Հոդված 8. Էներգասպառող սարքերի և սարքվածքների շրջանառությունը
Հոդված 8. Էներգասպառող սարքերի և սարքվածքների շրջանառությունը
(վերնագիրը խմբ. 14.04.11 ՀՕ-130-Ն, 12.05.16 ՀՕ-67-Ն)
1. Էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորման կարգը և պիտակի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է մարդու կյանքին և (կամ) շրջակա միջավայրին վտանգ սպառնացող (վտանգավոր նյութեր պարունակող) էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների և արտադրանքի ցանկը, այդ ցանկում ընդգրկված էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների և արտադրանքի Հայաստանի Հանրապետությունում շուկայահանման պայմանները` «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ինչպես նաև դրանց շահագործումից հետո օգտահանման կարգը, որոնք պետք է պահպանի յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ:
(8-րդ հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-130-Ն, 12.05.16 ՀՕ-67-Ն)