Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՏԱՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հանձնարարականընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

20 դեկտեմբերի 2022 թվականի թիվ 45 քաղ. Մոսկվա

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՏԱՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված) 12-րդ կետին համապատասխան, և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն)՝ բարձր տեխնոլոգիական մակարդակի տնտեսական գործունեության տեսակների, տնտեսական գործունեության գիտատար տեսակների (ծառայությունների) և բարձր տեխնոլոգիական ապրանքների տեսակների վերաբերյալ պաշտոնական վիճակագրական տեղեկատվություն ձևավորելու նպատակով՝

հանձնարարում է Միության անդամ պետություններին՝ Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից՝ ապահովել լիազորված մարմինների կողմից «Եվրոպական տնտեսական համայնքում տնտեսական գործունեության տեսակների վիճակագրական դասակարգում (ԵՀԳԴ 2-րդ խմբ.)» միջազգային ստանդարտի կիրառումը՝ բարձր տեխնոլոգիական մակարդակի տնտեսական գործունեության տեսակների և տնտեսական գործունեության գիտատար տեսակների (ծառայությունների) հավաքական դասակարգման խմբավորումների մասով, և «Միջազգային առևտրի ստանդարտ դասակարգում (ՄԱՍԴ 4-րդ խմբ.)» միջազգային ստանդարտի կիրառումը՝ բարձր տեխնոլոգիական ապրանքների հավաքական դասակարգման խմբավորումների մասով, որոնք տեղադրված են Միության պաշտոնական կայքում՝ հետևյալ հասցեով՝ http://www.eurasiancommission.org/ru/act/integr_i_makroec/dep_stat/union_stat/metadata/Pages/classification.aspx:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։