Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ 11.6.6 ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

17 մարտի 2022 թվականի թիվ 10 քաղ. Մոսկվա

ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ 11.6.6 ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի 11.6.6 կետում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Բ. Սուլթանով Ա. Կոժոշև Ա. Օվերչուկ

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2022 թվականի մարտի 17-ի

թիվ 10 կարգադրության

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի 11.6.6 կետում կատարվող

1. Երկրորդ վանդակում՝

«Հանձնաժողովի և Աֆրիկյան միության միջև համագործակցության 2021-2022 թվականների ծրագրի համաձայնեցում» բառերը փոխարինել «Աֆրիկյան միության հետ համագործակցություն, ՄԳՀՈւ-ի շրջանակներում Աֆրիկյան միության հետ փոխգործակցության թիրախային կողմնորոշիչների թարմացում՝ հերթական ժամանակահատվածի համար» բառերով.

«Հանձնաժողովի և Աֆրիկյան միության միջև 2021-2022 թվականների համագործակցության ծրագրի իրագործում» բառերը հանել։

2. Չորրորդ վանդակում «մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «կանոնավոր կերպով» բառերով։

3. Հինգերորդ վանդակում «Համագործակցության ծրագիր» բառերը հանել։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։