ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 50-ամյակի, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 50-ամյա հոբելյանի կապակցությամբ 1994 թվականի մայիսի 23-ից 25-ը կազմակերպել հանդիսավոր միջոցառումներ:
2. Ստեղծել հոբելյանական հանձնաժողով հետևյալ կազմով`
Լևոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ - Հայաստանի Հանրապետության նախագահ
Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ - Հայաստանի Հանրապետության վարչապետ
Արմենակ ՂԱԶԱՐՅԱՆ - Հայաստանի Հանրապետության պետական նախարար
Վիկտոր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր պրեզիդենտ
Ֆադեյ ՍԱՐԳՍՅԱՆ - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ
Ռաֆայել ՂԱԶԱՐՅԱՆ - Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վարդգես ԳՆՈՒՆԻ - Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարար
Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ - Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար
Լավրենտի ԲԱՐՍԵՂՅԱՆ - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտի ընդհանուր հարցերի գծով տեղակալ
3. Հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 50-ամյա հոբելյանի հետ կապված հանդիսավոր միջոցառումների ծրագիր:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` նախատեսել համապատասխան միջոցներ հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրի իրականացումն ապահովելու համար:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
28 մարտի 1994 թ.
ՆՀ-282