Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

15 փետրվարի 2022 թվականի թիվ 23 քաղ. Մոսկվա

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ «Եվրասիական տեղեկատվական-հաշվողական ենթակառուցվածք» միջպետական ծրագրի նախագծի մշակման մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

նախագահ` Մ. Մյասնիկովիչ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

« » ի 20 թվականի թիվ քաղ.

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ Ռուսաստանի գիտության ակադեմիայի «Ա.Կ Այլամազյանի անվան ծրագրային համակարգերի ինստիտուտ» գիտության դաշնային պետական բյուջետային հիմնարկի առաջարկությանը «Եվրասիական տեղեկատվական-հաշվողական ենթակառուցվածք» միջպետական ծրագրի նախագծի (այսուհետ՝ ծրագիր) մշակման վերաբերյալ։

2. Ռուսաստանի գիտության ակադեմիայի «Ա.Կ. Այլամազյանի անվան ծրագրային համակարգերի ինստիտուտ» գիտության դաշնային պետական բյուջետային հիմնարկը նշանակել պատասխանատու՝ ծրագրի մշակման և իրագործման գործունեության համակարգման համար (այսուհետ՝ ծրագրի պատասխանատու)։

3. Եվրասիական տնտեսական միության շահագրգիռ անդամ պետություններին՝ սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 30-օրյա ժամկետում Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկել՝

տեղեկատվություն ծրագրի մշակման մասով ազգային պատվիրատու-համակարգողների և ազգային պատվիրատուների մասին․

պետական իշխանության մարմնի ղեկավարի տեղակալից ոչ ցածր մակարդակով պաշտոնատար անձանց թեկնածությունները՝ ծրագրի նախագծի մշակման բարձր մակարդակի աշխատանքային խմբում ընդգրկելու համար։

4. Ծրագրի պատասխանատուին՝ մինչև 2023 թվականի հունիսի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկել ազգային պատվիրատու-համակարգողների և ազգային պատվիրատուների հետ համաձայնեցված ծրագրի նախագիծը:

5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ սահմանված կարգով ծրագրի նախագիծը ներկայացնել Եվրասիական միջպետական խորհրդի քննարկմանը։

6. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Բ. Սուլթանով Ա. Կոժոշև Ա. Օվերչուկ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։