Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում`
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում`
ա) առաջին մասի «բ» կետում «տասնօրյա» բառը փոխարինել «երեսնօրյա» բառով.
բ) երրորդ մասի «վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրք, օրենքով սահմանված դեպքերում` աշխատանքային գրավոր պայմանագիր» բառերը փոխարինել «վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան` աշխատանքային գրավոր պայմանագիր, իսկ պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագիրք» բառերով.
գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ մաս`
«4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված ֆիզիկական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն)` գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված տարեկան համախառն եկամուտների 10 տոկոսի չափով (բայց 60000 դրամից ոչ պակաս), որն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջնական սոցիալական վճարների պարտավորություն է: Սույն մասով նախատեսված ապօրինի գործունեության իրականացման դեպքում տարեկան համախառն եկամուտները որոշվում են լիազորված մարմնի կողմից` կիրառելով սույն հոդվածի երրորդ մասի դրույթները:»: