Հոդված 10. Օրենքի 45-րդ հոդվածում`
Հոդված 10. Օրենքի 45-րդ հոդվածում`
ա) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ մաս.
«4.1. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող` հաշմանդամ ճանաչված անձի հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածը հաշվառվում է ապահովագրական ստաժում, բայց մինչև նրա տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:».
բ) հինգերորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն հոդվածի հինգերորդ մասի 1-8-րդ կետերով սահմանված ժամանակահատվածները ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվում են նաև ընդհանուր հիվանդության հետևանքով հաշմանդամ դարձած անձին կամ ընդհանուր հիվանդության հետևանքով մահացած անձի ընտանիքին կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ` սույն օրենքի 21-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով սահմանված ապահովագրական (աշխատանքային) ստաժի առկայության դեպքում:»: