Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

6 դեկտեմբերի 2022 թվականի թիվ 214 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Եվրասիական տնտեսական միության բժշկական արտադրատեսակների անվանացանկ ստեղծելու և վարելու աշխատանքների համակարգման հարցերով աշխատանքային խմբի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հուլիսի 26-ի թիվ 109 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) աշխատանքային խմբի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Տոկան Դիաս Երբոլուլի՝ Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի ձեռնարկատիրության ոլորտում համագործակցության զարգացման վարչության ղեկավար

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Աբալիևա Այնուրա Իմամազանի՝ Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների դեպարտամենտի տնօրեն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝

Մալխասյան Ալեքսան Աշոտի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տեղեկատվական ապահովման և էլեկտրոնային փաստաթղթերի միասնականացման բաժնի խորհրդական

Ստեպանենկո Վլադիմիր Գենադիի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման և զարգացման աշխատանքների համակարգման բաժնի պետի տեղակալ

բ) նշել աշխատանքային խմբի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

Բայգազակով Արստան Ասիլբեկի՝ Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների դեպարտամենտի բժշկական արտադրատեսակների գրանցման վարչության գլխավոր մասնագետ

Կարիկեև Ժանատ Կենեշբեկի՝ Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների դեպարտամենտի բժշկական արտադրատեսակների արտադրության պայմանների գնահատման հատվածի վարիչ

Մամատսակով Զառիլ Մամատսակի՝ Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների դեպարտամենտի բժշկական արտադրատեսակների արտադրության պայմանների գնահատման հատվածի առաջատար մասնագետ

Շարիպովա Այկերիմ Միկտիբեկի՝ Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների դեպարտամենտի բժշկական արտադրատեսակների գրանցման վարչության պետի տեղակալ

գ) աշխատանքային խմբի կազմից հանել Բ. Տ. Տենտիմիշևային և Օ.Ա. Շիդլովսկայային:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

նախագահ` Մ. Մյասնիկովիչ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։