ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
9 օգոստոսի 2022 թվականի թիվ 126 քաղ. Մոսկվա
ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 192 կարգադրությամբ հաստատված՝ Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Հայաստանի Հանրապետությունից՝
Մովսիսյան Էմմա Ալեքսանդրի՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի դեպարտամենտի պետ
Ղազախստանի Հանրապետությունից՝
Երբատիրով Կայրաթ Կաիրի՝ Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի արդյունաբերական և ենթակառուցվածքային համագործակցության զարգացման վարչության ղեկավար
Ղրղզստանի Հանրապետությունից՝
Տաբալդիև Տիլեկ Կիլիչբեկի՝ Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանն առընթեր անասնաբուժական ծառայության անասնաբուժական վերահսկողության բաժնի վարիչ
բ) խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ն․Կ. Կարապետյանին և Տ.Կ․ Ըրսալիևին:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահի ժամանակավոր պաշտոնակատար` Վ. Նազարենկո