Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱՀԱՇՎՈՂԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

17 մարտի 2022 թվականի թիվ 11 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱՀԱՇՎՈՂԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ Ռուսաստանի գիտության ակադեմիայի «Ա.Կ. Այլամազյանի անվան ծրագրային համակարգերի ինստիտուտ» գիտության դաշնային պետական բյուջետային հիմնարկի առաջարկությանը «Եվրասիական տեղեկատվահաշվողական ենթակառուցվածք» միջպետական ծրագրի նախագիծը (այսուհետ՝ ծրագիր) մշակելու վերաբերյալ։

2. Ռուսաստանի գիտության ակադեմիայի «Ա.Կ. Այլամազյանի անվան ծրագրային համակարգերի ինստիտուտ» գիտության դաշնային պետական բյուջետային հիմնարկը կարգել պատասխանատու՝ ծրագրի մշակման և իրագործման մասով գործունեության համակարգման համար (այսուհետ՝ ծրագրի պատասխանատու)։

3. Եվրասիական տնտեսական միության շահագրգիռ անդամ պետություններին՝ սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 30-օրյա ժամկետում Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկել տեղեկատվություն ծրագրի մշակման մասով ազգային պատվիրատուների և ազգային պատվիրատու-համակարգողների մասին:

4. Ծրագրի պատասխանատուին՝ ազգային պատվիրատու-համակարգողների հետ համատեղ ապահովել ծրագրի նախագծի մշակումը և մինչև 2023 թվականի հունիսի 1-ն այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողով։

5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ապահովել ծրագրի նախագծի համաձայնեցումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ և համաձայնեցման արդյունքներով՝ սահմանված կարգով այն ներկայացնել Եվրասիական միջպետական խորհրդի քննարկմանը։

6. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Բ. Սուլթանով Ա. Կոժոշև Ա. Օվերչուկ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։