Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎՐԱ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

11 հոկտեմբերի 2022 թվականի թիվ 179 քաղ. Մոսկվա

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎՐԱ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների II բաժնի 6.3.7 կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի 6.3.7 կետին համապատասխան՝

1. Հաստատել կից ներկայացվող՝ Ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացների ազդեցությունը բնութագրող առանցքային ցուցանիշների և ցուցիչների համակարգի ձևավորման մեթոդաբանությունը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի հոկտեմբերի 11-ի

թիվ 179 որոշմամբ

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացների ազդեցությունը բնութագրող առանցքային ցուցանիշների և ցուցիչների համակարգի ձևավորման

I. Ընդհանուր դրույթներ

1. Սույն մեթոդաբանությունը մշակվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների II բաժնի 6.3.7 կետի իրագործման նպատակով, ի կատարումն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի 6.3.7 կետի, և դրանով սահմանվում են ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացների ազդեցությունը բնութագրող առանցքային ցուցանիշների և ցուցիչների համակարգի (այսուհետ՝ համակարգ) ձևավորման նկատմամբ մոտեցումները, ինչպես նաև տվյալ ցուցիչների փաստացի արժեքների մասով մշտադիտարկում անցկացնելու կարգը։

2. Սույն մեթոդաբանությամբ սահմանվում են հետևյալ գործընթացների իրագործման նկատմամբ մոտեցումները՝

ա) այն չափորոշիչների ցանկի ձևավորում, որոնց պետք է համապատասխանեն համակարգի մեջ ներառվող ցուցանիշները.

բ) համակարգի մեջ ներառվող ցուցանիշների ցանկի ձևավորում.

գ) ցուցիչների բազային և փաստացի արժեքների սահմանում.

դ) ցուցիչների փաստացի արժեքների մասով մշտադիտարկման անցկացման կարգի կանոնակարգում։

3. Սույն մեթոդաբանության նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք նշանակում են հետևյալը՝

ցուցիչ՝ թվային արտահայտությամբ՝ ցուցանիշի քանակական պարամետր, որի նկատմամբ բազային և փաստացի արժեքները սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ներկայացվող և (կամ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մոտ առկա տեղեկատվության հիման վրա ցուցիչների փաստացի արժեքների մասով մշտադիտարկման արդյունքներով.

չափորոշիչ՝ ցուցանիշի նկատմամբ սահմանվող պահանջ, որին համապատասխանությունը պարտադիր պայման է՝ ցուցանիշը համակարգի մեջ ներառելու համար.

ցուցանիշ՝ տեքստային արտահայտմամբ ներկայացված՝ քանակապես չափելի ակնկալվող արդյունքի (էֆեկտի) ձևակերպում, որով բնութագրվում է եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացների ազդեցությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա։

II. Համակարգի ստեղծման նկատմամբ մոտեցումները

4. Համակարգի մեջ ներառվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքը կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով, Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ եվրասիական տնտեսական ինտեգրման գերակա ուղղությունների իրագործման հետ կապված ցուցանիշները, ինչպես նաև Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով և (կամ) անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով նախատեսված ցուցանիշները։

5. Համակարգը համալիր մոտեցման հիման վրա ձևավորելու համար դրա մեջ ներառվում են ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացների ազդեցությունը բազմակողմանի կերպով բնութագրող ցուցանիշները (հաշվի առնելով այն ոլորտները, որոնց վերաբերում են ինտեգրացիոն գործընթացները, ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների բարելավման համար արդյունքների գնահատման տարբեր գործոնները, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, Միության համար ցուցանիշների բազային ու փաստացի արժեքները սահմանելու հնարավորության առկայությունը)։

6. Համակարգի մեջ կարող են ագրեգացվել տարբեր խմբերի ցուցանիշներ՝

ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) և անդամ պետությունների վարչական գործունեության այն արդյունքները բնութագրող՝ անմիջական արդյունքի ցուցանիշները, որոնք պոտենցիալ ազդեցություն ունեն ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա.

բ) ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա եվրասիական տնտեսական գործընթացների փաստացի ազդեցությունը բնութագրող՝ վերջնական արդյունքի ցուցանիշները։

III. Ցուցանիշների ցանկի ձևավորումը

7. Համակարգի մեջ ներառվող ցուցանիշները պետք է համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին՝

ա) սպեցիֆիկություն (ցուցանիշի կոնկրետությունը և դրա պատկանելությունը եվրասիական տնտեսական ինտեգրման ոլորտին).

բ) չափելիությունը (համակարգի մեջ ներառվող ցուցանիշների մասով պետք է հնարավոր լինի դրանց ցուցիչների բազային և փաստացի արժեքների քանակական սահմանումը, ինչպես նաև ցուցիչների փաստացի արժեքների ձեռքբերման նկատմամբ մշտադիտարկման անցկացումը՝ անդամ պետությունների և (կամ) Հանձնաժողովի համար հասանելի տեղեկատվության հիման վրա).

գ) հասանելիությունը (ցուցանիշի ցուցիչների փաստացի արժեքների ձեռքբերման վրա եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացների փաստացի ազդեցության առկայությունը).

դ) տեղին լինելը (ցուցանիշի համահարաբերակցությունը՝ անդամ պետություններում ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների բարելավմամբ).

ե) ժամանակի մեջ կոնկրետությունը (մշտադիտարկման անցկացման շրջանակներում ցուցանիշի ցուցիչների փաստացի արժեքներն ամենամյա կտրվածքով սահմանելու հնարավորությունը)։

8. Համակարգի մեջ ներառվող ցուցանիշները պետք է համապատասխանեն Հանձնաժողովի գործունեության ուղղություններին՝ ,Եվրասիական տնտեսական միության մասինե 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի համաձայն՝ դրա իրավասության շրջանակներում գտնվող ոլորտներում։

IV. Ցուցիչների բազային և փաստացի արժեքների սահմանումը

9. Համակարգի մեջ ներառվում են կոնկրետ քանակական ցուցանիշներ՝ հավելվածով սահմանված ցանկով, որոնք համապատասխանում են սույն մեթոդաբանության III բաժնում նշված պահանջներին։

10. Ցուցիչների բազային արժեքները սահմանվում են 2022 թվականի դրությամբ, իսկ ցուցիչների փաստացի արժեքները՝ մինչև 2025 թվականը յուրաքանչյուր հաջորդ օրացուցային տարվա դրությամբ՝ մշտադիտարկման անցկացման արդյունքների հիման վրա։

V. Ցուցիչների փաստացի արժեքների մշտադիտարկումն անցկացնելու կարգը

11. Ցուցիչների փաստացի արժեքների մշտադիտարկումն ամենամյա կտրվածքով անցկացվում է Հանձնաժողովի կողմից՝ անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համատեղ։

12. Ցուցիչների արժեքների հաշվարկի համար օգտագործվում են ,Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորման և տարածման կարգի մասինե արձանագրությանը (,Եվրասիական տնտեսական միության մասինե 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված) համապատասխան տրամադրվող՝ անդամ պետությունների պաշտոնական վիճակագրական տեղեկատվությունը, ինչպես նաև Հանձնաժողովի մոտ առկա այլ տեղեկատվություն։

13. Սույն մեթոդաբանության 12-րդ կետում նշված Արձանագրության 6-րդ կետին համապատասխան, անդամ պետությունների կողմից տրամադրվող տեղեկատվության, ինչպես նաև Հանձնաժողովի մոտ առկա այլ տեղեկատվության մշտադիտարկման անցկացման արդյունքների հիման վրա նախապատրաստվում են ցուցիչների փաստացի արժեքների մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ Հանձնաժողովի ամենամյա զեկույցները, որոնք, մինչև հաշվետու տարվան հաջորդող օրացուցային տարվա հոկտեմբերը 1-ը, ներկայացվում են Հանձնաժողովի կոլեգիայի նիստերին՝ քննարկման համար։

14. Հանձնաժողովի կոլեգիայի կողմից քննարկման արդյունքների հիման վրա՝ ցուցիչների փաստացի արժեքների մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ զեկույցը Հանձնաժողովի կողմից ներկայացվում է անդամ պետությունների կառավարություններ և կարող է հաշվի առնվել ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացների դրական ազդեցության ապահովման նպատակով անդամ պետությունների կողմից՝ դրանց ակտիվացմանն ուղղված միջոցների ձեռնարկման ժամանակ։

15. Ցուցիչների փաստացի արժեքների մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ զեկույցի կրճատ տարբերակը տեղադրվում է Միության պաշտոնական կայքում։

ՀԱՎԵԼՎԱԾ

Ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա եվրասիական տնտեսական

ինտեգրման գործընթացների ազդեցությունը բնութագրող առանցքային ցուցանիշների և

ցուցիչների համակարգի ձևավորման

մեթոդաբանության

ՑԱՆԿ

Ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացների ազդեցությունը բնութագրող առանցքային ցուցանիշների

Համարը՝

ը/կ Ցուցանիշը, չափման միավորը Ցուցիչի բազային արժեքը Ցուցիչի փաստացի արժեքը Ցուցիչի արժեքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար պատասխանատուն

2022 թվական 2023 թվական 2024 թվական 2025 թվական

1. Անմիջական արդյունքի ցուցանիշները

1.1 Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) քանակը, որոնցում Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան, միավոր Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)

1.2 Հանձնաժողովի որոշումների նախագծերի վրա կարգավորող ազդեցության գնահատման վերաբերյալ դրական եզրակացությունների մասնաբաժինն այդպիսի եզրակացությունների ընդհանուր քանակից, տոկոս Հանձնաժողով

1.3 Ուժի մեջ մտած՝ Միության տեխնիկական կանոնակարգերի քանակը, միավոր Հանձնաժողով

1.4 Միջպետական ստանդարտների մասնաբաժինը՝ Միության տեխնիկական կանոնակարգերի իրագործման նպատակով ընդունված ստանդարտների ցանկերում, տոկոս Հանձնաժողով

1.5 1.5.1. Միության ներքին շուկայում որակավորված խոչընդոտների քանակը (հաշվի չառնելով բացառումները), միավոր Հանձնաժողով

1.5.2. Միության ներքին շուկայում պահպանվող խոչընդոտների (հաշվի չառնելով բացառումները) քանակը, միավոր Հանձնաժողով

1.5.3. Վերացված խոչընդոտների մասնաբաժինը (հաշվի չառնելով բացառումները)՝ Միության ներքին շուկայում գործող խոչընդոտների ընդհանուր քանակից, տոկոս Հանձնաժողով

1.6 Միության շրջանակներում գործողության մեջ դրված ընդհանուր գործընթացների քանակը, միավոր Հանձնաժողով

1.7 Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի օգտագործմամբ կնքված պայմանագրերի քանակը (ցուցիչները հաշվարկվում են արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցը բոլոր անդամ պետությունների կողմից շահագործման մեջ դրվելու տարվանից սկսած), միավոր Հանձնաժողով, Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) լիազորված մարմիններ

2. Վերջնական արդյունքի ցուցանիշները

2.1 Անդամ պետությունների միջև ապրանքների փոխադարձ առևտրի ծավալը, հազ. ԱՄՆ դոլար Հանձնաժողով

2.2 Անդամ պետությունների միջև ծառայությունների փոխադարձ առևտրի ծավալը, հազ. ԱՄՆ դոլար Հանձնաժողով

2.3 Անդամ պետությունների միջև կուտակված ուղղակի ներդրումների ծավալը, հազ. ԱՄՆ դոլար Հանձնաժողով

2.4 Ուրիշ անդամ պետություններում աշխատանքային գործունեություն իրականացնող՝ անդամ պետությունների քաղաքացիների թիվը, մարդ Հանձնաժողով

2.5 1.5.2. Անդամ պետությունների բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը, մարդ Հանձնաժողով

2.5.2. Գրանցված գործազրկության մակարդակը, տոկոս Հանձնաժողով

2.6 Անդամ պետություններում գործող ձեռնարկությունների քանակը, միավոր Հանձնաժողով

2.7 Անդամ պետություններում փոքր ձեռնարկությունների քանակը, միավոր Հանձնաժողով

2.8 Մանրածախ առևտրի շրջանառության ֆիզիկական ծավալի ինդեքսը, տոկոս՝ նախորդ տարվա համեմատ Հանձնաժողով

2.9 Մեծածախ առևտրի շրջանառության ֆիզիկական ծավալի ինդեքսը, տոկոս՝ նախորդ տարվա համեմատ Հանձնաժողով

Ծանոթագրություններ. 1. Սույն ցանկի 1.1 կետում նշված ցուցանիշի արժեքները սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ նախատեսված ծառայությունների ոլորտների (ենթաոլորտների) քանակի հիման վրա՝ համապատասխան օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ։

2. Սույն ցանկի 1.2 կետում նշված ցուցանիշի արժեքները սահմանվում են Հանձնաժողովի կողմից որպես մասնաբաժին (տոկոսային արտահայտությամբ)՝ տվյալ ցուցանիշի այն արժեքների հիման վրա, որոնք նշված են համապատասխան օրացուցային տարիների ընթացքում Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման մասով մշտադիտարկման վերաբերյալ Հանձնաժողովի հաշվետվությունների մեջ։

3. Սույն ցանկի 1.3 կետում նշված ցուցանիշի արժեքները սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ Միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման մասին Հանձնաժողովի խորհրդի որոշումներով սահմանված ժամկետներում՝ Միության տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ մտնելու փաստի հիման վրա՝ համապատասխան օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ։

4. Սույն ցանկի 1.4 կետում նշված ցուցանիշի արժեքները սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ որպես այն միջպետական ստանդարտների մասնաբաժին (տոկոսային արտահայտությամբ), որոնք ներառված են Հանձնաժողովի կոլեգիայի որոշումներով հաստատված՝ միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների այն ցանկերի մեջ, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, և միջազգային և տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկերի մեջ, որոնք պարունակում են ուսումնասիրությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն անցկացնելու համար անհրաժեշտ նմուշառման կանոններ, նշված ցանկերի մեջ ներառված փաստաթղթերի ընդհանուր քանակից՝ համապատասխան օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ։

5. Սույն ցանկի 1.5.1 ենթակետում նշված ցուցանիշի արժեքները սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ համապատասխան օրացուցային տարիների ընթացքում Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքի արդյունքների մասին Հանձնաժողովի զեկույցների մեջ նշված՝ տվյալ ցուցանիշի արժեքների հիման վրա։

6. Սույն ցանկի 1.5.2 ենթակետում նշված ցուցանիշի արժեքները սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ Միության տեղեկատվական պորտալի ,Եվրասիական տնտեսական միության ներքին շուկաների գործունեությունըե թեմատիկ բաժնում տեղադրված՝ Միության ներքին շուկայում պահպանվող խոչընդոտների (հաշվի չառնելով բացառումները) քանակի վերաբերյալ տեղեկատվության հիման վրա՝ համապատասխան օրացուցային տարվա հունվարի 1-ի դրությամբ։

7. Սույն ցանկի 1.5.3 ենթակետում նշված ցուցանիշի արժեքները հաշվարկվում են Հանձնաժողովի կողմից՝ հետևյալ բանաձևով՝

D = Р / (S + К) ճ 100,

որտեղ՝

D-ն՝ վերացված (համապատասխան օրացուցային տարվա ընթացքում) խոչընդոտների մասնաբաժինը՝ Միության ներքին շուկայում գործող խոչընդոտների (հաշվի չառնելով բացառումները) ընդհանուր քանակից, հաշվարկվում է արգելքներից ու սահմանափակումներից առանձին.

Р-ն՝ Միության ներքին շուկայում վերացված (համապատասխան օրացուցային տարվա ընթացքում) խոչընդոտների (հաշվի չառնելով բացառումները) քանակը, որոշվում է Հանձնաժողովի կողմից՝ Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանը (համապատասխան օրացուցային տարվա ընթացքում) ուղղված աշխատանքի արդյունքների մասին Հանձնաժողովի զեկույցների մեջ նշված արժեքների հիման վրա.

S-ն՝ Միության տեղեկատվական պորտալի ,Եվրասիական տնտեսական միության ներքին շուկաների գործունեությունըե թեմատիկ բաժնում նշված՝ Միության ներքին շուկայում պահպանվող խոչընդոտների քանակը՝ համապատասխան օրացուցային տարվա հունվարի 1-ի դրությամբ.

К-ն՝ Միության ներքին շուկայում որակավորված (համապատասխան օրացուցային տարվա ընթացքում) խոչընդոտների (հաշվի չառնելով բացառումները) քանակը, որոշվում է Հանձնաժողովի կողմից՝ Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանը (համապատասխան օրացուցային տարվա ընթացքում) ուղղված աշխատանքի արդյունքների մասին Հանձնաժողովի զեկույցների մեջ նշված արժեքների հիման վրա։

8. Սույն ցանկի 1.6 կետում նշված ցուցանիշի արժեքները սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ համապատասխան օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ուժի մեջ մտած՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշմամբ հաստատված ցանկի մեջ ներառված ընդհանուր գործընթացները գործողության մեջ դնելու վերաբերյալ Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությունների հիման վրա։

9. Սույն ցանկի 1.7 կետում նշված ցուցանիշի արժեքները սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համատեղ՝ արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի ազգային բաղադրիչում պարունակվող տեղեկատվության հիման վրա՝ տվյալ ցանցը բոլոր անդամ պետությունների կողմից շահագործման մեջ դրվելու տարվանից սկսած։

10. Սույն ցանկի 2.1 - 2.9 կետերում նշված ցուցանիշի արժեքները սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Հանձնաժողովին տրամադրվող պաշտոնական վիճակագրական տեղեկատվության վիճակագրական ցուցանիշների ցանկով, որը հաստատվում է Հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ։

11. Սույն ցանկի 2.1 կետում նշված ցուցանիշի արժեքները սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ որպես անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրում անդամ պետությունների ապրանքների արտահանման ծավալների գումար՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի օգոստոսի 16-ի թիվ 127 որոշմանը համապատասխան։

12. Սույն ցանկի 2.1 - 2.9 կետերում նշված ցուցանիշի արժեքները սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 35 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման մեթոդիկային համապատասխան։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։