ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
17 մարտի 2022 թվականի թիվ 13 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվականհաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության 27-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված)՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 25 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2022 թվականի միջոցառումների պլանում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Բ. Սուլթանով Ա. Կոժոշև Ա. Օվերչուկ
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի
2022 թվականի մարտի 17-ի
թիվ 13 կարգադրության
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2022 թվականի միջոցառումների պլանում կատարվող
1. 1.3.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.3.1.4 ենթակետով՝
« 1.3.1.4. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև՝ տրված բուսասանիտարական սերտիֆիկատների մասին տեղեկատվության փոխանակման ապահովում» 60 III եռամսյակ
»:
2. 1.3.2 կետում՝
1.3.2.2 ենթակետը հանել.
լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.3.2.5.1 ենթակետ՝
« 1.3.2.51. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գրանցված բժշկական արտադրատեսակների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» 32 II եռամսյակ
».
1.3.2.6 ենթակետը հանել.
լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.3.2.16.1 ենթակետ՝
« 1.3.2.16.1. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև՝ տրված բուսասանիտարական սերտիֆիկատների մասին տեղեկատվության փոխանակման ապահովում» 60 IV եռամսյակ
»:
3. 2.1.1 կետում՝
լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1.1.9.1 ենթակետ՝
« 2.1.1.9.1. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գրանցված բժշկական արտադրատեսակների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» 32 II եռամսյակ
».
2.1.1.12 ենթակետը հանել.
4. 2.1.2 կետում՝
լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1.2.8.1 ենթակետ՝
« 2.1.2.8.1 «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գրանցված բժշկական արտադրատեսակների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» 32 II եռամսյակ
»»
2.1.2.11 ենթակետը հանել.
5. 5-րդ կետում՝
առաջին պարբերությունում «557 451,7****» թիվը փոխարինել «410 399,9****» թվով.
5.2 ենթակետում «211 761,8» թիվը փոխարինել «64 710,0» թվով։
6. «Ընդամենը» դիրքում «1 282 975,1» թիվը փոխարինել «1 135 923,3» թվով։