Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման համար մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը տրված լիցենզիաները շարունակում են գործել մինչև 2028 թվականի հունիսի 1-ը:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման համար մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը լիցենզիա ստացած կազմակերպությունները պետք է դիմեն բուհի լիցենզիա ստանալու համար մինչև 2028 թվականի հունիսի 1-ը:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2025 թ. հոկտեմբերի 9
Երևան
ՀՕ-289-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2025 թվական: