Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում`

գործել է մինչև 2013-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում`

ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Գործատուները յուրաքանչյուր ամիս հաշվարկում են սոցիալական վճարներ, դրանց հաշվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով վարձու աշխատողներին հաշվարկում ու վճարում են նպաստներ, որից հետո դրանց տարբերությունը փոխանցում են պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ)` յուրաքանչյուր ամսում փաստացի վճարված ապահովագրական նպաստների գումարների չափով (բայց ոչ ավելի, քան տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների գումարը)` պակասեցումը կատարելով հաջորդ ամսվա 20-ին: Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտների գծով առ 2003 թվականի ապրիլի 1-ը պարտքերը տվյալ ամսում վճարելու դեպքում գործատուները դրանց գծով հաշվարկված սոցիալական վճարները (հաշվարկային պարտքերը) վճարում են մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ):».

բ) երրորդ մասի երկրորդ պարբերության «25» թիվը փոխարինել «1» թվով.

գ) չորրորդ մասում`

- առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Գործատուն յուրաքանչյուր ամսվա արդյունքներով մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ) լիազորված մարմին է ներկայացնում սոցիալական վճարների հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով:»,

- երկրորդ պարբերությունում «25-ը» բառը փոխարինել «20-ը (ներառյալ)» բառերով.

դ) չորրորդ մասից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ մաս`

«4.1. Գործատուները և անհատ ձեռնարկատերերը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվետվություններում (հայտարարագրերում) սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող են լիազորված մարմին ներկայացնել ճշտված հաշվետվություններ (հայտարարագրեր), որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ, եթե ճշտված հաշվետվությունները (հայտարարագրերը) չեն վերաբերում լիազոր մարմնի կողմից ստուգվող կամ ստուգված ժամանակաշրջաններին:».

ե) հինգերորդ մասը «ժամանակաշրջանի համար» բառերից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար» բառերով.

զ) վեցերորդ մասի վերջին պարբերության երկրորդ նախադասությունում «վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու և աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգի խախտման» բառերը փոխարինել «վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը, իսկ պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագիրքը սահմանված կարգով չվարելու կամ սահմանված կարգի խախտումով վարելու» բառերով.

է) իններորդ մասը «կատարման» բառից հետո լրացնել «և սոցիալական վճարների գծով հաշվարկված տույժերի ու տուգանքների վճարման» բառերով.

ը) տասներորդ մասի «` անհատ ձեռնարկատերերի տարեկան հայտարարագրերի, գործատուների եռամսյակային» բառերը փոխարինել «հայտարարագրերի,» բառով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։