Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԹԱՑԻԿ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

25 փետրվարի 2022 թվականի թիվ 2 քաղ. Նուր-Սուլթան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԹԱՑԻԿ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1. Ի գիտություն ընդունելով «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ընթացիկ վիճակի և զարգացման հեռանկարների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը` հավանություն տալ նշված զեկույցում շարադրված հետևյալ մոտեցումներին՝

Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) լիազորված մարմինների հետ համատեղ միասնական օպերատոր (այդ թվում՝ անդամ պետությունների ազգային օպերատորների ներգրավմամբ) սահմանելու հարցի մշակման նպատակահարմարությանը՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման պլաններն իրագործելու համար.

Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման միջնաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի մշակման նպատակահարմարությանը։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ`

մշակել և հաստատել Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացմանն ուղղված տեխնիկական առաջադրանքի նոր խմբագրությունը.

մշակել և հաստատել հրահանգ՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում տվյալների փոխանցման ուղիների կազմակերպման, գործունեության և անվտանգության ապահովման վերաբերյալ.

նախապատրաստել Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի 2023-2027 թվականների զարգացման նպատակային ծրագրի նախագիծը։

Ժամկետ՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակ.

ապահովել Միության շրջանակներում ընդհանուր գործընթացները արդյունաբերական շահագործման հանձնելը և անդամ պետությունները դրանց միացնելը՝ հավելվածին համապատասխան.

3. Սույն կարգադրության կատարման ընթացքի մասին զեկուցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստերին։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։