Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «8. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «8. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝
1) 8.5.3-րդ ենթակետի «բակալավրի կրթական ծրագրի իրականացման համար» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության առաջին մակարդակին (բակալավրին) համապատասխան կրթական ծրագրի իրականացման համար» բառերով.
2) 8.5.5-րդ ենթակետի «մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման համար» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության երկրորդ մակարդակին (մագիստրոսին) համապատասխան կրթական ծրագրի իրականացման համար» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.5.6-րդ և 8.5.7-րդ ենթակետերով.
«8.5.6 բարձրագույն կրթության երրորդ մակարդակին (դոկտորին) համապատասխան կրթական ծրագրի իրականացման համար՝ տարեկան բազային տուրքի
300-ապատիկի չափով
8.5.7 բարձրագույն կրթության ծառայությունների իրականացման համար բազային տուրքի
3000-ապատիկի չափով»: