոխման ֆունկցիան
0103010 չափողական կերպափոխիչի կերպափոխման ֆունկցիան
0103020 չափման միջոցի կերպափոխման ֆունկցիան
0103030 մուտքային մեծության միավորներից տարբերվող միավորներով աստիճանավորված սանդղակով չափման միջոցի կերպափոխման ֆունկցիան
0103999 Կերպափոխման ֆունկցիայի այլ բնութագրեր
0104 արդյունքները թվային ծածկագրի մեջ տրամադրելու համար նախատեսված չափման միջոցների բնութագրերը
0104010 ելքային ծածկագրի տեսակը
0104020 ծածկագրի կարգերի թիվը
0104030 ծածկագրի նվազագույն կարգի միավորի արժեքը
0104999 արդյունքները թվային ծածկագրի մեջ տրամադրելու համար նախատեսված չափ միջոցների այլ բնութագրեր
0105 չափման միջոցի սանդղակի կամ բազմանշանակ չափի բնութագրերը
0105010 չափման միջոցի սանդղակի բաժանքի կամ բազմանշանակ չափի արժեքը
0105999 չափման միջոցի սանդղակի կամ բազմանշանակ չափի այլ բնութագրեր
0199 չափումների արդյունքը որոշող այլ բնութագրեր
02 Սխալանքի բնութագրերը
0201 սխալանքի ընդհանուր բնութագրերը
0201010 այն սահմանները, որոնցում չափումների սխալանքը տրված հավանականությամբ է
0201020 սխալանքի թույլատրելի արժեքը
0201030 ոչ միատարրությունից սխալանքի բնութագրի թույլատրելի արժեքը
0201040 թույլատրելի սխալանքի սահմանաչափերը
0201050 միջին քառակուսային շեղումը (ստանդարտ շեղումը)
0201060 ստանդարտ նմուշի հավաստագրված արժեքը սահմանելու եղանակից ստանդարտ շեղումը
0201070 ոչ միատարրությունից սխալանքի ստանդարտ շեղումը
0201080 ոչ կայունությունից սխալանքի ստանդարտ շեղումը
0201999 սխալանքի այլ ընդհանուր բնութագրեր
0202 սխալանքի համակարգային բաղկացուցչի բնութագրերը
0202010 համակարգային սխալանքի սահմանները
0202020 այն սահմանները, որոնցում չբացառված համակարգային բաղկացուցիչը տրված հավանականությամբ է
0202030 համակարգային սխալանքի վստահելի սահմանները
0202040 սխալանքի չբացառված համակարգային բաղկացուցչի վստահելի սահմանները
0202050 սխալանքի համակարգային բաղկացուցչի արժեքը
0202060 սխալանքի համակարգային բաղկացուցչի մաթեմատիկական ակնկալիքը
0202070 սխալանքի համակարգային բաղկացուցչի միջին քառակուսային շեղումը
0202080 չբացառված համակարգային բաղկացուցչի միջին քառակուսային շեղումը
0202999 սխալանքի համակարգային բաղկացուցչի այլ բնութագրեր
0203 սխալանքի պատահական բաղկացուցչի բնութագրերը
0203010 սխալանքի պատահական բաղկացուցչի մասի վստահելի սահմանները
0203020 նորմալացված ինքնակոռելացիոն ֆունկցիայի կոռելացիայի միջակայքը
0203030 միջին քառակուսային շեղման առավելագույն հնարավոր արժեքը
0203040 նորմալացված ինքնակոռելացիոն ֆունկցիան
0203050 չափումների արդյունքի միջին քառակուսային շեղումը
0203060 սխալանքի պատահական բաղկացուցչի միջին քառակուսային շեղումը
0203070 սխալանքի պատահական բաղկացուցչի սպեկտրալ խտության ֆունկցիան
0203080 հիստերեզիսից սխալանքի պատահական բաղկացուցչի բնութագիրը
0203999 սխալանքի պատահական բաղկացուցչի այլ բնութագրեր
0204 հանրագումարային սխալանքի բնութագրերը
0204010 չափումների հանրագումարային սխալանքի սահմանները
0204020 հանրագումարային սխալանքի վստահելի սահմանները
0204030 հանրագումարային միջին քառակուսային շեղումը
0204999 հանրագումարային սխալանքի այլ բնութագրեր
0299 սխալանքի այլ բնութագրեր
0299010 չափման միջոցի բացարձակ սխալանքը
0299011 բացարձակ սխալանքի սահմանները
0299020 չափման միջոցի դինամիկ սխալանքը
0299030 չափման միջոցի լրացուցիչ սխալանքը
0299040 գործիքային շեղումը
0299050 սխալանքի նորման
0299060 չափման միջոցի հիմնական սխալանքը
0299070 չափման միջոցի հարաբերական սխալանքը
0299071 հարաբերական սխալանքի սահմանները
0299080 հսկիչ կետում սխալանքը
0299090 զրոյի սխալանքը
0299100 չափի սխալանքը
0299110 չափման միջոցի ներկայացված սխալանքը
0299120 չափումների սխալանքի վերագրված բնութագրերը
0299130 չափման միջոցի ստատիկ սխալանքը
0299140 չափման միջոցների սխալանքի ստատիկ բնութագրերը (հավանական բնութագրերի գնահատականները)
0299150 սխալանքի համակարգային և պատահական բաղկացուցիչների հավանական արժեքների բաշխման խտությունները կամ ֆունկցիաները
0299160 չափման միջոցների սխալանքի բնութագիրը՝ սխալանքի արժեքը
0299170 ազդող մեծության միջակայքում չափման միջոցների սխալանքի բնութագիրը՝ սխալանքի արժեքը
0299999 սխալանքի այլ բնութագրեր
03 Անորոշության բնութագրերը
0301 ստանդարտ անորոշության բնութագրերը
0301010 չափումների հարաբերական ստանդարտ անորոշությունը
0301020 ստանդարտ նմուշի հավաստագրված արժեքը սահմանելու եղանակից ստանդարտ անորոշությունը
0301030 ոչ միատարրությունից ստանդարտ անորոշությունը
0301040 ոչ կայունությունից ստանդարտ անորոշությունը
0301050 ըստ A տիպի գնահատվող ստանդարտ անորոշությունը
0301060 ըստ B տիպի գնահատվող ստանդարտ անորոշությունը
0301999 ստանդարտ անորոշության բնութագրեր
0302 հանրագումարային ստանդարտ անորոշության բնութագրերը
0302010 հանրագումարային ստանդարտ անորոշությունը
0302020 ըստ A տիպի գնահատվող հանրագումարային ստանդարտ անորոշությունը
0302030 ըստ B տիպի գնահատվող հանրագումարային ստանդարտ անորոշությունը
0302999 հանրագումարային ստանդարտ անորոշության այլ բնութագրեր
0303 ընդլայնված անորոշության բնութագրերը
0303010 ընդլայնված անորոշության թույլատրելի արժեքների սահմանները
0303020 ընդլայնված անորոշությունը
0303030 վստահության P մակարդակի համար ընդլայնված անորոշությունը
0303999 ընդլայնված անորոշության այլ բնութագրեր
0399 անորոշության այլ բնութագրեր
0399010 դեֆինիցիալ անորոշությունը
0399020 չափումների թույլատրելի անորոշությունը
0399030 գործիքային անորոշությունը
0399040 զրոյի չափումների անորոշությունը
0399050 չափումների վերագրված անորոշությունը
0399050 նպատակային անորոշությունը
0399999 անորոշության այլ բնութագրեր
04 Ճշգրտության այլ բնութագրեր
0401 սխալանքի և (կամ) անորոշության բնութագրերի կազմի մեջ չսահմանված ճշգրտության բնութագրերը
0401010 ճշգրտության դասը
0401020 Չափանմուշի ոչ կայունությունը՝ տարվա ընթացքում
0401999 ճշգրտության այլ բնութագրեր
05 Զգայունության բնութագրերը
0501 ազդող մեծությունների նկատմամբ զգայունությունը
0501010 բացարձակ զգայունությունը
0501020 ոչ զգայունության գոտին
0501030 որոշված սահմաններում ազդող մեծությունների փոփոխություններից առաջացող՝ չափման միջոցների չափագիտական բնութագրերի արժեքների փոփոխությունները
0501040 հարաբերական զգայունությունը
0501050 զգայունության շեմը
0501060 ազդեցության ֆունկցիաները
0501999 զգայունության այլ բնութագրեր
06 Դինամիկ չափագիտական հատկությունների բնութագրերը
0601 ամբողջական դինամիկ բնութագրերը
0601010 ամպլիտուդա-փուլային բնութագիրը
0601020 ամպլիտուդա-հաճախական բնութագիրը
0601030 իմպուլսային անցումային բնութագիրը
0601040 փոխանցման ֆունկցիան
0601050 անցումային բնութագիրը
0601060 ամպլիտուդա-հաճախական և փուլային-հաճախական բնութագրերի համակցությունը
0601999 ամբողջական դինամիկ այլ բնութագրեր
0602 մասնակի դինամիկ բնութագրերը
0602010 ռեակցիայի ժամանակը
0602020 ռեզոնանսային հաճախականության վրա ամպլիտուդա-հաճախական բնութագրի արժեքը
0602030 սեփական ռեզոնանսային շրջանաձև հաճախականության արժեքը
0602040 տատանամարման գործակիցը
0602050 չափումների առավելագույն հաճախականությունը (արագությունը)
0602060 հաշվանքի թվագրման սխալանքը
0602070 ժամանակի հաստատունը
0602999 մասնակի դինամիկ այլ բնութագրեր
0603 ռեակցիայի ժամանակի առանձին բաղկացուցիչները կամ հաշվանքի թվագրման սխալանքները
0603010 արդյունքի տրման ուշացման ժամանակը
0603020 գործարկման ուշացման ժամանակը
0603030 սպասման ժամանակը
0603040 կերպափոխման ժամանակը
0603999 ռեակցիայի ժամանակի այլ բաղկացուցիչներ կամ հաշվանքի թվագրման սխալանքներ
0604 դինամիկ բնութագրերը՝ հաշվի առնելով այն միջերեսով նախատեսված ծառայողական գործառնությունների կատարման ժամանակը, որով իրականացված են չափումների այդ միջոցների՝ տեղեկատվության փոխանակման սարքվածքները
0699 դինամիկ այլ բնութագրեր
99 Չափագիտական այլ բնութագրեր
9901 չափման միջոցների բնութագրերը, որոնք արտացոլում են չափումների սխալանքի գործիքային բաղկացուցչի վրա ազդելու դրանց ունակությունը
9901010 գծային չափողական կերպափոխիչի մուտքային իմպեդանսը
9901020 գծային չափողական կերպափոխիչի ելքային իմպեդանսը
9901999 այլ բնութագրեր, որոնք արտացոլում են սխալանքի գործիքային բաղկացուցչի վրա ազդելու ունակությունը
9999 չափման միջոցների այլ բնութագրեր
9999010 ազդող մեծությունից առաջացող փոփոխակումը
9999020 վերարտադրելիությունը
9999030 արձագանքի ժամանակը (ցատկաձև ազդեցության դեպքում)
9999040 ընտրողականությունը
9999050 գործիքային դրեյֆը
9999060 գծայնությունը
9999070 չափման միջոցի ելքային ազդանշանի ոչ ինֆորմատիվ պարամետրերը
9999080 կրկնելիությունը
9999090 արձագանքման շեմը
9999100 հայտնաբերման սահմանաչափը
9999110 լուծաչափը
9999120 լուծունակությունը
9999130 դրեյֆի արագությունը
9999140 շեղումը
9999150 կայունությունը
9999160 միատարրության բնութագիրը
9999999 չափագիտական այլ բնութագրեր
II. Դասակարգչի անձնագիրը
համարը՝
ը/կ Տարրի նշագիրը Նկարագրությունը
1 2 3
1 Ծածկագիրը -
2 Տեսակը 2՝դասակարգիչ
3 Անվանումը չափագիտական բնութագրերի դասակարգիչը
4 Հապավումը ՉԲԴ
5 Նշագիրը ՄԴ 066 - 2021 (խմբ. 1)
6 Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 20 թվականի թիվ որոշում
7 Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 20 թվականի թիվ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից
8 Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները -
9 Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումն ավարտելու ամսաթիվը -
10 Օպերատորը (օպերատորները) Եվրասիական տնտեսական հանձնաժողով
11 Նշանակությունը նախատեսված է մեծությունների միավորների չափանմուշների, ստանդարտ նմուշների, չափման միջոցների և չափումների մեթոդիկաների (մեթոդների) չափագիտական բնութագրերի դասակարգման և ծածկագրման համար
12 Անոտացիան (կիրառության ոլորտը) օգտագործվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական փոխգործակցությունն իրագործելիս կիրառվող էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) ձևավորման ժամանակ
13 Առանցքային բառերը չափագիտական բնութագիր, մեծությունների միավորների չափանմուշ, ստանդարտ նմուշ, չափման միջոց, չափումների կատարման մեթոդիկա, չափումների մեթոդ (մեթոդիկա)
14 Ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները տեխնիկական կարգավորումը
15 Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման կիրառումը 2՝ դասակարգիչը չունի միջազգային (միջպետական, տարածաշրջանային) անալոգներ
16 Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը 2՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում դասակարգիչը չունի անալոգներ
17 Համակարգման (դասակարգման) մեթոդը 2՝ ստորակարգային, դասակարգման աստիճանների (մակարդակների) 2 թիվ՝ հավելվածով սահմանված կարգին համապատասխան
18 Վարման մեթոդիկան 1՝ վարման կենտրոնացված ընթացակարգ, դասակարգչի վարումն իրականացվում է էլեկտրոնային ձևով՝ հավելվածով սահմանված կարգին համապատասխան
19 Կառուցվածքը դասակարգչի կառուցվածքի մասին տեղեկատվությունը (դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) նշված է սույն փաստաթղթի III բաժնում
20 Տվյալների գաղտնիության աստիճանը դասակարգչի տեղեկությունները դասվում են բաց հասանելիությամբ տեղեկատվության շարքին
21 Վերանայման սահմանված պարբերականությունը -
22 Փոփոխությունները -
23 Տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին կատարված հղումը դասակարգչից մանրամասնեցված տեղեկությունները ներկայացված են սույն փաստաթղթի I բաժնում
24 Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում հրապարակելը
III. Դասակարգչի կառուցվածքի նկարագրությունը
1. Սույն բաժնով սահմանվում են դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։
2. Դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը բերված են աղյուսակում, որտեղ ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝
«վավերապայմանի անվանում»՝ վավերապայմանի հերթական համարը և ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը.
«վավերապայմանի արժեքի տիրույթ»՝ տարրի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստը.
«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոններ»՝ տարրի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստը կամ տարրի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը.
«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակություն (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և դրա հնարավոր կրկնությունների քանակը):
3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝
1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.
n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).
1..*՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n> 1).
կամ ՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).
0. .1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.
0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1)։
Աղյուսակ
Դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը
Վավերապայմանի անվանումը Վավերապայմանի արժեքի տիրույթը Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները Բազմ.
1. Չափագիտական բնութագրերի խմբի մասին տեղեկությունները որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1..*
1.1. Չափագիտական բնութագրերի խմբի ծածկագիրը պայմանանշանների նորմալացված տողը:
Ձևանմուշը՝ \d {2} ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ 1
1.2. Չափագիտական բնութագրերի խմբի անվանումը պայմանանշանների տողը:
Նվազագույն երկարությունը՝ 1
Առավելագույն երկարությունը՝ 1000 անվանումը ձևավորվում է ռուսերենով կազմված տեքստի տեսքով 1
1.3. Չափագիտական բնութագրերի տեսակի մասին տեղեկությունները որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1..*
1.3.1. Չափագիտական բնութագրերի տեսակի ծածկագիրը պայմանանշանների նորմալացված տողը:
Ձևանմուշը՝ \d {4} ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ 1
1.3.2. Չափագիտական բնութագրերի տեսակի անվանումը պայմանանշանների տողը:
Նվազագույն երկարությունը՝ 1
Առավելագույն երկարությունը՝ 1000 անվանումը ձևավորվում է ռուսերենով կազմված տեքստի տեսքով 1
1.3.3. Չափագիտական բնութագրի մասին տեղեկությունները որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1..*
1.3.3.1. Չափագիտական բնութագրի ծածկագիրը պայմանանշանների նորմալացված տողը:
Ձևանմուշը՝ \d {7} ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ 1
1.3.3.2. Չափագիտական բնութագրի անվանումը պայմանանշանների տողը:
Նվազագույն երկարությունը՝ 1
Առավելագույն երկարությունը՝ 1000 անվանումը ձևավորվում է ռուսերենով կազմված տեքստի տեսքով 1
1.3.3.3. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին տեղեկությունները որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1
*.1. Գործողության մեկնարկի ամսաթիվը ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին 1
*.2. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1
*.2.1. Ակտի տեսակը պայմանանշանների նորմալացված տողը:
Ձևանմուշը՝ \d {5} ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան 1
*.2.2. Ակտի համարը պայմանանշանների տողը:
Նվազագույն երկարությունը՝ 1
Առավելագույն երկարությունը՝ 50 համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին 1
*.2.3. Ակտի ամսաթիվը ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին 1
*.3. Գործողության ավարտի ամսաթիվը ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին 0..1
*.4. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 0..1
*.4.1. Ակտի տեսակը պայմանանշանների նորմալացված տողը:
Ձևանմուշը՝ \d{5} ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան 1
*.4.2. Ակտի համարը պայմանանշանների տողը:
Նվազագույն երկարությունը՝ 1
Առավելագույն երկարությունը՝ 50 համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին 1
*.4.3. Ակտի ամսաթիվը ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին 1
ՀԱՎԵԼՎԱԾ
չափագիտական բնութագրերի
դասակարգչի
ԿԱՐԳ
չափագիտական բնութագրերի դասակարգչի վարման
I. Ընդհանուր դրույթները
1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի կազմում ընդգրկվող հետևյալ ակտերին համապատասխան՝
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիր (այսուհետ՝ «Միության մասին» պայմանագիր).
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» թիվ 155 որոշում.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի և դասակարգիչների մշակման, վարման ու կիրառման մեթոդաբանությունը հաստատելու մասին» (այսուհետ՝ Մեթոդաբանություն) թիվ 121 որոշում։
II. Կիրառության ոլորտը
2. Սույն կարգով սահմանվում են չափագիտական բնութագրերի դասակարգչի (այսուհետ՝ դասակարգիչ) ձևավորման, վարման ու կիրառման կանոնները։
3. Սույն կարգը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից՝ դասակարգիչը ձևավորելու և վարելու դեպքում, ինչպես նաև չափումների միասնականության ապահովման ոլորտում լիազորություններով օժտված՝ Միության անդամ պետությունների լիազորված մարմինների (այսուհետ՝ անդամ պետությունների լիազորված մարմիններ) կողմից՝ իրենց գործունեության մեջ դասակարգչից տեղեկություններ օգտագործելու և վարելու դեպքում։
III. Հիմնական հասկացությունները
4. Սույն կարգի նպատակներով «չափագիտական բնութագիր» հասկացության ներքո հասկացվում է չափումների արդյունքի վրա ազդող բնութագիրը։
Սույն կարգում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են «Միության մասին» պայմանագրով և Միության մարմինների՝ Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորման և զարգացման հարցերին առնչվող ակտերով սահմանված իմաստներով:
IV. Դասակարգչի վարման սկզբունքները
5. Դասակարգչի ձևավորումն ու վարումն իրականացվում են մեծությունների միավորների չափանմուշների, ստանդարտ նմուշների, չափման միջոցների և չափումների մեթոդների (մեթոդիկաների) չափագիտական բնութագրերի մասին տեղեկությունների համակարգման (դասակարգման) և ծածկագրման նպատակներով։
6. Համակարգման (դասակարգման) օբյեկտներ են մեծությունների միավորների չափանմուշների ստանդարտ նմուշների, չափման միջոցների և չափումների մեթոդների (մեթոդիկաների) չափագիտական բնութագրերը։
7. Դասակարգչի օպերատորը Հանձնաժողովն է, որն իրականացնում է դասակարգչի ձևավորումն ու վարումը։
8. Համակարգման (դասակարգման) օբյեկտների համակարգման (դասակարգման) նպատակով կիրառվում է դասակարգման աստիճանների (մակարդակների) 2 թիվն ունեցող դասակարգման ստորակարգային մեթոդը։
9. Համակարգման (դասակարգման) առաջին մակարդակում համակարգման (դասակարգման) օբյեկտները բաշխված են ըստ չափագիտական բնութագրերի հետևյալ այն խմբերի, որոնք առանձնացված են ԳՕՍՏ 8.009-84 «Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ (ՉՊՀ)։ Չափման միջոցների նորմավորվող չափագիտական բնութագրեր» միջպետական ստանդարտի շրջանակներում՝ չափման միջոցների չափագիտական բնութագրերի անվանացանկով սահմանված բնութագրերի խմբերին համապատասխան՝
Չափումների արդյունքը որոշող բնութագրերը․
սխալանքի բնութագրերը․
անորոշության բնութագրերը․
ճշգրտության այլ բնութագրեր․
զգայունության բնութագրերը․
դինամիկ չափագիտական հատկությունների բնութագրերը․
չափագիտական այլ բնութագրեր։
10. Համակարգման (դասակարգման) երկրորդ մակարդակում համակարգման (դասակարգման) օբյեկտները բաշխվում են ըստ չափագիտական բնութագրերի այն հիմնական տեսակների, որոնք յուրաքանչյուր խմբի կազմում սահմանված են աղյուսակին համապատասխան։
Դասակարգչի դասակարգման խմբավորումների ցանկը, դրանց ծածկագրերը և անվանումը
Չափագիտական բնութագրերի խմբի ծածկագիրը Չափագիտական բնութագրերի խմբի անվանումը, չափագիտական բնութագրերի տեսակի ծածկագիրը և անվանումը
01 Չափումների արդյունքը որոշող բնութագրերը
0101 չափումների (արժեքների) տիրույթը
0102 չափի արժեքը (ցուցմունքը)
0103 կերպափոխման ֆունկցիան
0104 արդյունքները թվային ծածկագրի մեջ տրամադրելու համար նախատեսված չափման միջոցների բնութագրերը
0105 չափման միջոցի սանդղակի կամ բազմանշանակ չափի բնութագրերը
0199 չափումների արդյունքը որոշող այլ բնութագրեր
02 Սխալանքի բնութագրերը
0201 սխալանքի ընդհանուր բնութագրերը
0202 սխալանքի համակարգային բաղկացուցչի բնութագրերը
0203 սխալանքի պատահական բաղկացուցչի բնութագրերը
0204 հանրագումարային սխալանքի բնութագրերը
0299 սխալանքի այլ բնութագրեր
03 Անորոշության բնութագրերը
0301 ստանդարտ անորոշության բնութագրերը
0302 հանրագումարային ստանդարտ անորոշության բնութագրերը
0303 ընդլայնված անորոշության բնութագրերը
0399 անորոշության այլ բնութագրեր
04 Ճշգրտության այլ բնութագրեր
0401 սխալանքի և (կամ) անորոշության բնութագրերի կազմի մեջ չսահմանված ճշգրտության բնութագրերը
05 Զգայունության բնութագրերը
0501 ազդող մեծությունների նկատմամբ զգայունությունը
06 Դինամիկ չափագիտական հատկությունների բնութագրերը
0601 ամբողջական դինամիկ բնութագրերը
0602 մասնակի դինամիկ բնութագրերը
0603 ռեակցիայի ժամանակի առանձին բաղկացուցիչները կամ հաշվանքի թվագրման սխալանքները
0604 դինամիկ բնութագրերը՝ հաշվի առնելով այն միջերեսով նախատեսված ծառայողական գործառնությունների կատարման ժամանակը, որով իրականացված են չափման այդ միջոցների՝ տեղեկատվության փոխանակման սարքվածքները
0699 դինամիկ այլ բնութագրեր
99 Չափագիտական այլ բնութագրեր
9901 չափման միջոցների բնութագրերը, որոնք արտացոլում են չափումների սխալանքի գործիքային բաղկացուցչի վրա ազդելու դրանց ունակությունը
9999 չափման միջոցների այլ բնութագրեր
11. Չափագիտական բնութագրերը դասակարգվում են ըստ չափագիտական բնութագրերի խմբերի ու հիմնական տեսակների և ներկայացվում են դասակարգչի մեջ առանձին դիրքի տեսքով։
12. Չափագիտական բնութագրերի յուրաքանչյուր տեսակի կազմի մեջ չափագիտական բնութագրերը համակարգվում են այբբենական կարգով։ Ընդ որում, եթե մեկ չափագիտական բնութագիրը հստակեցնում (ընդլայնում) է մյուս չափագիտական բնութագիրը, թույլատրվում է դասակարգչի այդ դիրքերը տեղակայել հաջորդաբար։
13. Չափագիտական բնութագրերի խմբերի ծածկագրման համար օգտագործվում է 2-պայմանանշանային ծածկագիր, որը բաղկացած է արաբական թվերից, և անհրաժեշտության դեպքում, համալրվում է «առաջնորդող» (սկզբի) զրոյով։
14. Չափագիտական բնութագրերի տեսակները ծածկագրվում են հաջորդական մեթոդով՝ արաբական թվերից բաղկացած 4-պայմանանիշ ծածկագրի օգտագործմամբ։ Չափագիտական բնութագրերի տեսակի ծածկագիրը ձևավորվում է չափագիտական բնութագրի խմբի ծածկագրին 2 կարգ ավելացնելու միջոցով, ընդ որում, չափագիտական բնութագրերի յուրաքանչյուր տեսակի տրվում է երկնիշ հերթական համար (1-ից սկսած)՝ անհրաժեշտության դեպքում՝ «առաջնորդող» (սկզբի) զրոյով։
15. Ծածկագիրն ունի XXYYZZZ ձևաչափը, որտեղ՝
XX-ը՝ չափագիտական բնութագրերի խմբի ծածկագիրն է,
XXYY-ն՝ չափագիտական բնութագրերի տեսակի ծածկագիրը,
ZZZ-ն չափագիտական բնութագրերի որոշակի տեսակի շրջանակներում չափագիտական բնութագրի հերթական համարն է, անհրաժեշտության դեպքում՝ «առաջնորդող» (սկզբի) զրոների ավելացմամբ։
16. Ծածկագրերի կրկնակի օգտագործումը, այդ թվում՝ դասակարգչից առանձին դիրքեր հանելուց հետո, չի թույլատրվում։
17. Դասակարգչից մանրամասնեցված տեղեկությունների մեջ փոփոխությունները կատարվում են անդամ պետությունների լիազորված մարմինների հարցման հիման վրա՝ «Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Միության մասին» պայմանագրի թիվ 10 հավելված) 8-րդ կետին և սույն կարգի V բաժնին համապատասխան։
V. Դասակարգչի վարումը
18. Հանձնաժողովի կամ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից, ըստ անհրաժեշտության, անցկացվում է չափումների միասնականության ապահովման ոլորտում այն միջազգային, միջպետական և ազգային ստանդարտների ու հանձնարարականների դրույթների վերլուծություն, որոնց ցանկը ներկայացված է սույն կարգի հավելվածում, դասակարգման նոր օբյեկտներ հայտնաբերելու համար՝ դրանց մասին տեղեկությունները դասակարգչի մեջ ներառելու նպատակով (այդ ստանդարտների կամ հանձնարարականների տեղեկությունների մեջ փոփոխությունների կատարման դեպքում կամ չափման միասնականության ապահովման ոլորտում նոր ստանդարտների կամ հանձնարարականների ընդունման դեպքում, ինչպես նաև անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից սահմանված այլ դեպքերում)։
19. Եթե անդամ պետության լիազորված մարմինը դասակարգչից մանրամասնեցված տեղեկությունների մեջ փոփոխությունների կատարման անհրաժեշտություն է հայտնաբերում, ապա անդամ պետության լիազորված մարմինը ձևակերպում է դասակարգչի մեջ ընդգրկելու համար առաջարկվող փոփոխությունների ցանկ ներառող հայտ (այսուհետ՝ հայտ), ինչպես նաև՝ այդ փոփոխությունների հիմնավորում, և դա ուղարկում է դասակարգչի օպերատորին։
20. Եթե դասակարգչի օպերատորը դասակարգչից մանրամասնեցված տեղեկությունների մեջ փոփոխությունների կատարման անհրաժեշտություն է հայտնաբերում, ապա նոր դիրքերի ավելացման կամ դասակարգչից տեղեկությունների մեջ փոփոխությունների կատարման հայտը ձևակերպում է Հանձնաժողովը։
21. Ստացված հայտերը հաշվի առնելով՝ Հանձնաժողովն ապահովում է դասակարգչից մանրամասնեցված տեղեկությունների փոփոխությունների նախագծի (այսուհետ՝ փոփոխությունների նախագիծ) նախապատրաստումը՝ Մեթոդաբանության թիվ 3 հավելվածով նախատեսված ձևին համապատասխան, ինչպես նաև՝ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից փոփոխությունների նախագծի ուսումնասիրումը, այդ թվում՝ այն աշխատանքների համակարգման հարցերով աշխատանքային խմբի նիստի շրջանակներում, որոնք կապված են Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի և դասակարգիչների ստեղծման ու վարման հետ։
22. Դասակարգչի մեջ փոփոխությունների կատարման նպատակահարմարությունը գնահատելու նպատակով անդամ պետությունների լիազորված մարմինների և Հանձնաժողովի կողմից փոփոխությունների նախագծի հետագա ուսումնասիրումն իրականացվում է Մեթոդաբանության 86-րդ կետին համապատասխան։
23. Սույն կարգի 21-րդ և 22-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարման արդյունքը Միության տեղեկատվական պորտալում հրապարակված արդիականացված դասակարգիչն է կամ դասակարգչի մեջ փոփոխությունների կատարման ոչ նպատակահարմար լինելու մասին եզրակացությունը։
ՀԱՎԵԼՎԱԾ
չափագիտական բնութագրերի
դասակարգչի վարման կարգի
ՑԱՆԿ
Չափումների միասնականության ապահովման ոլորտում միջազգային, միջպետական և ազգային ստանդարտների ու հանձնարարականների, որոնք առաջարկվում է հաշվի առնել չափագիտական բնութագրերի դասակարգիչը վարելու ժամանակ
Չափագիտության միջազգային բառարան (International Vocabulary of Metrology-Basic and General Concepts and Associated Terms, VIM).
օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության փաստաթուղթ D8 «Չափանմուշներ․ Ընտրություն, ճանաչում, կիրառում, պահպանում և փաստաթղթեր» (OIML D8 «Measurement standards. Choice, recognition, use, conservation and documentation»).
ISO 10012:2003 ստանդարտ «Չափումների կառավարման համակարգեր․ Չափումների գործընթացներին և չափիչ սարքավորումներին ներկայացվող պահանջները» (ISO 10012:2003 Measurement management systems - Requirements for measurement process and measuring equipment).
ԳՕՍՏ 8.009-84 «Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ (ՉՊՀ). Չափումների միջոցների նորմավորվող չափագիտական բնութագրեր»․
ԳՕՍՏ 8.010-2013 «Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ (ՉՊՀ). Չափումների կատարման մեթոդիկաներ․ Հիմնական դրույթներ»․
ԳՕՍՏ 8.315-2019 «Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ (ՉՊՀ). Նյութերի կազմի և հատկությունների ստանդարտ նմուշներ․ Հիմնական դրույթներ»․
ԳՕՍՏ 8.381-2009 «Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ (ՉՊՀ)․ Չափանմուշներ․ Ճշգրտությունն արտահայտելու եղանակներ»․
ՄՊՀ 29-2013 «Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ․ Չափագիտություն․ Հիմնական եզրույթներ և սահմանումներ»․
ՄՊՀ 53-2002 «Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ․ Ստանդարտ նմուշներ․ Չափագիտական բնութագրերի գնահատում՝ չափումների չափանմուշների և նմուշային միջոցների օգտագործմամբ»․
ՉՄ 1317-2004 «Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ․ Չափումների սխալանքի արդյունքներ և բնութագրեր․ Ներկայացման ձևեր․ Օգտագործման եղանակները՝ արտադրանքի նմուշների փորձարկումների և դրանց պարամետրերի հսկողության ժամանակ»։