ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
19 հուլիսի 2022 թվականի թիվ 110 քաղ. Մոսկվա
ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի օգոստոսի 17-ի թիվ 116 կարգադրությամբ հաստատված՝ Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց.
Ռուսաստանի Դաշնությունից՝
Բորմոտովա Ելենա Գրիգորիի՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության արտաքին տնտեսական գործունեության զարգացման և կարգավորման դեպարտամենտի մաքսասակագնային կարգավորման բաժնի առաջատար խորհրդական
Բուշուև Վադիմ Վլադիմիրի՝ «Բալթիկա-Տրանս Կոնսալտինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերլուծության հարցերով տնօրեն
Կուզմինա Ալեքսանդրա Իգորի՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության արտաքին տնտեսական գործունեության զարգացման և կարգավորման դեպարտամենտի ԱՏԳ նորմատիվ ապահովման բաժնի գլխավոր մասնագետ-փորձագետ
Մյասնիկով Անդրեյ Անդրեյի՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության արտաքին տնտեսական գործունեության զարգացման և կարգավորման դեպարտամենտի ԱՏԳ նորմատիվ ապահովման բաժնի ռեֆերենտ.
բ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ս.Ա. Կուզիչևին և Ե.Վ. Սևոստյանովային։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Մ. Մյասնիկովիչ