Հոդված 1
Հոդված 1.
«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝
1) հանել «ինքնավար էներգաարտադրող» սահմանումը.
2) «վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ» սահմանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ` էլեկտրական և (կամ) ջերմային էներգիայի արտադրության համար կիրառելի ոչ հանածո վերականգնվող աղբյուրներ (հողմային, արևային, ջրային, երկրաջերմային, կենսազանգվածի, կենսագազի և այլն).»: