Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

1 փետրվարի 2022 թվականի թիվ 9 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

« » -ի 20 թվականի թիվ քաղ.

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրի մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Բ. Սուլթանով Ա. Կոժոշև Ա. Օվերչուկ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

« » ի 20 թվականի թիվ քաղ.

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների 4.12.1 կետի, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XII բաժնի դրույթների իրագործման նպատակով`

1. Հաստատել կից ներկայացվող՝

Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագիրը.

Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրի իրագործման միջոցառումների պլանը։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցությամբ ապահովել պլանով նախատեսված միջոցառումների իրագործումը։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ իրականացնել պլանով նախատեսված միջոցառումների իրագործման մշտադիտարկում և արդյունքների մասին յուրաքանչյուր տարի տեղեկացնել Եվրասիական միջկառավարական խորհրդին։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 20 թվականի

թիվ որոշմամբ

ԾՐԱԳԻՐ

Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գործողությունների

I. Ընդհանուր դրույթներ

1. Սույն ծրագիրը Միության շրջանակներում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության հիմնական ուղղությունների զարգացմանն ու իրագործմանն ուղղված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) ընդհանուր մոտեցումների ամբողջություն է և միջոցառումների համալիր։

2. Սույն ծրագիրը մշակվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների 4.12.1 կետին համապատասխան, և հիմնվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների վրա։

3. Սույն ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել՝

ա) սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների օրենսդրությունը

բ) ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ A/RES/70/186 բանաձևով ընդունված՝ Միացյալ ազգերի կազմակերպության ղեկավար սկզբունքները՝ սպառողների շահերը պաշտպանելու համար.

գ) «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականություն իրականացնելու մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 13 հավելված) դրույթներին համապատասխան ընդունված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հանձնարարագրերը.

դ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի (այսուհետ՝ Խորհրդատվական կոմիտե) կողմից պատրաստված ամփոփումներում արտացոլված՝ Միության շրջանակներում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների կողմից համաձայնեցված քաղաքականության իրականացման փորձը.

4. Սույն ծրագրով Միության շրջանակներում սահմանվում են սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հայեցակարգային հիմքերը և չեն ազդում ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին 2018 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրի շրջանակներում անդամ պետությունների կողմից ընդունված պարտավորությունների վրա։

II. Ծրագրի իրագործման նպատակները, խնդիրներն ու ժամկետները

5. Սույն ծրագրի նպատակն անդամ պետություններում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման համար պայմանների ստեղծման ապահովումն ու Պայմանագրի 60-րդ հոդվածով նախատեսված՝ սպառողների հավասար իրավական պաշտպանության սկզբունքների իրագործումն է։

6. Սույն ծրագրի խնդիրներն են՝

ա) Պայմանագրով և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով սահմանված՝ տնտեսության ոլորտներում համաձայնեցված քաղաքականություն անդամ պետությունների կողմից իրականացվելիս քաղաքացիների սպառողական իրավունքների հավասար պաշտպանության ապահովման համար պայմանների ստեղծում՝ սպառողների շահերը հաշվի առնելու միջոցով (այսուհետ՝ սպառողների շահերը հաշվի առնելը).

բ) սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների լիազորված մարմինների (այսուհետ՝ լիազորված մարմիններ) միջև տեղեկատվության փոխանակման ապահովում.

գ) սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների ընդհանուր մոտեցումների մշակում՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի նորմերը և տվյալ ոլորտում Միության շրջանակներում մշակված ընդհանուր սկզբունքները

դ) սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների քաղաքացիների գիտելիքների զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումների անցկացում, ինչպես նաև ռացիոնալ և կայուն սպառման ունակությունների ձևավորում.

ե) իրավական պաշտպանության մատչելի միջոցների ներդրման համար բարենպաստ պայմանների ստեղծում՝ ներառյալ խորհրդատվությունների տրամադրումն ու անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների, հասարակական միավորումների և սպառողների կազմակերպությունների ներգրավմամբ սպառողների մասնակցությամբ անդրսահմանային վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների օգտագործումը։

7. Սույն ծրագրի իրագործումն իրականացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի 20 թվականի թիվ 9 կարգադրությամբ հաստատված՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրի» իրագործման միջոցառումների պլանին համապատասխան։

III. Ծրագրի իրագործման համար պատասխանատու մարմինները

8. Սույն ծրագրի իրագործումն ապահովվում է հետևյալ լիազորված մարմինների կողմից՝

Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովը.

Բելառուսի Հանրապետությունում՝ Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարությունը.

Ղազախստանի Հանրապետությունում՝ Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարությունը.

Ղրղզստանի Հանրապետությունում՝ Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարությունը, Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարությանը կից Հակամենաշնորհային կարգավորման ծառայությունը.

Ռուսաստանի Դաշնությունում՝ Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը.

այլ շահագրգիռ լիազորված մարմիններ (սահմանված իրավասության շրջանակներում)։

IV. Կազմակերպական հիմքի ստեղծում՝ սպառողների շահերը հաշվի առնելու մեխանիզմի ձևավորման համար

9. Անդամ պետությունները միջոցներ են ձեռնարկում՝ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրավական կարգավորման կատարելագործման ուղղությամբ, այդ թվում՝ սպառողների շահերը հաշվի առնելու մեխանիզմը ձևավորելու և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության ինտեգրման արդիական հարցերի լուծմանն ու իրավունքի կատարելագործմանն ուղղված առաջարկությունները նախապատրաստելու միջոցով։

10. Սպառողների շահերը հաշվի առնելու մեխանիզմի ձևավորումն իր մեջ է ներառում փորձի անցկացում, որով նախատեսվում են՝

ա) սպառողների շահերը հաշվի առնելուն ուղղված՝ Հանձնաժողովի հանձնարարագրի մշակումն ու ընդունումը.

բ) էկոնոմիկայի առանձին ոլորտներում սպառողների շահերը հաշվի առնելուն ուղղված վերլուծության իրականացում և դրա հիման վրա սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Միության ինտեգրման արդիական հարցերի լուծմանն ու իրավունքի կատարելագործմանն ուղղված իրավասությամբ Խորհուրդը և Հանձնաժողովի կոլեգիան օժտելու առաջարկությունների նախապատրաստում։

11. Անդամ պետությունները որոշում են սպառողների պաշտպանվածության մակարդակի գնահատման նպատակով սոցիոլոգիական հետազոտությունների անցկացման նպատակահարմարությունը։

12. Սոցիոլոգիական հետազոտությունների անցկացումն ապահովելու համար լիազորված մարմինները Հանձնաժողովի հետ համատեղ մշակում և համաձայնեցնում են Միության մարմինների ակտերի նախագծերը՝ սոցիոլոգիական հետազոտությունները մեթոդական ուղեկցությամբ անցկացնելու մասով, սպառողների պաշտպանվածության մակարդակի գնահատման, ինչպես նաև անդամ պետություններում իրավական կարգավորումը կատարելագործելու համար ձեռնարկվող միջոցների արդյունավետության նպատակով։

V. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների ընդհանուր մոտեցումների մշակման միջոցներ

13. Անդամ պետությունները Հանձնաժողովի հետ համատեղ մշակում են սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ազգային մոտեցումները նման դարձնելուն ուղղված՝ Հանձնաժողովի հանձնարարագրերը, այդ թվում՝

ա) սպառողների իրավունքների պաշտպանության օրենսգրքի մոդելային կառուցվածքը․

բ) ընդհանուր մոտեցումները սպառողների իրավունքների պաշտպանության նկատմամբ անդրսահմանային էլեկտրոնային առևտուր իրականացնելիս․

գ) ընդհանուր մոտեցումները սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության վերլուծական ամփոփումների անցկացման նկատմամբ։

14. Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ ապահովում է անդամ պետությունների կողմից սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Հանձնաժողովի հանձնարարագրերի դրույթների կիրառման արդյունավետության գնահատումը:

VI. Լիազորված մարմինների միջև տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծում

15. Անդամ պետությունները միջոցներ են ձեռնարկում՝ լիազորված մարմինների միջև համագործակցությանն աջակցելու և զարգացնելու ուղղությամբ։

16. Լիազորված մարմինները փոխգործակցություն են իրականացնում սպառողների իրավունքների պահպանման նկատմամբ արդյունավետ հսկողության ապահովման, սպառողների շահերին դիպչող՝ խարդախ և ապակողմնորոշիչ անդրսահմանային առևտրային գործելակերպին հակազդելու արդյունավետ մեխանիզմների ստեղծման և ներդրման նպատակով, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հիման վրա։

17. Հանձնաժողովը լիազորված մարմինների հետ համատեղ մշակում և համաձայնեցնում է տեղեկատվության փոխանակման համակարգի միջոցով փոխգործակցության զարգացմանն ու սպառողների մասնակցությամբ անդրսահմանային վեճերի լուծման աջակցությանն ուղղված փաստաթղթերը (այդ թվում՝ տեղեկատվության փոխանակման հարցերով Հանձնաժողովի հանձնարարագրերի ընդունման միջոցով), և սահմանում է լիազորված մարմինների փոխանակման համար նախատեսված տեղեկատվության կազմը։

18. Սույն ծրագրի 17-րդ կետում նշված փաստաթղթերը մշակելիս հաշվի են առնվում սահմանափակ տարածման (մատչելիության) տեղեկություններ համարվող տեղեկատվության պաշտպանության առումով անդամ պետությունների օրենսդրության պահանջները։

VII. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների քաղաքացիների գիտելիքների զարգացմանն, ինչպես նաև ռացիոնալ և կայուն սպառման ունակությունների ձևավորմանն ուղղված համատեղ միջոցառումների անցկացում

19. Անդամ պետությունները Հանձնաժողովի հետ համատեղ յուրաքանչյուր տարի սահմանում են այն թեմատիկան, որին համապատասխան, լիազորված մարմինների կողմից անցկացվում են սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների քաղաքացիների տեղեկացմանն ու գիտելիքների զարգացմանն ուղղված հանրային միջոցառումներ։

20. Հանձնաժողովը լիազորված մարմինների հետ համատեղ ապահովում է անդամ պետություններում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անցկացվող հանրային միջոցառումների քարոզչությանն ու կանոնավոր լուսաբանմանը զանգվածային լրատվության միջոցների ներգրավումը։

21. Անդամ պետությունները նպաստում են սպառողների անկախ հասարակական միավորումների գործունեության համար պայմանների ստեղծմանը, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականություն ձևավորելու և իրագործելու, սպառողների իրավունքների քարոզչության և պարզաբանման գործում նրանց մասնակցությանը։

VIII. Սպառողների մասնակցությամբ անդրսահմանային վեճերի կարգավորման մեխանիզմների ձևավորում

22. Անդամ պետությունները Հանձնաժողովի հետ համատեղ ապահովում են սպառողների մասնակցությամբ անդրսահմանային վեճերի կարգավորման մեխանիզմների ձևավորմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստումը։ Այդ նպատակով իրականացվում է սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառում անդրսահմանային վեճերի լուծման խնդիրների համատեղ վերլուծական հետազոտություն, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրում, որի հիման վրա նախապատրաստում է Խորհրդատվական կոմիտեի և Հանձնաժողովի կոլեգիայի նիստերին ուսումնասիրելու համար ներկայացվող զեկույց։

IX. Ծրագրի իրագործման մշտադիտարկում

23. Անդամ պետությունների հետ համատեղ՝ Հանձնաժողովն իրականացնում է սույն ծրագրի իրագործման մշտադիտարկում։

24. Մշտադիտարկում իրականացնելու համար լիազորված մարմինները, մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 30-ը, Հանձնաժողով են ներկայացնում տեղեկատվություն՝ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ սույն ծրագրի 7-րդ կետում նշված միջոցառումների պլանի կատարման արդյունքների մասին։

25. Սույն ծրագրի 24-րդ կետին համապատասխան ներկայացված տեղեկատվության հիման վրա Հանձնաժողովը կազմում է զեկույց՝ սույն ծրագրի իրագործման մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ և ապահովում է դրա ներկայացումը Խորհրդատվական կոմիտեի և Հանձնաժողովի կոլեգիայի նիստում։

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 20 թվականի

թիվ որոշմամբ

ՊԼԱՆ

Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրի իրագործման միջոցառումների

Միջոցառումը Իրագործման ժամկետը Ակնկալվող արդյունքը Պատասխանատու կատարողը Համակատարողները

I. Կազմակերպական հիմքի ստեղծում՝ սպառողների շահերը հաշվի առնելու մեխանիզմի ձևավորման համար

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հանձնարարագրերի մշակում և ընդունում՝ սպառողների շահերը հաշվի առնելու մեխանիզմի ձևավորման համար 2023 թվական Հանձնաժողովի հանձնարարագրեր Հանձնաժողով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ (այսուհետ՝ անդամ պետություններ), Հանձնաժողով

2. Սպառողների շահերը հաշվի առնելու արդյունքների վերլուծություն՝

անդամ պետությունների օրենսդրության վերլուծության անցկացում՝ էկոնոմիկայի առանձին ոլորտներում սպառողների շահերը հաշվի առնելու առումով

2023 թվական անդամ պետությունների օրենսդրության վերլուծություն Հանձնաժողով անդամ պետություններ

հաշվի առնելով կատարված վերլուծությունը՝ առաջարկությունների նախապատրաստում՝ ինտեգրման և կատարելագործման արդիական հարցերի լուծմանն ուղղված իրավասությամբ Խորհրդին և Հանձնաժողովի կոլեգիային օժտելու վերաբերյալ 2024 թվական «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխությունների կատարում (անհրաժեշտության դեպքում) անդամ պետություններ Հանձնաժողով

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով Խորհրդատվական կոմիտեի (այսուհետ՝ Խորհրդատվական կոմիտե) նիստին սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրագործման վերաբերյալ զեկույցի ներկայացում 2025 թվական Խորհրդատվական կոմիտեի նիստի զեկույց Հանձնաժողով անդամ պետություններ

3. Սպառողների պաշտպանվածության մակարդակը, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության համար անդամ պետություններում ձեռնարկվող միջոցների արդյունավետությունը գնահատելու նպատակով սոցիոլոգիական հետազոտություններ անցկացնելու վերաբերյալ Հանձնաժողովի հանձնարարագրի մշակում և ընդունում (այսուհետ՝ հետազոտություններ) (այդ թվում՝ առաջարկվող մեթոդները, օբյեկտը, հետազոտության առարկան, դրա անցկացման ժամկետները, սոցիոլոգիական հարցումներին ներկայացվող հիմնական պահանջները, հետազոտության հիմնական ցուցանիշները, կատարված հետազոտությունների արդյունքների վերաբերյալ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների լիազորված մարմինների (այսուհետ՝ լիազորված մարմիններ) և Հանձնաժողովի միջև տեղեկատվության փոխանակման առաջարկված կարգը) 2023 թվական Հանձնաժողովի հանձնարարագիր Հանձնաժողով անդամ պետություններ

4. Անդամ պետություններում հետազոտությունների անցկացում (անհրաժեշտության դեպքում) 2023-2025 թվականներ լիազորված մարմինների տեղեկատվությունը հետազոտությունների անցկացման վերաբերյալ կամ Խորհրդատվական կոմիտեի նիստի արձանագրությունը անդամ պետություններ Հանձնաժողով

5. Անդամ պետություններում հետազոտությունների անցկացման արդյունքների վերլուծություն 2025 թվական Խորհրդատվական կոմիտեի նիստի զեկույց Հանձնաժողով անդամ պետություններ

II. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների ընդհանուր մոտեցումների մշակման միջոցներ

6. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ազգային մոտեցումները նման դարձնելուն ուղղված հանձնարարագրերի մշակում և ընդունում՝ Հանձնաժողովի հանձնարարագրեր Հանձնաժողով անդամ պետություններ

ընդհանուր մոտեցումները սպառողների իրավունքների պաշտպանության նկատմամբ անդրսահմանային էլեկտրոնային առևտուր իրականացնելիս 2023 թվական

ընդհանուր մոտեցումները սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության վերլուծական ամփոփումների անցկացման նկատմամբ 2024 թվական

սպառողների իրավունքների պաշտպանության օրենսգրքի մոդելային կառուցվածքը 2025 թվական

7. Հանձնաժողովի հանձնարարագրերի կիրառման արդյունավետության գնահատական՝ Հանձնաժողով անդամ պետություններ

սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Հանձնաժողովի այն հանձնարարագրերի ցանկի սահմանում, որոնց առնչությամբ կատարվում է վերլուծություն՝ անդամ պետությունների կողմից դրանց կիրառման արդյունավետությունը գնահատելու նպատակով 2023 թվական խորհրդատվական կոմիտեի նիստի արձանագրություն

անդամ պետությունների կողմից Հանձնաժողովի հանձնարարագրերի կիրառման արդյունավետության ուսումնասիրություն 2024 - 2025 թվականներ ամփոփիչ հաշվետվություն (վերլուծություն)

III. Լիազորված մարմինների միջև տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծում

8. Լիազորված մարմինների միջև սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծմանն ուղղված՝ Հանձնաժողովի հանձնարարագրերի մշակում և ընդունում 2023 թվական Հանձնաժողով անդամ պետություններ

հանձնարարագիր լիազորված մարմինների միջև տեղեկատվության փոխանակման վերաբերյալ՝ սպառողների մասնակցությամբ անդրսահմանային վեճերի լուծմանը նպաստելու նպատակով Հանձնաժողովի հանձնարարագրեր

լիազորված մարմինների և Հանձնաժողովի փոխգործակցության ընթացքում ներկայացվող տեղեկատվության ցանկի սահմանում տեղեկատվության ցանկ

9. Կազմակերպա-տեխնիկական հիմքերի (թվային լուծման) ստեղծման ուղղությամբ առաջարկությունների ձևավորում՝ լիազորված մարմինների միջև սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում տեղեկատվության փոխանակման համար 2024-2025 թվականներ առաջարկություններ՝ տեղեկատվության փոխանակումը կազմակերպելու ուղղությամբ անդամ պետություններ Հանձնաժողով

IV. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների քաղաքացիների գիտելիքների զարգացմանը, ինչպես նաև ռացիոնալ և կայուն սպառման ունակությունների ձևավորմանն ուղղված համատեղ միջոցառումների անցկացում

10. Սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով անդամ պետությունների քաղաքացիների տեղեկացմանն ու գիտելիքների զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումների թեմատիկայի սահմանում (տարվա թեմա)՝ Հանձնաժողով անդամ պետություններ

լիազորված մարմինների հետ տարվա թեմայի համաձայնեցում, Հանձնաժողովի հանձնարարագրերի նախապատրաստում յուրաքանչյուր տարի Հանձնաժողովի հանձնարարագրեր, խորհրդատվական կոմիտեի նիստի արձանագրություն

տարվա թեմայի լայն լուսաբանում անդամ պետությունների զանգվածային լրատվամիջոցներում, այդ թվում՝ օգտագործելով լիազորված մարմինների և Հանձնաժողովի պաշտոնական ռեսուրսները «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում 2023 - 2025 թվականներ տեղեկատվություն զանգվածային լրատվամիջոցներում

11. Սպառողների հասարակական միավորումների մասնակցությամբ՝ սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով թեմատիկ սեկցիաների (կլոր սեղանների) կազմակերպում և անցկացում, այդ թվում՝ անդամ պետություններում անցկացվող ֆորումների, կոնֆերանսների, այլ հանրային միջոցառումների շրջանակներում 2023-2025 թվականներ,

միջոցառումների անցկացման ժամանակացույցներին համապատասխան ամփոփիչ փաստաթղթեր Հանձնաժողով անդամ պետություններ

12. Զանգվածային լրատվամիջոցների ներգրավմամբ՝ սպառողների իրավունքների պաշտպանության հարցերին նվիրված մեդիա միջոցառումների կազմակերպում և անցկացում 2023-2025 թվականներ տեղեկատվություն զանգվածային լրատվամիջոցներում Հանձնաժողով անդամ պետություններ

V. Սպառողների մասնակցությամբ անդրսահմանային վեճերի կարգավորման մեխանիզմների ձևավորում

13. Սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառում անդրսահմանային վեճերի լուծման խնդիրների վերաբերյալ համատեղ վերլուծական հետազոտության անցկացում, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրում, և դրա հիման վրա սպառողների մասնակցությամբ անդրսահմանային վեճերի կարգավորման մեխանիզմների ձևավորման համար հիմնավորման նախապատրաստում 2023 - 2024 թվականներ խորհրդատվական կոմիտեի նիստի արձանագրություն, Հանձնաժողովի կոլեգիայի նիստի զեկույց Հանձնաժողով անդամ պետություններ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։