ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
6 սեպտեմբերի 2022 թվականի թիվ 155 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ԹԵԹԵՎ ՌԵԼՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Թեթև ռելսային տրանսպորտի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին» որոշման նախագծին (կցվում է), և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« »-ի 20 թվականի թիվ քաղ.
Եվրասիական տնտեսական միության «Թեթև ռելսային տրանսպորտի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ընդունել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության «Թեթև ռելսային տրանսպորտի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ/20 )։
2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության «Թեթև ռելսային տրանսպորտի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ/20 ) ուժի մեջ է մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 36 ամիսը լրանալուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ս. Ժումանգարին
Ա. Կասիմալիև
Ա. Օվերչուկ
ԸՆԴՈՒՆՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի
20 թվականի ի
N որոշմամբ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության «Թեթև ռելսային տրանսպորտի անվտանգության մասին»
(ԵԱՏՄ ՏԿ /20 )
I. Կիրառման ոլորտը
1. Սույն տեխնիկական կանոնակարգը տարածվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքում շրջանառության մեջ բաց թողնվող և ռելսուղիներով սարքավորված երթուղիներում շահագործման համար նախատեսված՝ նոր մշակվող, արդիականացվող, արտադրվող թեթև ռելսային տրանսպորտային միջոցների և դրանց բաղկացուցիչ մասերի վրա (այսուհետ՝ արտադրանք)։
Սույն տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտներ են թեթև ռելսային տրանսպորտային միջոցները և թեթև ռելսային տրանսպորտային միջոցների անվտանգության վրա անմիջականորեն ազդեցություն ունեցող դրա բաղկացուցիչ մասերը։
Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները տարածվում են տեխնիկական կանոնակարգման օբյեկտների վրա՝ ըստ թիվ 1 հավելվածով սահմանված ցանկի։
2. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում մինչ սույն տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը շրջանառության մեջ բաց թողնված թեթև ռելսային տրանսպորտային միջոցների վրա, ինչպես նաև մինչ սույն տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը շահագործման մեջ դրված թեթև ռելսային տրանսպորտային միջոցների սպասարկման և նորոգման համար որպես պահեստամասեր շրջանառության մեջ բաց թողնվող թեթև ռելսային տրանսպորտային միջոցների բաղկացուցիչ մասերի վրա:
Երթևեկության անվտանգության ապահովման մասով թեթև ռելսային տրանսպորտային միջոցների շահագործմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Միության անդամ պետությունների օրենսդրությամբ (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 53-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները:
3. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են Միության մաքսային տարածքում կիրառման և կատարման համար միասնական պարտադիր՝ արտադրանքին ներկայացվող պահանջները, որոնք կիրառվում են դրա նախագծման և արտադրության ժամանակ, արտադրանքի նույնականացման կանոնները, մականշվածքին ներկայացվող պահանջներն ու դրա զետեղման կանոնները, ինչպես նաև արտադրանքի համապատասխանության գնահատման ձևերը, սխեմաներն ու ընթացակարգերը։
Սույն տեխնիկական կանոնակարգը մշակվել է մարդու, կենդանիների ու բույսերի կյանքի և առողջության պաշտպանության, գույքի պաշտպանության, ինչպես նաև դրա նշանակությանը և անվտանգությանը վերաբերող՝ սպառողներին (օգտագործողներին) մոլորեցնող գործողությունների կանխարգելման նպատակով։
II. Հիմնական հասկացությունները
4. Սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման նպատակների համար օգտագործվում են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշմամբ հաստատված՝ համապատասխանության գնահատման տիպային սխեմաներով (այսուհետ՝ տիպային սխեմաներ) սահմանված հասկացություններ, ինչպես նաև հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.
վթարային արգելակում՝ 1 կամ մի քանի արգելակների խափանման դեպքում առանց թեթև ռելսային տրանսպորտային միջոցի վարորդի լրացուցիչ կառավարող ներգործության թեթև տրանսպորտային միջոցի արգելակման համակարգի միջոցով կատարվող արգելակում.
հարկադիր վթարային արգելակում՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցում «կանգ» բռնալծակի (կոճակի) վրա ներգործության ժամանակ անվտանգության սարքվածքի գործարկման դեպքում և գնացքի կազմում թեթև ռելսային տրանսպորտի աշխատանքի դեպքում կցիչի խզման, ոչ միտումնավոր զատման դեպքում կատարվող արգելակում: Հարկադիր վթարային արգելակման ռեժիմն ապահովվում է 2 կամ ավելի արգելակման համակարգերի համատեղ գործողությամբ՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի անիվների տակ ավազի ավտոմատ կերպով մատուցմամբ.
ինքնավար ընթացք՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի (վարորդի կողմից կառավարվող) տեղաշարժում և արգելակում՝ հպումային ցանցից անջատման կամ դրանում լարման բացակայության դեպքում.
արբանյակային նավիգացիոն ապարատուրա՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի վրա տեղակայվող ապարատածրագրային սարքվածք՝ առնվազն երկու գործող գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգերի ազդանշաններով դրա ընթացիկ տեղադիրքը, ուղղությունը և արագությունը որոշելու, դրա մեջ լրացուցիչ սարքավորումներով տեղեկություններ փոխանակելու, ինչպես նաև շարժական ռադիոհեռախոսային կապի ցանցերով տեղեկություններ փոխանակելու համար.
կալանդ՝ թեթև տրանսպորտային միջոցի անվի կենտրոնների վրա տաք վիճակում հագցվող կամ դրա մամլանստեցված ձևավոր պրոֆիլի պողպատե օղակ.
թեթև ռելսային տրանսպորտային միջոցի անվտանգություն՝ վնաս հասցնելու հավանականության հետ կապված անթույլատրելի ռիսկի բացակայությունն ապահովող թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կառուցվածքի պարամետրերի ամբողջությամբ բնութագրվող վիճակ.
օդափոխություն՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի վարորդի խցիկում և ուղևորասրահում օդափոխանակման ապահովում.
թրթռում՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի մասերի մեխանիկական տատանումներ, որոնք կարող են ներգործել վարորդի և ուղևորների վրա.
թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կառուցվածքում փոփոխությունների կատարում՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցը շրջանառության մեջ դնելուց հետո և դրա անվտանգության վրա ներգործող՝ կոնկրետ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված բաղկացուցիչ մասերի և սարքավորումների առարկաների բացառում կամ չնախատեսված բաղկացուցիչ մասերի և սարքավորումների առարկաների տեղակայում.
վարորդ՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կառավարման թույլտվություն ունեցող անձ.
բեռնատար թեթև ռելսային տրանսպորտային միջոց՝ բեռների փոխադրման համար նախատեսված թեթև ռելսային տրանսպորտային միջոց.
արատ՝ թեթև տրանսպորտային միջոցի կամ դրա բաղկացուցիչ մասերի՝ դրա փաստաթղթերով սահմանված պահանջներին յուրաքանչյուր առանձին անհամապատասխանություն.
թեթև տրանսպորտային միջոցի մեջ լրացուցիչ սարքավորումներ՝ անվտանգության ապահովման նպատակով թեթև ռելսային տրանսպորտային միջոցի վրա տեղակայվող և արբանյակային նավիգացիոն ապարատուրային (թեթև ռելսային տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի և թեթև ռելսային տրանսպորտային միջոցի ներքին և արտաքին իրավիճակի տեսահսկման համակարգեր, վերահսկման տվիչներ և այլն) միացվող տեխնիկական միջոցների համալիր.
ուղևորատար թեթև ռելսային միջոցի վարորդի խցիկ՝ դռնով միջնորմով ուղևորասրահից առանձնացված՝ ուղևորատար թեթև ռելսային տրանսպորտային միջոցի մաս, որտեղ գտնվում է վարորդի աշխատատեղը՝ ազդանշանային սարքերով և կառավարման օրգաններով.
անվազույգ՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի բեռնվածքն ընդունող և թեթև ռելսային տրանսպորտային միջոցի շարժումը ռելսերով ուղղորդող՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի բաղկացուցիչ մաս.
կոնստրուկցիոն արագություն՝ նախագծման տեխնիկական փաստաթղթերում թեթև տրանսպորտային միջոցի շարժմանը տրված առավելագույն արագություն, որի գերազանցման դեպքում հնարավոր է մեխանիկական կամ էլեկտրական սարքավորումների կառուցատարրերի քայքայում.
քրեշ-համակարգ՝ թափքի կրող կառուցատարր չհամարվող կառուցվածքների վերահսկվող անդարձելի դեֆորմացիայի օգնությամբ վթարային բախման օբյեկտների կինետիկ էներգիայի կլանման հաշվին վթարային բախման դեպքում թեթև ռելսային տրանսպորտային միջոցի արագության նվազեցման միջոցով ուղևորների և վարորդի (թեթև ռելսային տրանսպորտային միջոցի՝ խոչընդոտի հետ վթարային բախման դեպքում) վնասման նվազեցմանն ուղղված՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի սարքվածք.
թեթև ռելսային տրանսպորտային միջոցի թափք՝ ուղևորների, բեռների կամ հատուկ սարքավորումների տեղավորման համար թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կրող (մետաղական) մաս.
թեթև ռելսային տրանսպորտային միջոց՝ էլեկտրաշարժիչի (էլեկտրաշարժիչների) օգնությամբ շարժման մեջ դրվող՝ մեկ սռնու վրա ընկնող 14 տ բեռնվածք չգերազանցող թույլատրելի զանգվածով ռելսային տրանսպորտային միջոց.
առավելագույն ուղևորատարողություն՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված՝ կանգնած ուղևորների համար նախատեսված (կրող կառուցվածքների հաշվարկի համար) հատակի 1 մ.2 մակերեսի վրա 10 մարդու հաշվարկով որպես նստատեղերի և կանգնած ուղևորների գումար որոշվող՝ փոխադրվող ուղևորների քանակ.
մեխանիկական արգելակ՝ նախապես սեղմված զսպանակների էներգիայի հաշվին գործառվող արգելակման շարժաբեր.
արդիականացում՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի բաղկացուցիչ մասերի՝ առավել կատարելագործվածների փոխարինման կամ բաղկացուցիչ մասերի առանձին դետալների փոխարինման միջոցով դրա տեխնիկատնտեսական բնութագրերի բարելավմանն ուղղված համալիր աշխատանքներ.
ձևափոխում՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կիրառման ոլորտի ընդլայնման կամ մասնագիտացման նպատակով բազային արտադրատեսակի հիման վրա դրա մշակման տեսակ: Ձևափոխման բովանդակությունը բաղկացուցիչ մասերի, կառուցվածքի, աշխատանքային օրգանների կամ կառավարման օրգանների դասավորվածքի, արտաքին տեսքի փոփոխության և այլնի մեջ է: Ձևափոխելիս փոփոխվում է կիրառման բնագավառը, պահպանվում է տեխնիկական մակարդակը, շարունակվում է սկզբնական արտադրանքի արտադրությունը, խախտվում է հիմնական բաղկացուցիչ մասերի համափոխարինելիությունը, տրվում է նոր նշանակություն.
նախատեսված ռեսուրս՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի գումարային աշխատատևություն, որը լրանալու դեպքում դրա շահագործումը կարող է շարունակվել միայն տվյալ ցուցանիշի երկարացման հնարավորության մասին որոշումն ընդունելուց հետո: Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի համար նշանակված ռեսուրսը որոշվում է վազքի կիլոմետրերով.
նախատեսված ծառայության ժամկետ՝ նորմատիվ կամ տեխնիկական փաստաթղթերում սահմանված՝ արտադրանքի շահագործման օրացուցային տևողություն, որը լրանալու դեպքում այդ շահագործումը պետք է դադարեցվի անկախ արտադրանքի տեխնիկական վիճակից, եթե չի ընդունվել անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով դրա հետագա օգտագործման հնարավորության մասին որոշում.
նախատեսված պահպանման ժամկետ՝ օրացուցային տևողություն, որը լրանալու դեպքում արտադրանքի պահպանումը կարող է շարունակվել միայն տվյալ ցուցանիշի երկարացման հնարավորության մասին որոշումն ընդունելուց հետո.
արտաքին լուսային սարքեր՝ ռելսուղու լուսավորման համար նախատեսված սարքվածքներ և լուսային ազդանշանային սարքվածքներ.
չայրվող նյութեր՝ օդում այրման ոչ ունակ նյութեր.
անվանական ուղևորատարողություն՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված՝ կանգնած ուղևորների համար նախատեսված հատակի 1 մ.2 մակերեսի վրա 5 մարդու հաշվարկով որպես նստատեղերի և կանգնած ուղևորների գումար որոշվող՝ փոխադրվող ուղևորների քանակ.
տեսանելիություն՝ վարորդի կողմից թեթև ռելսային տրանսպորտային միջոցի անվտանգ և արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ տեսողական [վիզուալ] տեղեկատվության ընկալման համար պայմաններ ապահովող՝ վարորդի խցիկի կառուցվածքների պարամետրերի և աշխատատեղի դասավորվածքի պարամետրերի ամբողջությամբ որոշվող՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի հատկություն.
անվտանգության հիմնավորում՝ ռիսկի վերլուծություն, ինչպես նաև արտադրանքը կենսապարբերաշրջանի բոլոր փուլերում ուղեկցող և նորոգումից հետո շահագործման փուլում ռիսկերի գնահատման արդյունքների մասին տեղեկություններով լրացվող՝ անվտանգության ապահովման նվազագույն անհրաժեշտ միջոցների մասին կոնստրուկտորական, շահագործման, տեխնոլոգիական փաստաթղթերից տեղեկություններ պարունակող փաստաթուղթ.
հակահրդեհային ունակություն՝ այրման տարածմանը խոչընդոտելու ունակություն.
կառավարման օրգան՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կառուցատարր, որի վրա վարորդը ներգործում է թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կամ դրա մասերի գործառման ռեժիմները փոփոխելու համար.
ջեռուցում՝ ուղևորասրահում և վարորդի խցիկում օդի ջերմաստիճանի կարգավորելի բարձրացում և տրված մակարդակի վրա պահպանում.
ուղևորների համար նախատեսված դուռ՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի բնականոն շահագործման ժամանակ ուղևորների մուտքի և ելքի համար նախատեսված դուռ.
ուղևորասրահ՝ ուղևորներին տեղավորելու համար օգտագործվող՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի ներքին հատված.
գնացք՝ առնվազն 1 շահագործվող շարժիչային թեթև ռելսային տրանսպորտային միջոց ներառող շարժիչային և ոչ ինքնագնաց թեթև ռելսային տրանսպորտային միջոցների կցված շարժակազմ.
հրդեհային անվտանգություն՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի վիճակ, որի դեպքում սահմանված հավանականությամբ բացառվում է հրդեհի առաջացման և զարգացման և մարդկանց վրա հրդեհի վտանգավոր գործոնների ազդեցության հավանականությունը, ինչպես նաև ապահովվում է նյութական արժեքների պաշտպանությունը.
հրդեհային բեռնվածք՝ վթարային վտանգի չափը, որն այրման մեկ միավոր մակերեսի հաշվով վառելանյութերի ընդհանուր ներուժն է.
սահմանային վիճակ՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի վիճակ, որի դեպքում դրա հետագա շահագործումն անթույլատրելի է կամ աննպատակահարմար, կամ դրա աշխատունակ վիճակի վերականգնումն անհնար է կամ աննպատակահարմար.
ռելսային արգելակ` արգելակի կալունի՝ ռելսին սեղմման միջոցով արգելակային ճիգ ստեղծող սարքվածք.
շահագործման ձեռնարկ՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի, դրա բաղկացուցիչ մասերի կառուցվածքի, աշխատանքի սկզբունքի և բնութագրերի մասին տեղեկությունների և թեթև ռելսային տրանսպորտային միջոցի ճիշտ և անվտանգ շահագործման, դրա տեխնիկական վիճակի գնահատման, կանոնակարգային աշխատանքների և տեխնիկական սպասարկման անցկացման համար անհրաժեշտ ցուցումներ, ինչպես նաև թեթև ռելսային տրանսպորտային միջոցի և դրա բաղկացուցիչ մասերի օգտահանմանը վերաբերող տեղեկություններ պարունակող փաստաթուղթ.
բազմամիավոր համակարգ՝ գլխամասային թեթև ռելսային տրանսպորտային միջոցի վարորդի խցիկից կառավարմամբ մեկ գնացքի կազմում մի քանի շարժիչավոր թեթև ռելսային տրանսպորտային միջոցների սարքավորումների համաձայնեցված գործարկումն ապահովող համակարգ.
արգելակման համակարգ՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի վրա տեղակայված և թեթև ռելսային տրանսպորտային միջոցի շարժմանը արհեստական դիմադրություն ստեղծող տարբեր տեսակի սարքին արգելակային համակարգերի ամբողջություն, որը ծառայում է դրա արագության նվազեցման և կանգառքի համար: Արգելակման համակարգը կատարում է թեթև ռելսային տրանսպորտային միջոցի ծառայողական, արտակարգ արգելակման, կանգառքի և թեքվածքի վրա պահման և հարկադիր արգելակման գործառույթ, կազմված է էլեկտրադինամիկ արգելակի համակարգից և մեխանիկական արգելակի համակարգից.
ծառայողական արգելակում՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի արագության նվազեցման կամ կանգառքի համար կատարվող և էլեկտրադինամիկ արգելակի օգտագործման միջոցով իրականացվող արգելակում: Անհրաժեշտության դեպքում մինչև կանգառքը մինչ վերջնական [էլեկտրամագնիսական-զսպանակային կոճղակավոր թմբուկային] արգելակումը կատարվում է ավտոմատ ռեժիմում՝ մեխանիկական արգելակների օգնությամբ.
թեթև ռելսային տրանսպորտային միջոցի բաղկացուցիչ մասեր՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի հավաքման արտադրության համար և (կամ) որպես շահագործման մեջ գտնվող թեթև ռելսային տրանսպորտային միջոցի համար փոխարինովի մասեր (պահեստամասեր) մատակարարվող՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կառուցվածքի բաղկացուցիչ մասեր.
կայանման արգելակման համակարգ՝ նորմավորվող մեծության թեքվածքի վրա թեթև ռելսային տրանսպորտային միջոցի (առավելագույն տեխնիկական զանգվածի դեպքում) անշարժությունն ապահովող արգելակման համակարգ.
տեխնիկական վիճակ՝ որոշակի պահին չափվող՝ շահագործման ընթացքում թեթև ռելսային տրանսպորտային միջոցի հատկությունների և պարամետրերի փոփոխված ամբողջություն, որով որոշվում է ըստ նշանակության դրա կիրառման հնարավորությունը.
թեթև ռելսային տրանսպորտային միջոցի տեսակ՝ տեխնիկական նկարագրության մեջ նշված կոնստրուկտիվ հատկանիշների ընդհանրությամբ տարբերվող և մեկ արտադրողի կողմից պատրաստված թեթև ռելսային տրանսպորտային միջոցների տարատեսակ.
հոսանընդունիչ՝ հպումային ցանցի հետ էլեկտրական հպատեղ ստեղծելու և թեթև ռելսային տրանսպորտային միջոցի էլեկտրական սարքավորումներին սնուցում մատուցելու համար նախատեսված քարշային էլեկտրական ապարատ.
արգելակում՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի շարժման կառավարվող դանդաղեցում.
արգելակման համակարգ՝ արգելակման համակարգի կառավարման օրգանի վրա ներգործելիս թեթև ռելսային տրանսպորտային միջոցի արգելակման համար նախատեսված դրա մասերի ամբողջություն.
արգելակային շարժաբեր՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի արգելակման նպատակով արգելակման կառավարման աղբյուրից արգելակման մեխանիզմներ էներգիայի կառավարվող փոխանցման համար նախատեսվող դրա մասերի ամբողջություն.
տրամվայի վագոն՝ մեկ սռնու վրա ընկնող 10 տ բեռնվածք չգերազանցող թույլատրելի առավելագույն զանգվածով թեթև ռելսային տրանսպորտային միջոց.
դժվարավառ նյութեր՝ վառման աղբյուրի ներգործության դեպքում օդում այրվելու ունակ, սակայն դրա հեռացումից հետո ինքնուրույն այրման ոչ ունակ նյութեր.
քարշային էլեկտրական սարքավորումներ՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի շահագործման համար նախատեսված՝ հատուկ նշանակության էլեկտրական սարքավորումներ: Քարշային էլեկտրական սարքավորումներն ապահովում են թեթև ռելսային տրանսպորտային միջոցի շարժման բոլոր ռեժիմները (թափառք, մշտական արագությամբ շարժում, կանգաշարժ, արգելակում, կանգառք և կայանում).
ոչ ուղիղ տեսադաշտի սարքվածք՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի հետևում, կողքը, առջևում կամ ներսում գտնվող օբյեկտների տեսանելիության ապահովման համար նախատեսված սարքվածք (այդ թվում՝ հայելի, տեսահսկման սարքվածքներ, վարորդին թեթև ռելսային տրանսպորտային միջոցի անվտանգ կառավարման համար անհրաժեշտ՝ ուղիղ տեսադաշտից դուրս գտնվող շրջակայքի տարրերի մասին տեղեկատվությամբ ապահովող այլ տեխնիկական միջոցներ).
լուսազդանշանային սարքվածք՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի ներկայության, նույնականացման և (կամ) դրա շարժման ուղղության փոփոխության մասին տեսողական տեղեկատվության տրամադրման համար նախատեսված լուսարձակ կամ լուսանդրադարձիչ սարքվածք: Փակ համակարգերում շահագործման համար նախատեսված թեթև ռելսային տրանսպորտային միջոցը կարող է հանդերձվել լուսազդանշանային սարքվածքներով.
շահագործում՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կենսապարբերաշրջանի փուլ, որում իրականացվում է դրա՝ ըստ նշանակության օգտագործումը՝ դրա գրանցման պահից մինչև օգտահանումը.
արտակարգ արգելակում՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի անիվների տակ ավազի ավտոմատ մատուցմամբ և ձայնային ազդանշանի (զանգի) տրմամբ համատեղ արգելակման բոլոր համակարգերով իրականացվող՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի առավելագույն արագ կանգառքի համար անհրաժեշտ արգելակում.
թեթև ռելսային տրանսպորտի էլեկտրական սարքավորումներ՝ էլեկտրական հոսանքի օգնությամբ գործարկվող սարքվածքների լրակազմ.
էլեկտրաանվտանգություն՝ էլեկտրահարման տեսանկյունից մարդու և կենդանիների առողջության համար սպառնալիքի մակարդակը բնորոշող՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կամ դրա բաղկացուցիչ մասի պարամետր.
էլեկտրադինամիկ արգելակում՝ գեներատորային ռեժիմի բերված քարշային շարժիչներով արգելակում:
III. Արտադրանքի նույնականացման կանոնները
5. Արտադրանքը ենթակա է նույնականացման՝ սույն տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման օբյեկտներին այն դասելու նպատակով:
6. Արտադրանքի նույնականացումն անցկացվում է՝
ա) Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի կողմից (այսուհետ՝ սերտիֆիկացման մարմին)՝ արտադրանքի սերտիֆիկացման դեպքում.
բ) հայտատուի կամ հայտատուի հանձնարարությամբ սերտիֆիկացման մարմնի կամ էլ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կամ էլ արտադրողի սեփական փորձարկման լաբորատորիայի կողմից՝ արտադրանքի հայտարարագրման դեպքում.
գ) անդամ պետության լիազորված մարմնի կողմից՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման պետական հսկողության (վերահսկողության) իրականացման դեպքում:
7. Արտադրանքի նույնականացումն անցկացվում է՝
ա) սույն տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի անվանմանը և բնութագրերին արտադրանքի անվանման, նկարագրության և նշանակության համապատասխանությունը որոշելու,
բ) արտադրանքի նշանակությունից ելնելով դրան ներկայացվող պահանջների՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների հետ համեմատելու միջոցով:
IV. Միության շուկայում արտադրանքի շրջանառության կանոնները
8. Արտադրանքը Միության շուկայում շրջանառության մեջ բաց է թողնվում սույն տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև Միության այն այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին դրա համապատասխանության դեպքում, որոնց գործողությունը դրա վրա տարածվում է:
9. Այն արտադրանքը, որի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին չի հավաստվել, չպետք է մակնշվի Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով և չի թույլատրվում Միության շուկայում շրջանառության մեջ բացթողման համար։
V. Անվտանգության պահանջները
10. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի և դրա բաղկացուցիչ մասերի անվտանգությունը պետք է ապահովվի հետևյալ միջոցներով.
ա) դրանք նախագծելիս հետազոտական և փորձակոնստրուկտորական համալիր աշխատանքների իրականացում.
բ) փորձահավանության արժանացած տեխնիկական լուծումների կիրառում.
գ) նախատեսված ծառայության ժամկետի և (կամ) նախատեսված ռեսուրսի սահմանում.
դ) փորձահավանության արժանացած մեթոդակարգի վրա հիմնված համալիր հաշվարկների կատարում.
ե) նախագծման և արտադրության ժամանակ նյութերի ընտրություն, որոնք արտադրանքի կիրառման ընթացքում համապատասխանելու են դրա շահագործման պարամետրերին և պայմաններին.
զ) սահմանային վիճակների չափանիշների սահմանում.
է) օգտահանման պայմանների և եղանակների որոշում:
11. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցը և դրա բաղկացուցիչ մասերն ամրությամբ, կայունությամբ և տեխնիկական վիճակով պետք է ապահովեն ըստ նշանակության օգտագործելիս թեթև ռելսային տրանսպորտային միջոցի նախագծման տեխնիկական փաստաթղթերում տրված արագությունների ամբողջ ընդգրկույթում շարժման անվտանգությունը:
12. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցը և դրա բաղկացուցիչ մասերը պետք է ապահովեն`
ա) թեթև ռելսային տրանսպորտային միջոցի եզրաչափքերի պահպանումը, որոնք ապահովում են դրա՝ ըստ նշանակության օգտագործումը.
բ) անվտանգ շահագործումը՝ հաշվի առնելով արտաքին կլիմայական, մեխանիկական և էլեկտրական ներգործությունները.
գ) տեխնիկական համատեղելիությունը թեթև ռելսային տրանսպորտային միջոցի ենթակառուցվածքի հետ.
դ) ռելսից անվի արտանկումից կայունությունը.
ե) կորագիծ ուղեմասերի վրա շրջվելուց կայունությունը.
զ) կայանատեղից ինքնաբեր հեռացման կանխումը.
է) քարշի և արգելակման ռեժիմներում դինամիկ ճիգերի փոխանցման համար գնացքներում կցման հուսալիությունը.
ը) շարժման անվտանգությունն ապահովող արգելակման ճանապարհը.
թ) թեթև ռելսային տրանսպորտային միջոցի ենթակառուցվածքով թույլատրված գծային բեռնվածքների, ճանապարհի վրա ներգործության սահմանային ուժերի, հաշվարկային առանցքային բեռնվածքների պահպանումը.
ժ) թեթև ռելսային տրանսպորտային միջոցի բաղկացուցիչ մասերի՝ ճանապարհին ընկնելը կանխելը.
ժա) արագացումների և դանդաղեցումների սահմանային թույլատրելի արժեքներին համապատասխանությունը.
ժբ) սանիտարահամաճարակաբանական և էկոլոգիական անվտանգությունը.
ժգ) սարքերի և սարքավորումների աշխատանքի անվտանգության ապահովան մասով էլեկտրական սարքավորումների էլեկտրամագնիսական համատեղելիությունը.
ժդ) թեթև ռելսային տրանսպորտային միջոցի ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի սարքվածքների հետ էլեկտրական սարքավորումների էլեկտրամագնիսական համատեղելիությունը.
ժե) հրդեհային անվտանգության պահանջների կատարումը.
ժզ) բեռնավորման և ներգործության թույլատրելի ռեժիմներում ամրությունը.
ժէ) երկայնական և ուղղաձիգ հաշվարկային դինամիկ բեռնվածքների կիրառման դեպքում պլաստիկ դեֆորմացումների բացակայությունը.
ժը) բեռնավորման սակավացիկլային և բազմացիկլային ռեժիմներում հոգնածությանը դիմադրությունը.
ժթ) շահագործման ռեժիմների ամբողջ ընդգրկույթում (էլեկտրամատակարարման անվանական և սահմանային ռեժիմներում) էլեկտրական սարքավորումների աշխատանքի անվտանգությունը և հուսալիությունը.
ի) կոնստրուկտորական փաստաթղթերով չնախատեսված՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցների բաղկացուցիչ մասերի՝ միմյանց միջև և թեթև ռելսային տրանսպորտի ենթակառուցվածքի տարրերի հետ հպումների բացակայությունը.
իա) կորագիծ ուղեմասերի վրա թեթև ռելսային տրանսպորտի միավորների կցորդումը:
13. Նախագծողի (մշակողի) կողմից ընտրված թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կառուցվածքները և դրա բաղկացուցիչ մասերը պետք է անվտանգ լինեն նախատեսված ծառայության ժամկետի և (կամ) նախատեսված ռեսուրսի, նախատեսված պահպանման ժամկետի ընթացքում, ինչպես նաև պետք է դիմակայեն այնպիսի ներգործություններին և բեռնվածքներին, որոնց դրանք կարող են ենթարկվել շահագործման ընթացքում:
14. Թեթև ռելսային տրանսպորտային միջոց և դրա բաղկացուցիչ մասեր նախագծելիս նախագծողը (մշակողը) պետք է նախատեսի թեթև ռելսային տրանսպորտային միջոցների՝ միմյանց կամ այլ տրանսպորտային միջոցների հետ ճակատային բախման դեպքում սպասարկող անձնակազմի և (կամ) ուղևորների պաշտպանության համար վթարային քրեշ-համակարգեր: Քրեշ-համակարգը պետք է տեղակայված լինի թեթև ռելսային տրանսպորտային միջոցի առջևի մասում և հետնամասում:
15. Թեթև ռելսային տրանսպորտային միջոց նախագծելիս նախագծողը (մշակողը) պետք է նախատեսի թեթև ռելսային տրանսպորտային միջոցի և դրա բաղկացուցիչ մասերի անվտանգ գործառումն ապահովող՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կառավարման, վերահսկման և անվտանգության համակարգերի ծրագրային միջոցներ:
16. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի և (կամ) դրա բաղկացուցիչ մասերի կոսնտրուկցիայում փոփոխություններ կատարելիս պետք է ապահովվի կատարվող փոփոխությունների՝ սույն տեխնիկական կանոնակարգով նախատեսված անվտանգության պահանջներին համապատասխանությունը:
17. Համապատասխանության պարտադիր հավաստում անցած անվտանգության ցուցանիշների վրա ազդող՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի և (կամ) դրա բաղկացուցիչ մասերի կառուցվածքում կամ տեխնոլոգիայում փոփոխություններ կատարելու դեպքում, ինչպես նաև թեթև ռելսային տրանսպորտային միջոցի արդիականացման դեպքում պետք է անցկացվի արտադրանքի համապատասխանության հավաստում՝ սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով սահմանված կարգով:
18. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կառուցվածքում ռադիոակտիվ նյութի կիրառումն արգելվում է:
19. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կրող մետաղական կառուցատարրն անվանական և առավելագույն ուղևորատարողության դեպքում պետք է համապատասխանի անվանական և առավելագույն բեռնվածքին:
20. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի թափքը պետք է ունենա դրա՝ ամբարձիկով կամ այլ միջոցներով, այդ թվում՝ ռելսերից արտանկման կամ անսարքին սայլակի դեպքում վերհանման հնարավորությունն ապահովող հենման մակերևույթներ: Վագոնի տանիքի և տանիքային սարքավորումների կառուցվածքը պետք է ապահովի ջրի (ձյան) կուտակման տեղերի բացակայությունը և ջրի (ձյան) բնական հոսքը:
21. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցը, դրա սարքավորումների դասավորությունը և հավաքակցումը պետք է ապահովեն շահագործման, զննության, տեխնիկական սպասարկման և նորոգման ժամանակ ուղևորների և սպասարկող անձնակազմի անվտանգությունը:
Թեթև ռելսային տրանսպորտային միջոցը պետք է սարքավորված լինի սպասարկող անձնակազմի և ուղևորների՝ վտանգավոր դետալների և սարքվածքների հետ պատահական շփումը բացառող հատուկ սարքվածքներով: Հոդակապած թեթև ռելսային տրանսպորտային միջոցների ուղևորասրահում հոդակապման տիրույթը պետք է անվտանգ լինի ուղևորների համար: Ուղևորատար թեթև ռելսային տրանսպորտային միջոցի հատակի պատվածքը պետք է լինի չսահող: Աստիճանների եզրերը պետք է լինեն հեշտությամբ տարբերելի: Ուղևորների կողմից օգտագործման համար նախատեսվող թեթև ռելսային տրանսպորտային միջոցի սարքվածքները պետք է լինեն տարբերելի և հասանելի:
22. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կառավարման, վերահսկման և անվտանգության համակարգերը պետք է ապահովեն դրա աշխատունակ վիճակը տվյալ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի շահագործման ձեռնարկով նախատեսված աշխատանքի բոլոր ռեժիմներում և բոլոր արտաքին ներգործությունների դեպքում:
23. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կառավարման, վերահսկման և անվտանգության համակարգերը պետք է բացառեն սպասարկող անձնակազմի հնարավոր տրամաբանական սխալների դեպքում վտանգավոր իրավիճակների ստեղծումը:
Գործարկման և ծառայողական արգելակման դեպքում դանդաղեցման ժամանակ արագացման փոփոխության արագությունը չպետք է գերազանցի թույլատրելի արժեքները:
24. Կառավարման, վերահսկման և անվտանգության համակարգերը պետք է ներառեն թեթև ռելսային տրանսպորտային միջոցի և դրա բաղկացուցիչ մասերի սարքին վիճակի այն խախտումների մասին զգուշացնող ազդանշանման և տեղեկացման միջոցներ, որոնք կարող են հանգեցնել անվտանգության սպառնացող իրավիճակների առաջացմանը:
25. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կառավարման, վերահսկման և անվտանգության համակարգերի ինչպես ներկառուցվող, այնպես էլ նյութական կրիչների վրա մատակարարվող ծրագրային միջոցները պետք է ապահովեն՝
ա) տեխնիկական միջոցների խախտումներից և (կամ) խափանումներից առաջացած գերբեռնվածքից հետո աշխատունակությունը և սեփական խափանումների դեպքում ամբողջականությունը.
բ) վնասակար ծրագրային ապահովումից, չարտոնված մուտքից, տեղեկատվության պահպանման, ներածման, մշակման և արտածման ժամանակ շահագործման ընթացքում խափանումների, սխալների և խախտումների հետևանքներից, տեղեկատվության պատահական փոփոխությունների հավանականությունից պաշտպանվածությունը.
գ) սույն տեխնիկական կանոնակարգում, ինչպես նաև ուղեկցող փաստաթղթերում նշված հատկություններին և բնութագրերին համապատասխանությունը:
26. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կառավարման, վերահսկման և անվտանգության համակարգերի ծրագրային միջոցները պետք է ունենան այդ ծրագրային միջոցների՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագրում նշված տարբերակը:
27. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կառավարման, վերահսկման և անվտանգության համակարգերն էլեկտրական, հիդրավլիկ և (կամ) օդաճնշական մասերի ապարատների անսարքությունների ժամանակ քարշային շարժաբերի և այլ սարքավորումների աշխատանքի դեպքում չպետք է թույլ տան աշխատանքների այն բնութագրերի և ռեժիմների փոփոխությունները, որոնք կարող են հանգեցնել թեթև ռելսային տրանսպորտային միջոցի անվտանգության խախտմանը: Անվտանգության կողմնային սարքվածքի սարքին աշխատանքի դեպքում կառավարման համակարգի խափանումը չպետք է հանգեցնի թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կանգառքին և դրա նախագծային բնութագրերի խախտմանը:
28. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցների կառավարման սարքերը և սարքվածքները պետք է՝
ա) կոնստրուկտորական փաստաթղթերին համապատասխան ապահովվեն գրառումներով և (կամ) նշաններով.
բ) նախագծվեն և տեղադրվեն այնպես, որ բացառվեն դրանց ինքնաբերաբար միացումը, անջատումը կամ փոխարկումը.
գ) տեղադրվեն՝ հաշվի առնելով կատարվող գործառույթների կարևորությունը, օգտագործման հաջորդականությունն ու հաճախականությունը:
29. Վարորդի խցիկի և ուղևորասրահների կենսաապահովման (ջեռուցման, օդափոխման, հովացման, լուսավորության, աղմուկից և թրթռումից պաշտպանության, օդամաքրման և օդի վնասազերծման, էլեկտրամագնիսական ճառագայթումների) համակարգերի բնութագրերը (միկրոկլիմայի, աղմուկի, ձայնի, թրթռման, էլեկտրամագնիսական ճառագայթման, լուսավորության, օդային միջավայրի կազմության ցուցիչներ) պետք է համապատասխանեն թույլատրելի արժեքներին:
Թեթև ռելսային տրանսպորտային միջոցը պետք է հանդերձված լինի վթարային լուսավորությամբ:
30. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցից արտաքին աղմուկի մակարդակը չպետք է գերազանցի թույլատրելի արժեքները:
31. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի վարորդի խցիկի, ուղևորասրահի, ինչպես նաև ծառայողական և կենցաղային տարածքների ներքին մակերևույթների հարդարման համար կիրառվող նյութերը չպետք է վնաս հասցնեն մարդու առողջությանը և շրջակա միջավայրին, պետք է թույլ տան անցկացնել հիգիենիկ մշակում:
Էլեկտրական սարքավորումներով պահարանների և վարորդի խցիկի կամ ուղևորասրահի միջև միջնորմերը պետք է ունենան հակահրդեհային ունակություն:
Հատուկ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի վարորդի խցիկի, ուղևորասրահի, ինչպես նաև ծառայողական և կենցաղային տարածքների հարդարման համար կիրառվող հարդարման նյութերը պետք է համապատասխանեն չայրվող կամ դժվարավառ նյութերի խմբին:
Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի հրդեհային բեռնվածքը չպետք է գերազանցի թույլատրելի արժեքները:
32. Հատուկ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի վարորդի և ուղևորների նստատեղերը և անձնակազմի համար նախատեսված նստատեղերը պետք է ամրակցված լինեն թեթև ռելսային տրանսպորտային միջոցի թափքին և ունենան այդ թվում արտակարգ արգելակման դեպքում դրանց շրջվելու կամ դեֆորմացման հավանականությունը բացառող կառուցվածք:
Կանգնած ուղևորների համար ուղևորասրահի կառուցվածքում պետք է նախատեսվեն գնացքի անվտանգությունն ապահովող բռնաձողեր և հենարանային տարրեր:
33. Ուղևորների ուղեբեռի տեղադրման և ամրակապման տեղերը պետք է կատարվեն այն հաշվարկով, որ չվնասեն ուղևորներին արտակարգ արգելակման և (կամ) վթարային տարհանման դեպքում:
34. Հատուկ ռելսային տրանսպորտային միջոցներում վարորդի խցիկի և աշխատատեղերի պլանավորումը պետք է համապատասխանի էրգոնոմիկայի պահանջներին: Վարորդի խցիկի կառուցվածքը պետք է ապահովի վթարների դեպքում վարորդի անվտանգ տարհանումը:
Ուղևորատար թեթև ռելսային տրանսպորտային միջոցը պետք է սարքավորված լինի վարորդի կողմից ուղևորներին տեղեկացում ապահովող սարքվածքով:
35. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցներից և դրա բաղկացուցիչ մասերից առաջացող էլեկտրամագնիսական խանգարումների մակարդակը չպետք է գերազանցի կապի միջոցների և այլ տեխնիկական միջոցների նշանակությանը համապատասխան դրանց գործառումն ապահովող մակարդակը:
36. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցը պետք է սարքավորված լինի հրդեհային ազդանշանային համակարգերով, ավտոմատ հրդեհաշիջման կայանքներով՝ հրդեհի մասով հնարավոր վտանգավոր փակ խցիկներում, էլեկտրական սարքավորումներով մեկուսամասերում, և կրակմարիչների տեղադրման համար հատուկ տեղերով:
Հրդեհային ազդանշանային համակարգերը պետք է տան ձայնային և տեսողական տեղեկատվություն՝ նշելով բռնկման առաջացման տեղը, ավտոմատ կերպով գտնեն անսարքությունները (կարճ միակցում, խզում) ընդունիչ-հսկիչ սարքով հրդեհի ազդասարքերի կապի գծերում: Պետք է ապահովվի հրդեհային ազդանշանային համակարգերի սարքինության պարբերական ստուգման հնարավորությունը։
Չի թույլատրվում հատուկ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի վարորդի խցիկում, ուղևորասրահում, ինչպես նաև ծառայողական և կենցաղային տարածքներում ավտոմատ հրդեհաշիջման կայանքների տեղադրումը:
37. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցը կարող է հարմարեցված լինել գնացքի կազմում աշխատանքի համար, այդ թվում՝ ըստ բազմակի միավորների համակարգի, կամ առանց գնացքին կցորդման հնարավորության՝ առանձին (բացառությամբ քարշակման դեպքերի):
38. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցը պետք է ունենա շահագործման անվտանգությունն ապահովող սարքավորումների արատորոշման կամ անսարքությունների ազդանշանման համակարգեր:
39. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կառուցվածքը պետք է ապահովի դրա՝ արբանյակային նավիգացիոն ապարատուրայով և թեթև ռելսային տրանսպորտային միջոցում առկա լրացուցիչ սարքավորումներով հանդերձման հնարավորությունը: Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի, ներառյալ՝ շահագործման մեջ գտնվող տրանսպորտային միջոցի՝ արբանյակային նավիգացիոն ապարատուրայով և դրանում առկա լրացուցիչ սարքավորումներով հանդերձումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
40. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի անվազույգերի սռնիները պետք է համապատասխանեն աշխատանքային մակերևույթների ամրության, կարծրության, ձևախախտումների, չափսերի, արատների բացակայության մասով թույլատրելի արժեքներին: Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի անիվների, սռնիների և կալանդների, սայլակների հեծանների մեխանիկական հատկությունները, հարվածական ճլությունը և մնացորդային լարված վիճակը պետք է ապահովեն դրանց անվտանգությունը ծայառության նշանակված ժամկետում և (կամ) նշանակված ռեսուրսի շրջանակներում:
41. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցը և դրա սարքավորումները պետք է ապահովեն էլեկտրաանվտանգությունը ուղևորների, վարորդի, սպասարկող անձնակազմի համար, ինչպես նաև վարորդին և սպասարկող անձնակազմին սպասարկման համար մուտքը:
42. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի ուղևորասրահում պետք է տեղակայվի թեթև ռելսային տրանսպորտային միջոցի վթարային կանգառքի համար նախատեսված սարքվածք, ուղևորների համար նախատեսված յուրաքանչյուր դռան մոտ պետք է տեղակայվի ուղևորների համար նախատեսված դռների վթարային բացման համար նախատեսված սարքվածք, ինչպես նաև նախատեսվի այդ թվում գնացքի կազմում թեթև ռելսային տրանսպորտային միջոցի աշխատանքի ժամանակ ազդանշանումն ապահովող՝ վարորդին ուղղված տեսողական կամ ձայնային ազդանշանի կոճակ:
43. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի ուղևորասրահի ուղևորների համար նախատեսված դռների կառուցվածքը պետք է նախատեսի ինչպես հեռագործ շարժաբերի անջատված կամ անսարքին կառավարման համակարգի, այնպես էլ անսարքին շարժաբերի դեպքում՝ անշարժ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի դեպքում դրանք ձեռքով բացելու հնարավորությունը: Ուղևորների համար նախատեսված դռները պետք է սարքավորված լինեն ամրակցման դեպքում ուղևորների վնասվելը կանխող սարքվածքներով: Պետք է նախատեսվի ուղևորների համար նախատեսված դռների բաց (ոչ ամբողջությամբ փակ) լինելու դեպքում թեթև ռելսային տրանսպորտային միջոցի շարժման ուղեկապում, ինչպես նաև շարժման ժամանակ ուղևորների համար նախատեսված դռան բացման հավանականության ուղեկապում:
44. Ուղևորատար թեթև ռելսային տրանսպորտային միջոցը պետք է սարքավորված լինի հաշմանդամների համար նախատեսված տեղերով, այդ թվում պետք է նախատեսվի երկայնական ուղղությամբ անվասայլակների ինքնաբեր տեղափոխմանը կամ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի արագացման և արգելակման դեպքում դրանց շրջվելուն խոչընդոտող սարքվածքներով, ինչպես նաև հենարանային սարքվածքներով և հաշմանդամների մուտքի ու ելքի համար նախատեսված սարքվածքներով և վարորդի հետ կապի միջոցներով հանդերձված՝ անվասայլակներով հաշմանդամների համար առնվազն 1 տեղ:
45. Վարորդի խցիկում պետք է տեղակայվի վարորդի զգոնության կորստի դեպքում թեթև ռելսային տրանսպորտային միջոցի հարկադիր արգելակում միացնող սարքվածք:
46. Եթե թեթև ռելսային տրանսպորտային միջոցը պատրաստված է դիէլեկտրական հատկություններ ունեցող նյութից, ապա էլեկտրական սարքավորումների գտնվելու գոտում (և դրա շուրջ) այն պետք է ունենա անհարթ մակերևույթով դիէլեկտրիկ պատվածք կամ սպասարկող անձնակազմի անվտանգությունն ապահովող համանման պատվածք:
47. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցը պետք է սարքավորված լինի ռելսերի գլխիկների մակերևույթին գտնվող առարկայի՝ անիվի տակ ընկնելն բացառող հատուկ սարքվածքով: Ընդ որում, այն սարքվածքից թեթև ռելսային տրանսպորտային միջոցին փոխանցվող բեռնվածքը չպետք է գերազանցի թույլատրելի արժեքները:
48. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի քարշային էլեկտրաշարժաբերով կառավարման էլեկտրական սխեման չպետք է թույլ տա թեթև ռելսային տրանսպորտային միջոցի շարժման մեկնարկը նույնիսկ մեկ՝ ուղևորների համար նախատեսված դռան ոչ ամբողջությամբ փակ լինելու դեպքում:
49. Գնացքի կազմում թեթև ռելսային տրանսպորտային միջոցի աշխատանքի ժամանակ կցման սարքվածքի խզման կամ ոչ միտումնավոր զատման դեպքում, ինչպես նաև միակցված թեթև ռելսային տրանսպորտային միջոցի միակցման հանգույցի խզման դեպքում պետք է ապահովվեն գնացքի յուրաքանչյուր վագոնի (միակցված թեթև ռելսային տրանսպորտային միջոցի համար բոլոր սեկցիաների) արգելակումը և կանգառքը:
Կցման սարքվածքի կամ միակցման սարքվածքի խզման մասին տեսողական և ձայնային ազդանշանները պետք է փոխանցվեն վարորդի խցիկում կառավարման վահանին:
50. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի շարժման կառավարման օրգանների ցանկացած դիրքում արգելակման ռեժիմը պետք է լինի գերակա:
51. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցը պետք է սարքավորված լինի կցիչներով, ինչպես նաև պետք է նախատեսվեն երթուղային գծում շահագործվող տարբեր տեսակի թեթև ռելսային տրանսպորտային միջոցների փոխադարձ քարշակման համար հատուկ սարքվածքներ:
52. Վարորդի խցիկը պետք է առանձնացված լինի ուղևորասրահից փակվող դուռ ունեցող միջնորմով կամ փակ միջնորմով՝ խցիկ առանձին մուտքով, ինչպես նաև ուղևորության փաստաթղթերի վաճառքի հնարավորության համար պատուհանով:
53. Ապակեպատվածքի տարրերը պետք է ունենան դրանց քայքայման դեպքում ուղևորների և վարորդի վնասումը բացառող բնութագրեր, լինեն կայուն շահագործման ժամանակ մեխանիկական բեռնվածքների, մթնոլորտային պայմանների ներգործության նկատմամբ, ունենան քիմիական կայունություն, ջերմակայունություն և մաշվելու նկատմամբ դիմադրություն: Ցանկացած ապակե պատվածք պետք է լինի թափանցիկ, չստեղծի օպտիկական աղավաղում, ճանապարհային ազդասարքերի գունավորության փոփոխություն: Օրվա ցերեկային և գիշերային ժամերին պետք է ապահովվի վարորդի տեսադաշտերի սահմաններում ճակատային ապակեպատվածքի վրա սրահի լուսավորության անդրադարձման բացակայությունը:
54. Վարորդի խցիկը պետք է սարքավորված լինի ոչ ուղիղ տեսադաշտի սարքվածքներով, որոնք ապահովում են տեսանելիությունը վարորդի տեսադաշտերի սահմաններում՝ առանց աղավաղելու այն ամենը, ինչ գտնվում է թեթև ռելսային տրանսպորտային միջոցի հետևում, կողքը կամ առջևում: Վարորդի համար ուղևորասրահի, հատկապես ուղևորների համար նախատեսված դռների գոտում տեսանելիության ապահովման համար պետք է տեղակայվեն հայելիներ կամ տեսահսկման համակարգ:
55. Հորիզոնական հարթությունում՝ 180°-ին հավասար վարորդի տեսադաշտով սահմանափակված խցիկի ճակատային ապակիներից և կողապակիներից տեսանելիությունը թեթև ռելսային տրանսպորտային միջոցի միջին երկայնական հարթությանը զուգահեռ՝ վարորդի տեղից հայացքի գծի ուղղությամբ, պետք է ապահովի վարորդի կողմից թեթև տրանսպորտային միջոցի կառավարման համար անհրաժեշտ տեսողական տեղեկատվության ընկալման հնարավորությունը և պայմանները:
56. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցը պետք է սարքավորված լինի ձայնային ազդանշանման սարքվածքով: Ձայնային ազդանշանային սարքը պետք է ունենա այնպիսի ակուստիկ (ձայնային էներգիայի սպեկտրալ բաշխում, ակուստիկ ճնշման մակարդակ) և մեխանիկական բնութագրեր, որոնք թույլ կտան նախազգուշացնել շարժման մասնակիցներին վտանգի մասին:
57. Վարորդի բազկաթոռը պետք է ունենա թիկնակի և բարձի բարձրության, երկայնական դիրքի, թեքության անկյան, կախվածքի կոշտության՝ վարորդի մարմնի զանգվածով պայմանավորված կարգավորման հնարավորություն: Վարորդի բազկաթոռը պետք է սարքավորված լինի անվտանգության գոտիով (գոտիներով) և ունենա հետգցովի արմնկակալներ:
58. Վարորդի խցիկում և ուղևորասրահում չպետք է լինեն հպումային ցանցի լարման տակ աշխատող կոմուտացիոն ապարատներ:
59. Վարորդի խցիկում կառավարման վահանի կամ առանձին վահանակի (սարքվածքի) վրա պետք է արտացոլվի հետևյալ տեղեկատվությունը.
ուղևորների համար նախատեսված դռների «բաց-փակ» դիրքը (առկայության դեպքում).
հպումային ցանցում լարման առկայությունը և մեծությունը (հպումային ցանցից թեթև ռելսային տրանսպորտային միջոցի սնման դեպքում).
ուժային հոսանքի առկայությունը և մեծությունը.
ավտոնոմ ընթացքի միացումը (առկայության դեպքում).
կուտակչային մարտկոցի լիցքը (լիցքաթափումը).
բոլոր սայլակների և անվազույգերի արգելակման համակարգերի աշխատանքի ռեժիմները.
արտաքին լուսային սարքերի և լուսային ազդանշանման սարքվածքների միացումը (առկայության դեպքում).
ուղևորասրահում լուսավորության միացումը (առկայության դեպքում).
ուղևորների և անվասայլակներում հաշմանդամների կողմից կանգառքի պահանջը.
անվասայլակներով հաշմանդամների մուտքի (ելքի) համար սարքվածքի վիճակը (առկայության դեպքում).
քարշային շարժաբերների վիճակը (խափանումը).
ավազամանների տաքացման միացումը.
սլաքի անցատեղը.
շարժման արագությունը.
հիդրավլիկ և (կամ) օդաճնշական արգելակման համակարգերում ճնշումը (առկայության դեպքում):
60. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կառավարման վահանի կառուցվածքը (մակերևույթը), կառավարման սարքերի և սարքվածքների, չափիչ սարքերի, լուսային ցուցասարքերի կառուցվածքը և տեղադիրքը կառավարման վահանի վրա պետք է ապահովի նշված սարքերի և ցուցասարքերի ցուցումների, ինչպես նաև արտաքին տեսադաշտի առարկաների տեսանելիությունը: Օրվա ցերեկային և գիշերային ժամերին պետք է ապահովվի ուղիղ կամ արտացոլված լույսից փայլքերի բացակայությունը:
61. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի վրա տեղակայված քարշային էլեկտրական սարքավորումների բնութագրերը պետք է համապատասխանեն թեթև ռելսային տրանսպորտային միջոցի անվտանգ օգտագործմանը:
62. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կառավարման, ազդանշանման և լուսավորության էլեկտրական շղթաները պետք է ստանան էլեկտրաէներգիա կուտակչային մարտկոցներից և լիցքավորման ագրեգատից (կերպափոխիչից, գեներատորից) բաղկացած՝ իր մոտ առկա սեփական կայանքից: Հպումային ցանցից սնվելիս կառավարման, ազդանշանման և լուսավորության էլեկտրական շղթաները պետք է լինեն աշխատունակ՝ կուտակչային մարտկոցի սեղմակի խզման դեպքում: Հրդեհի դեպքում շղթաների անջատման հնարավորության համար պետք է տեղակայվի կուտակչային մարտկոցների լրացուցիչ անջատիչ:
63. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի բոլոր էլեկտրական միացումները պետք է կատարվեն երկհաղորդալար սխեմայով: Չի թույլատրվում օգտագործել թեթև ռելսային տրանսպորտային միջոցի թափքերը և կառուցվածքի մետաղական տարրերը որպես էլեկտրականության հաղորդիչ (բացառությամբ սռնիների և անվազույգերի անիվների): Թույլատրվում է թեթև ռելսային տրանսպորտային միջոցի թափքի հիմնակմախքի և սայլակի հենոցի օգտագործումը թափքի հիմնակմախքի և սայլակի հենոցի միջև առավելագույն հնարավոր հոսանքի համար հաշվարկված՝ հողակցման սարքվածքի հետ էլեկտրական միացման առկայության դեպքում՝ տեղակայված սարքավորումների հողակցման համար:
64. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի էլեկտրական սարքավորումները պետք է պաշտպանված լինեն կարճ միակցումներից և գերբեռնվածքներից:
65. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի էլեկտրական շղթաների պաշտպանության ապարատները պետք է ապահովեն վնասված տեղամասերի ընտրողաբար (սելեկտիվ) անջատումը: Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի ցանկացած էլեկտրական շղթայում միայն մեկ ապարատի օգտագործման դեպքում այն պետք է տեղակայվի դրական բևեռայնության հաղորդալարում:
66. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցում ամպրոպային գերլարումներից պաշտպանությունը պետք է իրականացվի փակ տեսակի պարպիչով:
67. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի էլեկտրական սարքավորումները, բացառությամբ հոսանընդունիչի, ուժային ռեզիստորների և դրոսելների, պետք է ունենան պատյանների ներքին մակերևույթների վրա փոշի և խոնավություն հայտնվելուց պաշտպանություն, էլեկտրական սարքավորումների մեկուսիչ տարրեր և հոսանքատար մասեր: Պետք է ապահովվի բոլոր էլեկտրական սարքվածքների՝ փոշուց և համատարած ցայտեցումից պաշտպանություն:
68. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կուտակչային մարտկոցների խցիկում (մեկուսամասում) պետք է ապահովվի բնական օդափոխությունը: Կուտակիչների համար նախատեսված արկղերը, տարրերի պատյանները և տակդիրները պետք է պատրաստվեն չայրվող նյութից կամ դժվարավառ նյութից, դրա կառուցվածքը պետք է բացառի էլեկտրոլիտի արտահոսման դեպքում մարտկոցի տարրերի միջև կարճ միակցման առաջացման հավանականությունը: Կուտակչային մարտկոցները պետք է հուսալի կերպով ամրակցվեն:
69. Հոսանընդունիչի վերհանման և իջեցման կառավարումը պետք է իրականացվի վարորդի խցիկից: Թեթև ռելսային տրանսպորտի վրա հոսանընդունիչի վերհանման և իջեցման հեռակառավարմամբ շարժաբերը տեղակայելիս պետք է նախատեսվի հոսանընդունիչը ձեռքով իջեցնելու հնարավորություն: Պետք է տեղակայվի հոսանընդունիչի՝ իջեցված վիճակից ինքնաբեր վերհանումը բացառող սարքվածք: Հոսանընդունիչի կառուցվածքը պետք է ապահովի անխափան հոսանահանումը թեթև ռելսային տրանսպորտային միջոցի ցանկացած թույլատրելի արագության դեպքում:
70. Էլեկտրական սարքավորումների և հաղորդալարերի հավաքակցումը պետք է կատարվի ներքին արտադրատեսակների էլեկտրական հավաքակցմանը ներկայացվող պահանջներին համապատասխան:
71. Ավտոնոմ ընթացքի ռեժիմում թեթև ռելսային տրանսպորտային միջոցի շարժման ժամանակ չպետք է տեղի ունենա կուտակչային մարտկոցների խորը լիցքաթափում:
72. Հպումային ցանցի լարման տակ հաղորդալարերը և թեթև ռելսային տրանսպորտային միջոցում ցանցի լարման տակ հաղորդալարերը պետք է անցկացվեն առանձին:
73. Էլեկտրական հաղորդագծի քուղերի համար մալուխուղիները պետք է պատրաստվեն չայրվող կամ դժվարավառ նյութից: Ուղիները պետք է պաշտպանված լինեն ջուր և փոշի ներս ընկնելուց:
Հաղորդալարերի և մալուխների քուղերը պետք է անցկացվեն առանց սեղմելու, յուրաքանչյուր հաղորդալար կամ մալուխ պետք է ունենա երկարությամբ պաշար՝ նոր ծայրապանակի կրկնակի ամրակցման համար:
74. Թեթև ռելսային տրանսպորտի հատակի տակ գտնվող մալուխները և հաղորդալարերը (կաբելուղիներից կամ խողովակներից դուրս) պետք է պաշտպանված լինեն թաղանթով՝ ջրից և թթուների և հիմքերի թույլ լուծույթների ներգործությունից: Թեթև ռելսային տրանսպորտի տանիքի վրա գտնվող մալուխները և հաղորդալարերը (մալուխուղիներից կամ խողովակներից դուրս) պետք է պաշտպանված լինեն թաղանթով՝ ջրից և թթուների և արեգակնային ճառագայթումից:
75. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցը պետք է սարքավորված լինի ծառայողական, արտակարգ, վթարային, հարկադիր և կայանման նպատակով արգելակման գործառույթ կատարող արգելակման համակարգերով, որոնց բնութագրերը համապատասխանում են թեթև ռելսային տրանսպորտային միջոցի՝ ըստ նշանակության անվտանգ օգտագործման պահանջներին:
76. Շարժիչավոր թեթև ռելսային տրանսպորտային միջոցը պետք է սարքավորված լինի էլեկտրադինամիկ, մեխանիկական և ռելսային արգելակներով: Առնվազն երկու արգելակման համակարգեր պետք է միմյանցից անկախ լինեն:
Ոչ ինքնագնաց թեթև ռելսային տրանսպորտային միջոցը պետք է սարքավորված լինի մեխանիկական և ռելսային արգելակներով:
Հպումային ցանցում լարման բացակայության դեպքում պետք է ապահովվի էլեկտրադինամիկ արգելակման արդյունավետությունը:
Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի ցանկացած սայլակ (շարժիչավոր և անշարժիչ) պետք է սարքավորված լինի մեխանիկական և ռելսային արգելակներով: Մեխանիկական և ռելսային արգելակների սնումը պետք է իրականացվի հպումային ցանցից:
Պետք է թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կառավարման վահանի վրա կոճակի տեղակայման միջոցով ապահովվի արգելակման կանոնավոր (ստանդարտ) համակարգից առանձին կայանման և ռելսային արգելակների ակտիվացման հնարավորությունը: Թեթև ռելսային տրանսպորտային միջոցը պետք է սարքավորված լինի կայանման և ռելսային արգելակների ստուգման ցուցասարքով:
Թեթև ռելսային տրանսպորտային միջոցը պետք է սարքավորված լինի վարորդի՝ զգոնությունը կորցնելու դեպքում թեթև տրանսպորտային միջոցի հարկադիր արգելակում միացնող (գործարկող) անվտանգության սարքվածքով, ինչպես նաև սնուցումն այդ թվում կառավարման պահուստային շղթայից ստացող՝ արտակարգ արգելակման կառավարման լրացուցիչ օրգանով:
Մեխանիկական արգելակը պետք է ունենա արգելակահանման մեխանիզմ:
77. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի վրա պետք է տեղակայվեն արտաքին օդի բացասական ջերմաստիճաններում միացվող՝ հեռակառավարմամբ և ավազի էլեկտրական տաքացմամբ ավազամաններ: Արտակարգ, հարկադիր և վթարային արգելակման դեպքում ավազն ավտոմատ եղանակով մատուցվում է ռելսերին:
Արգելակելիս անիվների բլոկավորումը բացառելու համար թեթև ռելսային տրանսպորտային միջոցը պետք է սարքավորված լինի արգելակների հակաբլոկավորման համակարգով: Շարժման ժամանակ անիվների սահումը բացառելու համար թեթև ռելսային տրանսպորտային միջոցը պետք է սարքավորված լինի հակատեղապտտման համակարգով:
78. Լուսավորման և ձայնային ազդանշանման սարքվածքների և թեթև ռելսային տրանսպորտային միջոցի վրա դրանց տեղակայման բնութագրերը պետք է ապահովեն թեթև ռելսային տրանսպորտի՝ ըստ նշանակության անվտանգ օգտագործման համար թեթև ռելսային տրանսպորտային միջոցի առջևից ռելսուղու լուսավորումը, դրա եզրաչափքերի և շարժման ուղղության նշումը:
79. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի ուղևորասրահի կառուցվածքը, հատակագիծը և սարքավորումները պետք է ապահովեն վթարների դեպքում ուղևորների անվտանգ տարհանման հնարավորությունը:
80. Հատուկ թեթև ռելսային տրանսպորտային միջոցի վրա բեռնամբարձիչ և այլ սարքավորումներ տեղակայելիս պետք է կատարվեն այդ սարքավորումներին ներկայացվող նորմատիվ պահանջները:
81. Արբանյակային նավիգացիոն ապարատուրայի կազմի մեջ մտնող արտակարգ կանչի կոճակը պետք է տեղադրվի այնպես, որ ապահովվի վարորդի տեղից դրա հասանելիությունը:
Արբանյակային նավիգացիոն ապարատուրային միացվող՝ թեթև ռելսային տրանսպորտային միջոցում լրացուցիչ սարքավորումների կազմը և պահանջվող բնութագրերը սահմանվում են թեթև ռելսային տրանսպորտային միջոցի պատվիրատուի կամ արտադրողի կողմից՝ պայմանավորված այդ տրանսպորտային միջոցի նշանակությամբ և կոնստրուկտիվ կատարմամբ:
82. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցը պետք է սարքավորված լինի հակահափշտակման համակարգով և վարորդի խցիկ և ուղևորասրահ չարտոնված մուտքի սահմանափակման միջոցներով:
83. Կառավարման 1 խցիկ ունեցող շարժիչավոր թեթև ռելսային տրանսպորտային միջոցի հետևի հարթակում պետք է տեղակայվի մանևրային կառավարման վահան:
VI. Արտադրանքի մակնշման պահանջները
84. Արտադրանքի վրա պետք է զետեղվեն լավ նշմարելի՝ նույնականացման և նախազգուշացնող գրառումներ և մականշվածք, որոնք կրկնվում և պարզաբանվում են շահագործման ձեռնարկում:
85. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի վրա կոնստրուկտորական փաստաթղթերին համապատասխան զետեղվում է նրա նույնականացումն ապահովող մականշվածք, որը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը.
Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը.
արտադրողի անվանումը և (կամ) վերջինիս ապրանքային նշանը (առկայության դեպքում).
արտադրատեսակների անվանումը և (կամ) սերիայի կամ տեսակի նշագիրը, համարը.
արտադրման ամսաթիվը.
հանդերձված թեթև ռելսային տրանսպորտային միջոցի զանգվածը.
կոնստրուկցիոն արագությունը.
անցկացված նորոգումների մասին տեղեկություններ պարունակող ցուցանակը կամ գրառումը.
ամբարձունակությունը (բեռնատար թեթև ռելսային տրանսպորտային միջոցի համար).
նստած և կանգնած ուղևորների համար տեղերի թիվը (ուղևորների փոխադրման համար նախատեսված թեթև ռելսային տրանսպորտային միջոցի համար).
կանգնած ուղևորների հատակի մակերեսը (ուղևորների փոխադրման համար նախատեսված թեթև ռելսային տրանսպորտային միջոցի համար):
86. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի բաղկացուցիչ մասերի վրա կոնստրուկտորական փաստաթղթերին համապատասխան զետեղվում է նրա նույնականացումն ապահովող մականշվածք, որը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը.
Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը.
արտադրողի անվանումը և (կամ) վերջինիս ապրանքային նշանը (առկայության դեպքում).
արտադրանքի անվանումը.
արտադրման ամսաթիվը:
Թույլատրվում է մականշվածքի զետեղում միայն թեթև ռելսային տրանսպորտային միջոցի բաղկացուցիչ մասերի փաթեթվածքի վրա՝ նշելով դրանց կից ներկայացվող շահագործման փաստաթղթերում անմիջականորեն թեթև ռելսային տրանսպորտային միջոցի բաղկացուցիչ մասերի վրա մականշվածքի զետեղման անհնարինության կամ աննպատակահարմարության մասին տեղեկությունները՝ ելնելով դրանց կառուցվածքի առանձնահատկություններից կամ շահագործման պայմաններից:
87. Մականշվածքում և շահագործման փաստաթղթերում պարունակվող տեքստը կազմվում է ռուսերեն և անդամ պետությունների օրենսդրության համապատասխան պահանջների առկայության դեպքում այն անդամ պետությունների պետական լեզվով (պետական լեզուներով), որի տարածքում իրացվում է արտադրանքը։
VII. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության ապահովումը
88. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունն ապահովվում է դրա պահանջների անմիջական կատարմամբ կամ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ընդգրկված այն ստանդարտների պահանջների կատարմամբ, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը (այսուհետ՝ ստանդարտների ցանկ, որոնց կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը):
89. Արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդները սահմանվում են միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման և կատարման և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ՝ նմուշառման կանոններ պարունակող ազգային (պետական) ստանդարտների ցանկում ընդգրկված ստանդարտներով (այսուհետ՝ կանոններ և մեթոդներ պարունակող ցանկ):
VIII. Համապատասխանության գնահատում
90. Այն արտադրանքը, որի վրա տարածվում է սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը, նախքան Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելը ենթակա է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման։
Համապատասխանության գնահատումն իրականացվում է սույն բաժնի և տիպային սխեմաներին համապատասխան:
91. Համապատասխանության գնահատումն իրականացվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության հավաստման ձևով (այսուհետ՝ համապատասխանության հավաստում)՝ տիպային սխեմաների համաձայն՝ հաշվի առնելով սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված առանձնահատկությունները։
92. Համապատասխանության հավաստումն իրականացվում է հետևյալ ձևերով.
ա) սերտիֆիկացման մարմնի կողմից սերտիֆիկացում (սխեմաներ 1ս, 2ս, Зս, 4ս, 5ս և 6ս).
բ) արտադրանքի՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագրում (այսուհետ՝ համապատասխանության հայտարարագրում) (սխեմաներ 1հ, 2հ, Зհ, 4հ և 6հ):
93. Արդիականացված թեթև ռելսային տրանսպորտային միջոցը ենթակա է համապատասխանության հավաստման:
94. Թույլատրվում է համապատասխանության հավաստումը համապատասխանության հայտարարագրման փոխարեն իրականացնել սերտիֆիկացման ձևով՝ հայտատուի՝ սերտիֆիկացման մարմին ներկայացրած գրավոր դիմումի հիման վրա։
95. Արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքներն իրականացնում են պահանջվող հավատարմագրման ոլորտում գործող հավատարմագրում ունեցող և Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված սերտիֆիկացման մարմինները:
96. Եթե սերտիֆիկացման և համապատասխանության հայտարարագրման սխեմայով նախատեսված է արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացում հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում), ապա արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման համար հայտատուն կամ սերտիֆիկացման մարմինը հայտատուի հետ համաձայնեցմամբ իրավասու է դիմել Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված հավատարմագրված փորձարկման լաբորատորիա (կենտրոն) (այսուհետ՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիա (կենտրոն):
97. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան (կենտրոնը) արտադրանքի հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն անցկացնում է հավատարմագրման իր ոլորտի շրջանակներում՝ սերտիֆիկացման մարմնի կամ հայտատուի հետ կնքվող պայմանագրի պայմաններով (բացառությամբ փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) և սերտիֆիկացման մարմնի՝ մեկ անձի մեջ համատեղման)։ Հավատարմագրված փորձարկման լաբորատորիաները (կենտրոնները) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքները ձևակերպում են համապատասխան արձանագրություններով և դրանք փոխանցում են սերտիֆիկացման մարմնին կամ հայտատուին:
Արտադրանքի սերտիֆիկացման ժամանակ արտադրանքի հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն անցկացվում են գործընթացի և հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների լուսանկարահանմամբ և տեսանկարահանմամբ՝ կանոններ և մեթոդներ պարունակող ստանդարտների ցանկում ներառված համապատասխան ստանդարտներով սահմանված կարգով և ծավալով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սերտիֆիկացման մարմնի կողմից սահմանված կարգով և ծավալով:
98. Սույն տեխնիկական կանոնակարգի հավելվածներում ներկայացված են հետևյալ ցանկերը.
տեխնիկական կանոնակարգման օբյեկտների ցանկը, որոնց վրա տարածվում են Եվրասիական տնտեսական միության «Թեթև ռելսային տրանսպորտի» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ /20 ) պահանջները, թիվ 1 հավելվածի համաձայն.
սերտիֆիկացման ենթակա թեթև ռելսային տրանսպորտային միջոցների ցանկը՝ թիվ 2 հավելվածի համաձայն․
սերտիֆիկացման ենթակա թեթև ռելսային տրանսպորտային միջոցների բաղկացուցիչ մասերի ցանկը՝ թիվ 3 հավելվածի համաձայն.
համապատասխանության հայտարարագրման ենթակա թեթև ռելսային տրանսպորտային միջոցների բաղկացուցիչ մասերի ցանկը՝ թիվ 4 հավելվածի համաձայն.
թեթև ռելսային տրանսպորտային միջոցների համապատասխանության հավաստման ժամանակ կիրառվող՝ Միության տեխնիկական կանոնակարգի «Թեթև ռելսային տրանսպորտի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ / ) դրույթների ցանկը՝ թիվ 5 հավելվածի համաձայն․
թեթև ռելսային տրանսպորտային միջոցների բաղկացուցիչ մասերի համապատասխանության հավաստման ժամանակ կիրառվող՝ Միության տեխնիկական կանոնակարգի «Թեթև ռելսային տրանսպորտի անվտանգության մասին» ( ԵԱՏՄ ՏԿ / ) դրույթների ցանկը՝ թիվ 6 հավելվածի համաձայն:
99. Համապատասխանության գնահատման ժամանակ հայտատու կարող է լինել անդամ պետության տարածքում դրա օրենսդրության համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ արտադրող կամ վաճառող կամ էլ արտադրողի կողմից լիազորված անձ հանդիսացող որպես անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձը՝
ա) սերիական թողարկման արտադրանքի համար՝ արտադրող (արտադրողի կողմից լիազորված անձ).
բ) արտադրանքի խմբաքանակի կամ միավոր արտադրատեսակի համար՝ արտադրող (արտադրողի կողմից լիազորված անձ), վաճառող (ներմուծող)։
100. Սերտիֆիկացման աշխատանքների անցկացման հայտը ձևակերպվում է հայտատուի կողմից՝ տիպային սխեմաներին համապատասխան, ռուսերեն և անդամ պետության օրենսդրության համապատասխան պահանջի առկայության դեպքում այն անդամ պետության պետական լեզվով, որտեղ իրականացվում է արտադրանքի սերտիֆիկացումը:
Հայտը պետք է ներառի՝
սույն տեխնիկական կանոնակարգի դրույթների նշում, որոնց պահանջներին համապատասխանում է ներկայացվող արտադրանքը.
լրացուցիչ տեղեկություններ (հայտատուի հայեցողությամբ).
հայտին կցվող փաստաթղթերի ցանկ։
101. Սերտիֆիկացման աշխատանքների անցկացման հայտի հետ մեկտեղ հայտատուն սերտիֆիկացման մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները (պայմանավորված սերտիֆիկացման կիրառվող սխեմայով).
ա) սերիական արտադրության արտադրանքի համար՝
տեխնիկական փաստաթղթերի (կոնստրուկտորական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) նախագծային և (կամ) շահագործման, թեթև ռելսային տրանսպորտային միջոցի ընդհանուր ընդունման և առաջին մակարդակի հավաքման տարրերի ընդունման տեխնոլոգիական գործընթացների փաստաթղթեր) պատճեններ (սերտիֆիկացման մարմնի հետ համաձայնեցված ծավալով).
ստանդարտների այն ցանկում ներառված ստանդարտների ցուցակը (դրանց նշագրերի և անվանումների, ինչպես նաև բաժինների (կետերի, ենթակետերի) նշմամբ, որոնց կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, եթե սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ընդհանուր առմամբ ստանդարտների կիրառման միջոցով) (հայտատուի կողմից դրանց կիրառման դեպքում).
համապատասխանության հավաստման նպատակով անվտանգության հիմնավորում այն ստանդարտների ցանկում ներառված ստանդարտների չկիրառման կամ մասամբ կիրառման դեպքում, որոնց կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը (անհրաժեշտության դեպքում).
այն փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը, որին համապատասխան արտադրված է արտադրանքը (ստանդարտ, կազմակերպության ստանդարտ, տեխնիկական պայմաններ կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում).
արտադրողի կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատ (սերտիֆիկատի պատճեն) (2ս և 6ս սխեմաների համար).
ընդունման փորձարկումների արձանագրություն (առկայության դեպքում).
ընդունման հանձնաժողովի ակտ (նախնական սերտիֆիկացման դեպքում).
ընդունող հանձնաժողովի կողմից հայտնաբերված թերությունների (առկայության դեպքում) վերացման միջոցառումների ծրագիր և դրա իրականացումը հավաստող փաստաթղթեր.
պարբերական փորձարկումների անցկացման մասին փաստաթուղթ (առկայության դեպքում).
արտադրողի (այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի) հետ կնքված պայմանագրի պատճեն, որով նախատեսվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին Միության մաքսային տարածք մատակարարվող արտադրանքի համապատասխանության ապահովումը և նշված պահանջներին այդ արտադրանքի անհամապատասխանության համար պատասխանատվությունը (արտադրողի կողմից լիազորված անձի համար)․
անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցվող ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ տրվող՝ հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարի մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ.
հայտատուի ընտրությամբ՝ համապատասխանության հայտարարագրի ընդունման համար հիմք հանդիսացած այլ փաստաթղթեր (առկայության դեպքում).
բ) արտադրանքի խմբաքանակի (միավոր արտադրատեսակի) համար՝
արտադրանքի տեխնիկական (նախագծային և (կամ) կոնստրուկտորական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) շահագործման) փաստաթղթերի պատճեններ (առկայության դեպքում).
այն փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը, որին համապատասխան արտադրված է արտադրանքը (ստանդարտ, կազմակերպության ստանդարտ, տեխնիկական պայմաններ կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում).
պայմանագրի (մատակարարման պայմանագրի) պատճեն և միավոր արտադրատեսակի կամ արտադրանքի խմբաքանակը (այդ թվում՝ դրա չափը) նույնականացնող ապրանքաուղեկից փաստաթղթեր.
ստանդարտների այն ցանկում ներառված ստանդարտների ցուցակը (դրանց նշագրերի և անվանումների, ինչպես նաև բաժինների (կետերի, ենթակետերի) նշմամբ, որոնց կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, եթե սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ընդհանուր առմամբ ստանդարտների կիրառման միջոցով) (հայտատուի կողմից դրանց կիրառման դեպքում).
համապատասխանության հավաստման նպատակով անվտանգության հիմնավորում այն ստանդարտների ցանկում ներառված ստանդարտների չկիրառման կամ մասամբ կիրառման դեպքում, որոնց կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը (անհրաժեշտության դեպքում).
իրավաբանական անձին կամ որպես անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձին անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գրանցման ժամանակ տրվող՝ հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարի մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ.
համապատասխանության հայտարարագրի ընդունման համար հիմք հանդիսացած՝ հայտատուի ընտրությամբ այլ փաստաթղթեր (առկայության դեպքում)։
102. Սերտիֆիկացման աշխատանքների անցկացման համար սերտիֆիկացման մարմին ներկայացվող փաստաթղթերը ձևակերպվում են հայտատուի վավերապայմանների նշմամբ և վավերացվում են հայտատուի ստորագրությամբ: Ներկայացվող փաստաթղթերի պատճենները դակվում և վավերացվում են հայտատուի կողմից՝ նշելով՝
«Իսկականի հետ ճիշտ է» («Ճիշտ է») գրառումը կամ դրոշմակնիքը.
հայտատուի ստորագրությունը.
ստորագրության վերծանումը՝ նշելով հայտատուի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) և պաշտոնը.
վավերացման ամսաթիվը.
կնիքը (առկայության դեպքում):
Եթե դրանք դակված չեն, ապա փաստաթղթի յուրաքանչյուր թերթ վավերացվում է:
Փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային տեսքով՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հայտատուի կողմից ստացված էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) կիրառմամբ։
103. Արտադրանքի սերտիֆիկացման ժամանակ կարող են հաշվի առնվել հայտարարագրված արտադրանքի կամ արտադրանքի համանման նմուշների ընդունման և այլ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքները՝ պայմանով, որ դրանք անցկացվել են հավատարմագրման փորձարկման լաբորատորիաներում (կենտրոններում)՝ սերտիֆիկացման մարմնի հետ համաձայնեցված ծրագրերով: Եթե հայտատուն պետք է ներկայացնի սերտիֆիկացման անցկացման հայտ մինչ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացումն սկսելը և սերտիֆիկացման մարմին ներկայացնի այդ հետազոտությունների (փորձարկումների) անցկացման ժամանակացույցը: Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան (կենտրոնը) պետք է տեղեկացնի սերտիֆիկացման մարմնին հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեկնարկի և անցկացման ընթացքի մասին: Նշված հետազոտությունները (փորձարկումները) և չափումները կարող են հաշվի առնվել սերտիֆիկացման ժամանակ միայն այն դեպքում, եթե դրանց արդյունքներով արտադրանքի կառուցվածքում և դրա պատրաստման տեխնոլոգիայում չեն կատարվել կրկնակի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացում պահանջող էական փոփոխություններ:
104. Սերտիֆիկացման մարմինն ուսումնասիրում է սերտիֆիկացման անցկացման հայտը և այն ստանալուց հետո 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում հաղորդում է հայտատուին իր որոշման մասին:
105. Սերտիֆիկացման անցկացման հայտի վերաբերյալ կայացված դրական որոշումը պետք է իր մեջ ներառի սերտիֆիկացման հիմնական պայմանները, այդ թվում՝ տեղեկատվություն՝
ա) սերտիֆիկացման սխեմայի մասին.
բ) սերտիֆիկացման անցկացման ժամկետների մասին.
գ) սերտիֆիկացման ժամանակ կիրառվող ստանդարտների մասին.
դ) արտադրության վիճակի վերլուծության կատարման պայմանների և կարգի մասին, եթե դա նախատեսված է սերտիֆիկացման սխեմայով.
ե) արտադրանքի նմուշառման կարգը.
զ) արտադրանքի նմուշների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման կարգի և եղանակների և համապատասխանության հավաստման այլ եղանակների մասին.
է) սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման անցկացման պայմանների մասին։
106. Սերտիֆիկացման մարմնի կողմից սերտիֆիկացման անցկացումը մերժելու մասին որոշում ընդունելու հիմքերն են՝
ա) սույն տեխնիկական կանոնակարգի 101-րդ կետում նշված պահանջները չներկայացնելը կամ ոչ ամբողջ ծավալով ներկայացնելը.
բ) ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների ոչ հավաստի լինելը.
գ) արտադրանքը սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտին դասելու անհնարինությունը.
դ) հայտատուի կողմից սերտիֆիկացման անցկացման հայտը սերտիֆիկացման մարմին ուղարկելը, որի հավատարմագրման ոլորտը չի տարածվում նշված արտադրանքի վրա.
ե) սերտիֆիկացման անցկացման հայտ ներկայացրած հայտատուի՝ սույն տեխնիկական կանոնակարգի 99-րդ կետով սահմանված հայտատուների շրջանակին չհամապատասխանելը:
107. Սերտիֆիկացում անցկացնելիս արտադրանքի նույնականացումը և արտադրանքի նմուշառումն անցկացնում է սերտիֆիկացման մարմինը։ Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների համար արտադրանքի նմուշառումն իրականացվում է կանոններ և մեթոդներ պարունակող ստանդարտների ցանկում ներառված ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխան:
Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների համար վերցված արտադրանքի նմուշները կառուցվածքով, կազմությամբ և արտադրման տեխնոլոգիայով պետք է նույնական լինեն սպառողին (պատվիրատուին) մատակարարվող արտադրանքի հետ։
108. Նմուշառման ակտը պետք է պարունակի՝
ա) նմուշառման ակտի համարը և կազմման ամսաթիվը.
բ) այն կազմակերպության անվանումը և հասցեն, որտեղ կատարվել է նմուշառումը.
գ) արտադրանքի անվանումը, տեսակը, մոդելը և ձևափոխված տարբերակները.
դ) արտադրողի և հայտատուի անվանումը և հասցեն.
ե) չափումների մեծությունների միավորը.
զ) այն խմբաքանակի չափը (ծավալը), որից նմուշառում է կատարվել.
է) խմբաքանակի արտաքին զննման (արտաքին տեսքի, փաթեթվածքի և մականշվածքի վիճակի, տեսողական հսկողությամբ որոշվող՝ սերտիֆիկացման ցուցանիշների գնահատման) արդյունքը.
ը) արտադրանքի արտադրման ամսաթիվն ու ընդունման ամսաթիվը.
թ) այն նորմատիվ փաստաթղթի նշումը և անվանումը, որին համապատասխան նմուշառում է կատարվել.
ժ) վերցված նմուշների թիվը և համարները.
ժա) այն վայրի հասցեն, որտեղ նմուշառում է կատարվել.
ժբ) սերտիֆիկացման մարմնի և հայտատուի կամ արտադրողի վավերապայմանները և ստորագրությունները:
109. Այն արտադրանքի նմուշառման ակտին, որի բաղկացուցիչ մասերը ենթակա են համապատասխանության հավաստման, կցվում է դրանց ցանկը՝ նշելով արտադրողին և այն կոնստրուկտորական փաստաթղթերը, որոնց համապատասխան դրանք արտադրվում են:
Արտադրանքի վերցված նմուշները մակնշվում և ուղարկվում են հետազոտությունների (փորձարկման) և չափումների կատարման համար՝ ուղեկցող նամակով, նմուշառման ակտով, նմուշի՝ փորձարկումներին պատրաստ լինելու ակտով և արտադրանքի փոխանցման ակտով: Վերցված արտադրանքի մաս կազմող առանձին բաղկացուցիչ մասերն անհրաժեշտության դեպքում կարող են կապարակնքվել, ինչպես նաև մակնշվել:
Տեսողական հսկողությամբ սահմանվող սերտիֆիկացման ցուցանիշների գնահատման արդյունքները կարող են արտացոլվել նմուշառման ակտում, արտադրության վիճակի վերլուծության ակտում կամ տեսողական հսկողության ակտում:
110. Նույնականացում անցկացնելիս սերտիֆիկացման անցկացման հայտում նշված արտադրանքի նմուշների հիմնական բնութագրերը համեմատվում են մականշվածքում և ուղեկցող փաստաթղթերում բերված փաստացի բնութագրերի հետ, որոնք ներառում են՝
ա) արտադրանքի անվանումը, տեսակը, մոդելը և ձևափոխված տարբերակները.
բ) արտադրողի անվանումը կամ արտադրանքի ծագման մասին տվյալները.
գ) այն փաստաթուղթը, որով արտադրանքը բաց է թողնվում.
դ) նշանակության վերաբերյալ ցուցանիշները և այլ հիմնական ցուցանիշներ.
ե) համապատասխան խմբաքանակին պատկանելիությունը:
111. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը սահմանվում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում (կենտրոններում) անցկացվող անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների հիման վրա:
Սերտիֆիկացման ենթակա չէ այն արտադրանքը, որի կոնստրուկտորական փաստաթղթին տրվել է «О» տառ:
«Օ1» և բարձր տառով արտադրանքի համար սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հավաստումը պարտադիր է:
112. Կրկնակի սերտիֆիկացման ժամանակ սերտիֆիկացման մարմնի որոշմամբ արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների փոխարեն թույլատրվում է 5 տարուց ոչ ավելի վաղեմության ժամկետով հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների օգտագործում՝ հետևյալ պայմանների կատարման դեպքում.
ա) նախորդ սերտիֆիկացումն անցկացրած սերտիֆիկացման նույն մարմնի կողմից կրկնակի սերտիֆիկացման անցկացում.
բ) կոնստրուկտորական փաստաթղթերի և արտադրման տեխնոլոգիայում փոփոխությունների բացակայություն.
գ) բողոքագրերի (ռեկլամացիաների) և բացահայտված անհամապատասխանությունների բացակայություն.
դ) վերջին պարբերական գնահատման դրական արդյունքներ:
113. Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունը պետք է պարունակի՝
ա) արձանագրության անվանումը և նշագիրը (ընդ որում, արձանագրության նշագիրը կրկնվում է յուրաքանչյուր էջում).
բ) հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) անվանումը և հասցեն, հավատարմագրման մասին տեղեկությունները.
գ) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացումը հանձնարարած սերտիֆիկացման մարմնի մասին տեղեկությունները.
դ) հայտատուի մասին տեղեկությունները.
ե) անվանումը, նշագիրը (նկարագրությունը, մականշվածքը), նույնականացման արդյունքները, արտադրողի մասին տեղեկությունները և արտադրանքի պատրաստման ամսաթիվը.
զ) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման համար արտադրանքի ստացման ամսաթիվը.
է) ստուգվող ցուցանիշների մասին տեղեկատվությունը և դրանց ներկայացվող պահանջները, ինչպես նաև այդ պահանջները պարունակող նորմատիվ փաստաթղթերի մասին տեղեկությունները.
ը) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման ամսաթիվը (ժամանակահատվածը).
թ) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների օգտագործված մեթոդների և մեթոդակարգերի մասին տեղեկությունները.
ժ) նախքան հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացումն սկսելը արտադրանքի պահպանման, շրջակա միջավայրի պայմանների, ինչպես նաև արտադրանքը հետազոտություններին (փորձարկումներին) և չափումներին նախապատրաստելու մասին տեղեկությունները.
ժա) սեփական և վարձակալվող փորձարկման սարքավորումների և չափման միջոցների մասին տեղեկությունները.
ժբ) այլ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կողմից կատարված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մասին տեղեկությունները (առկայության դեպքում).
ժգ) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման արդյունքները, որոնք, հարկ եղած դեպքում ամրագրվում են աղյուսակներով, գրաֆիկներով, լուսանկարներով և այլ նյութերով.
ժդ) դիմում այն մասին, որ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունը վերաբերում է միայն հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ենթարկված նմուշներին.
ժե) ստացված արդյունքների մասով ապացուցողական նյութերը, ներառյալ (անհրաժեշտության դեպքում)՝ աղյուսակների և (կամ) գրաֆիկների տեսքով նախնական տվյալները.
ժզ) նախնական տվյալների մշակման ընթացակարգը՝ նշելով մշակման չափանիշները և միջանկյալ տվյալները (անհրաժեշտության դեպքում).
ժէ) կազմակերպության կնիքով վավերացված՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) ղեկավարի ստորագրությունը (առկայության դեպքում).
ժը) հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացրած պատասխանատու կատարողների ստորագրությունները և պաշտոնները.
ժթ) հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) անունից հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրության պատրաստման համար պատասխանատու անձի (անձանց) ստորագրությունը և պաշտոնը.
ի) սերտիֆիկացման մարմնի ներկայացուցչի ստորագրությունը (ընդունման և սերտիֆիկացման փորձարկումների համատեղման դեպքում).
իա) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրության թողարկման ամսաթիվը․
իբ) տեղեկություններ այն մասին, որ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրության մեջ փոփոխությունների կատարումը ձևակերպվում է առանձին փաստաթղթով (արձանագրության լրացմամբ կամ փոփոխությամբ, նախորդ արձանագրությունը չեղարկող և փոխարինող նոր արձանագրությամբ).
իգ) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրության մասնակի վերատպման հնարավորությունը բացառող հայտարարություն:
114. Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությանը պետք է կցվի հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կողմից նմուշառման ակտի պատճենը և արտադրանքի՝ հետազոտություններին (փորձարկումներին) և չափումներին պատրաստ լինելու մասին ակտի պատճենը:
115. Սույն տեխնիկական կանոնակարգի 113-րդ կետի պահանջներին համապատասխան ձևակերպված՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունների բնօրինակները սերտիֆիկացման մարմին են ներկայացվում 2 օրինակից (մեկը կցվում է սերտիֆիկացման գործին, մյուսն ուղարկվում է հայտատուին): Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունների պատճենները ենթակա են պահման հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում առնվազն համապատասխանության սերտիֆիկատի ժամկետով (եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ):
116. Արտադրության վիճակի վերլուծությունը կատարվում է սերտիֆիկացման ժամանակ հաստատվող կայուն բնութագրերով արտադրանքի պատրաստման համար՝ արտադրողի մոտ անհրաժեշտ պայմանների առկայությունը որոշելու նպատակով:
117. Արտադրության վիճակի վերլուծությունը պետք է կատարվի 6 ամսից ոչ շուտ, քան համապատասխանության սերտիֆիկատի տրամադրումը, եթե արտադրության վիճակի վերլուծության անցկացումը նախատեսված է սերտիֆիկացման սխեմայով:
118. Արտադրության վիճակի վերլուծությունն անցկացվում է հետևյալի առնչությամբ.
ա) տեխնիկական փաստաթղթեր (նախագծային և (կամ) կոնստրուկտորական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) շահագործման).
բ) անձնակազմի իրավասություն.
գ) արտադրության ենթակառուցվածք (արտադրողի տարածքում գտնվող և արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ օբյեկտների ամբողջություն (արտադրական տարածքներ, տրանսպորտ և այլն)).
դ) տեխնոլոգիական հանդերձման միջոցներ.
ե) տեխնոլոգիական հանդերձման միջոցների կառավարում.
զ) չափագիտական սարքավորումների կառավարում.
է) հումքի և համալրող արտադրատեսակների մուտքային վերահսկման անցկացման կարգ.
ը) տեխնոլոգիական գործընթացներ, այդ թվում՝ հատուկ (համապատասխան պահանջների առկայության դեպքում).
թ) արտադրանքի արտադրության ընթացքում դրա վերահսկման անցկացման կարգ, ներառյալ՝ հանձնման-ընդունման փորձարկումները.
ժ) պատրաստի արտադրանքի մակնշում, դրա պահման, փաթեթավորման և պահպանման պայմաններ.
ժա) սպառողի հետ փոխգործակցություն.
ժբ) արտադրանքի նույնականացում և հետագծելիություն.
ժգ) ուղղիչ և կանխարգելիչ միջոցառումներ:
119. Արտադրության վիճակի վերլուծության անցկացման արդյունքներով կազմվում է սերտիֆիկացված արտադրանքի արտադրության վիճակի վերլուծության արդյունքների մասին ակտ, որում նշվում են՝
ա) արտադրության վիճակի վերլուծության արդյունքները.
բ) արտադրության վիճակի վերլուծության ժամանակ օգտագործված լրացուցիչ նյութերը.
գ) արտադրության վիճակի ընդհանուր գնահատականը.
դ) ուղղիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը և ժամկետները:
120. Արտադրության վիճակի վերլուծության արդյունքների վերաբերյալ ակտը պետք է պարունակի արտադրանքի արտադրության սերտիֆիկացման ժամանակ հաստատվող՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող դրա արտադրության գործընթացի կայունության մասին եզրահանգումներ: Արտադրության վիճակի վերլուծության արդյունքների մասին ակտն ստորագրվում է հանձնաժողովի բոլոր անդամների (փորձագետների (փորձագետ-աուդիտորների)) և արտադրանքն արտադրող կազմակերպության ներկայացուցչի կողմից: Արտադրության վիճակի վերլուծության արդյունքների մասին ակտը կազմվում է 2 օրինակից (մեկը պահվում է սերտիֆիկացման մարմնում, մյուսն ուղարկվում է հայտատուին): Արտադրության վիճակի վերլուծության անցկացման արդյունքներով սերտիֆիկացման մարմինը կարող է կասեցնել կամ դադարեցնել արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքները:
121. Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրության և արտադրության վիճակի վերլուծության արդյունքների (եթե դա սահմանված է սերտիֆիկացման սխեմայով), ինչպես նաև այլ ապացուցողական նյութերի վերլուծությունից հետո սերտիֆիկացման մարմինը պատրաստում է համապատասխանության սերտիֆիկատի տրամադրման (տրամադրումը մերժելու) մասին որոշում:
122. Համապատասխանության սերտիֆիկատի տրամադրումը մերժելու մասին սերտիֆիկացման մարմնի կողմից որոշում ընդունելու համար հիմքեր են՝
ա) սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի անհամապատասխանությունը.
բ) արտադրության վիճակի վերլուծության բացասական արդյունքը (եթե դա սահմանված է սերտիֆիկացման սխեմայով)․
գ) ներկայացված փաստաթղթերում անարժանահավատ տեղեկատվության առկայությունը:
123. Համապատասխանության սերտիֆիկատի տրման մասին որոշման հիման վրա սերտիֆիկացման մարմինը համապատասխանության սերտիֆիկատը ձևակերպում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող միասնական ձևով և կանոններով, դա գրանցում է տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրում և տրամադրում է հայտատուին։ Համապատասխանության սերտիֆիկատի տրման ժամկետը չպետք է գերազանցի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունները և անհրաժեշտության դեպքում սերտիֆիկացման ժամանակ հայտնաբերված անհամապատասխանությունների վերացման մասին փաստաթղթերը սերտիֆիկացման մարմնի կողմից ստանալու օրվանից 30 աշխատանքային օրը։
124. Համապատասխանության հավաստման ենթակա բաղկացուցիչ մասերից կազմված արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը կարող է տրամադրվել բացառապես համապատասխանության սերտիֆիկատների կամ այդ բաղկացուցիչ մասերի վերաբերյալ համապատասխանության հայտարարագրերի առկայության դեպքում: Այդպիսի արտադրանքը կարող է մակնշվել Միության շուկայում շրջանառության միասնական նշանով՝ համապատասխանության սերտիֆիկատների կամ այդ բաղկացուցիչ մասերի համապատասխանության հայտարարագրերի առկայության դեպքում:
125. Սերտիֆիկացված արտադրանքի կառուցվածքում (կազմում) և (կամ) դրա արտադրության տեխնոլոգիայում այնպիսի փոփոխություններ կատարելու դեպքում, որոնք կարող են ազդել արտադրանքի՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության վրա, հայտատուն դրա մասին նախօրոք տեղեկացնում է սերտիֆիկացման մարմնին, որը որոշում է ընդունում այդ արտադրանքի նոր հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ և (կամ) արտադրության վիճակի վերլուծություն անցկացնելու անհրաժեշտության և ծավալի վերաբերյալ այն մասով, որը շոշափվում է այդ փոփոխություններով: Լրացուցիչ հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ և (կամ) արտադրության վիճակի վերլուծություն անցկացնելուց հետո սերտիֆիկացման մարմինը որոշում է ընդունում համապատասխանության սերտիֆիկատի գործողության պահպանման հնարավորության վերաբերյալ սերտիֆիկացված արտադրանքի կառուցվածքում և (կամ) դրա արտադրման տեխնոլոգիայում կատարված փոփոխությունների դեպքում։ Համապատասխանության գնահատման գործընթացում ստացված՝ սերտիֆիկացված արտադրանքի և (կամ) դրա արտադրման տեխնոլոգիայի փոփոխված կառուցվածքի՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության մասին վկայող բոլոր ապացուցողական նյութերը կցվում են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրա համապատասխանության նախնական ապացույցներ պարունակող սերտիֆիկացման գործին:
126. Արտադրանքի կառուցվածքում (կազմում) և (կամ) դրա արտադրման տեխնոլոգիայում փոփոխությունների կատարման բացակայության դեպքում, ինչպես նաև սերտիֆիկացված արտադրանքի վերջին պարբերական գնահատման դրական արդյունքների առկայության դեպքում կրկնակի սերտիֆիկացման անցկացման աշխատանքներն ավարտելու համար համապատասխանության սերտիֆիկատ տիրապետողի դիմումի համաձայն կարող է տրվել մինչև 1 տարի գործողության ժամկետով նոր սերտիֆիկատ:
127. Սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատումը (2ս, 5ս և 6ս սխեմաների համար) իրականացվում է դրա սերտիֆիկացումն անցկացրած սերտիֆիկացման մարմնի կողմից:
Սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատումն անցկացվում է հետազոտությունների (փորձարկումների) և չափումների և արտադրության վիճակի վերլուծության արդյունքների տեսքով սերտիֆիկացված արտադրանքի, ինչպես նաև համապատասխանության սերտիֆիկատի և Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի կիրառման պայմանների և կանոնների պահպանման մասին տեղեկատվության ստացումն ապահովող պարբերական պլանային և արտապլանային ստուգումների ձևով հաստատելու այն, որ արտադրանքը համապատասխանության սերտիֆիկատի գործողության ամբողջ ընթացքում շարունակում է համապատասխանել սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
128. Սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման պարբերականության և ծավալի որոշման չափանիշներն են՝
ա) արտադրանքի հնարավոր վտանգավորության աստիճանը.
բ) արտադրանքի անցկացված սերտիֆիկացման արդյունքները.
գ) արտադրանքի արտադրության գործընթացի կայունությունը.
դ) արտադրանքի թողարկման ծավալը.
ե) արտադրողի մոտ՝ կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի կողմից սերտիֆիկացված ներդրված կառավարման համակարգի առկայությունը:
129. Սերտիֆիկացված արտադրանքի առաջին պլանային պարբերական գնահատում կատարելու ժամկետը սահմանվում է սերտիֆիկացման մարմնի՝ համապատասխանության սերտիֆիկատի տրման մասին որոշմամբ։ Հետագա պարբերական գնահատումների կատարման պարբերականությունը կարող է սահմանվել սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում կատարելու մասին ակտերով։
Պարբերական պլանային ստուգումների ձևով սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատումն անցկացվում է տարին 1 անգամ:
130. Սերտիֆիկացված արտադրանքի արտապլանային պարբերական գնահատումն անցկացվում է արտադրանքի անվտանգության պահանջների խախտման դեպքերի մասին տեղեկատվության (հաստատող փաստաթղթերի) առկայության դեպքում: Նշված տեղեկատվությունը կարող է ստացվել սպառողներից, ինչպես նաև այն արտադրանքի անվտանգության նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնող անդամ պետությունների մարմիններից, որի համար տրվել է համապատասխանության սերտիֆիկատը:
Սերտիֆիկացված արտադրանքի արտապլանային պարբերական գնահատում կատարելիս աշխատանքների ծավալը որոշվում է արտադրանքի անվտանգության ապահովման հայտնաբերված թերությունների հետ կապված տեխնոլոգիական գործընթացների ստուգման անհրաժեշտությամբ։
131. Սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատումը ներառում է՝
ա) սերտիֆիկացված արտադրանքի վերաբերյալ փաստաթղթերի վերլուծությունը.
բ) սերտիֆիկացված արտադրանքի մասին ստացված տեղեկատվության վերլուծությունը.
գ) սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին սերտիֆիկացված արտադրանքի փաստաթղթերի համապատասխանության ստուգումը.
դ) արտադրանքի նմուշառումը և նմուշների նույնականացումը, նմուշների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացումը և ստացված արդյունքների վերլուծությունը.
ե) սերտիֆիկացում անցկացնելու ժամանակ արտադրանքի կառուցվածքում և (կամ) արտադրման տեխնոլոգիայում արձանագրված՝ արտադրանքի անվտանգության ցուցանիշների վրա ազդեցություն ունեցող փոփոխությունների կատարման բացակայության փաստի ստուգումը.
զ) արտադրության վիճակի վերլուծությունը.
է) ավելի վաղ հայտնաբերված անհամապատասխանությունների (առկայության դեպքում) վերացմանն ուղղված ուղղիչ գործողությունների վերլուծությունը.
ը) Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով արտադրանքի և ուղեկցող փաստաթղթերի մակնշման ճշտության վերլուծությունը.
թ) սերտիֆիկացված արտադրանքի վերաբերյալ բողոքագրերի վերլուծությունը:
132. Սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում կատարելիս հետազոտությունների (փորձարկումների) և չափումների համար նախատեսված նմուշների ծավալը (սերտիֆիկացման ցուցանիշները), քանակը և դրանց անցկացման կարգը սահմանում է սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում կատարող սերտիֆիկացման մարմինը։
133. Սերտիֆիկացվող արտադրանքի պարբերական գնահատման արդյունքները ձևակերպվում են սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման կատարման ակտով։
Սույն տեխնիկական կանոնակարգի 127-րդ կետին համապատասխան կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա՝ սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում կատարելու մասին ակտում տրվում է եզրակացություն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության, դրանց կատարման կայունության և տրված համապատասխանության սերտիֆիկատի պահպանման հնարավորության կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման (դադարեցման) մասին, ինչպես նաև նշվում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների բովանդակությունը, ծավալը և կարգը և հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման համար անհրաժեշտ արտադրանքի նմուշների քանակը՝ սերտիֆիկացված արտադրանքի հետևյալ պարբերական գնահատում իրականացնելիս:
134. Սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում կատարելու արդյունքների հիման վրա կարող է ընդունվել հետևյալ որոշումներից որևէ մեկը.
ա) համապատասխանության սերտիֆիկատը շարունակում է գործել, եթե արտադրանքը համապատասխանում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին.
բ) համապաստասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցված է, եթե ուղղիչ միջոցառումների անցկացման միջոցով հայտատուն կարող է վերացնել արտադրանքի՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին անհամապատասխանության հայտնաբերված պատճառները.
գ) համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը դադարեցված է, եթե ուղղիչ միջոցառումների կատարման միջոցով հայտատուն չի կարող վերացնել արտադրանքի՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին անհամապատասխանության հայտնաբերված պատճառները:
135. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության դադարեցումը (կասեցումը) ուժի մեջ է մտնում տրված համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության գրանցված հայտարարագրերի միասնական ռեգիստրում համապատասխան գրառում կատարելու օրվանից:
136. Հայտատուի մեղքով նշանակված ժամկետներում սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման անցկացման անհնարինության դեպքում համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման մասին որոշումն ընդունվում է սերտիֆիկացման մարմնի կողմից հետևյալ դեպքերում.
ա) հայտատուի՝ սերտիֆիկացման մարմնի հետ սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման անցկացման մասին պայմանագիր կնքելուց հրաժարվելը.
բ) հայտատուի՝ սերտիֆիկացման մարմնի հետ սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման անցկացման մասին պայմանագրով վճարում կատարելուց հրաժարվելը.
գ) հայտատուի՝ սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման անցկացման ժամանակ սերտիֆիկացման մարմնի աշխատակիցների կողմից աշխատանքների կատարման համար պայմաններ (տրամադրել տարածքներ, անհրաժեշտ տեղեկատվություն՝ սույն տեխնիկական կանոնակարգի 131-րդ կետին համապատասխան) ստեղծելուց հրաժարվելը:
137. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման դեպքում՝
ա) սերտիֆիկացման մարմինը՝
տեղեկացնում է դրա մասին սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման պետական հսկողության (վերահսկողության) իրականացման համար պատասխանատու անդամ պետությունների մարմիններին (այսուհետ՝ պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ).
սահմանում է ուղղիչ միջոցառումների կատարման ժամկետը և վերահսկում է հայտատուի կողմից դրանց կատարումը.
բ) հայտատուն՝
որոշում է սպառողներին ուղարկված արտադրանքի քանակը և գտնվելու վայրը՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներից շեղմամբ, և ծանուցում է դրա մասին սերտիֆիկացման մարմնին.
սպառողներին և մյուս շահագրգիռ կազմակերպություններին ծանուցում է արտադրանքի օգտագործման կասեցման վերաբերյալ և հաղորդում է հայտնաբերված թերությունների վերացման կարգը.
տեղում վերացնում է բացահայտված թերությունները կամ ապահովում է արտադրանքի վերադարձն արտադրողի կողմից լրամշակման համար կամ շրջանառությունից հանում է արտադրանքը և ծանուցում է սերտիֆիկացման մարմին ձեռնարկված միջոցառումների մասին:
138. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության դադարեցման (կասեցման), ինչպես նաև համապատասխանության սերտիֆիկատի գործողության վերականգնման մասին տեղեկատվությունը հասցվում է սերտիֆիկացման մարմնի կողմից պետական հսկողության (վերահսկողության) մարմիններին և շահագրգիռ կազմակերպություններին:
139. Արտադրանքը, որի համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը դադարեցվել է, սերտիֆիկացման անցկացման համար կարող է կրկնակի հայտագրվել հայտատուի կողմից անհրաժեշտ ուղղիչ գործողությունների իրականացումից հետո: Կրկնակի սերտիֆիկացում անցկացնելու դեպքում սերտիֆիկացման մարմինը կարող է հաշվի առնել նախորդ սերտիֆիկացման դրական արդյունքները:
140. Սերտիֆիկացման աշխատանքների անցկացման ժամկետները որոշվում են սերտիֆիկացման մարմնի և հայտատուի միջև պայմանագրով:
141. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը՝
սերիական թողարկման արտադրանքի համար կազմում է 5 տարուց ոչ ավելի.
արտադրանքի խմբաքանակի կամ միավոր արտադրատեսակի համար չի սահմանվում։
142. Համապատասխանությունը հայտարարագրելիս հայտատուն ձևավորում է համապատասխանության հայտարարագրի ընդունման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի փաթեթ, որը պայմանավորված համապատասխանության հայտարարագրման կիրառվող սխեմայով իր մեջ ներառում է՝
ա) սերիական արտադրության արտադրանքի համար՝
արտադրանքի հիմնական պարամետրեր և բնութագրեր պարունակող տեխնիկական փաստաթղթերի (արտադրանքի կոնստրուկտորական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) շահագործման փաստաթղթերի և (կամ) տեխնիկական պայմանների (նկարագրությունների)) պատճենները, ինչպես նաև դրա նկարագրությունը՝ համապատասխանության գնահատում իրականացնելու նպատակով.
ստանդարտների այն ցանկում ներառված ստանդարտների ցուցակը (դրանց նշագրերի և անվանումների, ինչպես նաև բաժինների (կետերի, ենթակետերի) նշմամբ, որոնց կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, եթե սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ընդհանուր առմամբ ստանդարտների կիրառման միջոցով) (հայտատուի կողմից դրանց կիրառման դեպքում).
համապատասխանության հավաստման նպատակով անվտանգության հիմնավորում այն ստանդարտների ցանկում ներառված ստանդարտների չկիրառման կամ մասամբ կիրառման դեպքում, որոնց կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը (անհրաժեշտության դեպքում).
արտադրողի (այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի) հետ կնքված պայմանագիրը, որով նախատեսվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին Միության մաքսային տարածք մատակարարվող արտադրանքի համապատասխանության ապահովումը և նշված պահանջներին այդ արտադրանքի անհամապատասխանության համար պատասխանատվությունը (արտադրողի կողմից լիազորված անձի համար).
արտադրողի կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատը (սերտիֆիկատի պատճենը) (համապատասխանության հայտարարագրման սխեմայով նախատեսված դեպքերում).
անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցվող ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ տրվող՝ հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարի մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթը.
արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունները (առկայության դեպքում).
հայտատուի ընտրությամբ՝ համապատասխանության հայտարարագրի ընդունման համար հիմք հանդիսացած այլ փաստաթղթեր (առկայության դեպքում).
բ) արտադրանքի խմբաքանակի կամ միավոր արտադրատեսակի համար՝
պայմանագրի (մատակարարման պայմանագրի) պատճենը և ապրանքաուղեկից այն փաստաթղթերը, որոնցով նույնականացվում է միավոր արտադրատեսակը կամ արտադրանքի խմբաքանակը (այդ թվում՝ դրա չափը).
շահագործման փաստաթղթերի պատճենները (անհրաժեշտության դեպքում).
ստանդարտների այն ցանկում ներառված ստանդարտների ցուցակը (դրանց նշագրերի և անվանումների, ինչպես նաև բաժինների (կետերի, ենթակետերի) նշմամբ, որոնց կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, եթե սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ընդհանուր առմամբ ստանդարտների կիրառման միջոցով) (հայտատուի կողմից դրանց կիրառման դեպքում).
անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցվող ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ տրվող՝ հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարի մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթը.
արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունները (առկայության դեպքում).
համապատասխանության հայտարարագրի ընդունման համար հիմք հանդիսացած՝ հայտատուի ընտրությամբ այլ փաստաթղթեր (առկայության դեպքում)։
143. Հայտատուն կամ հայտատուի հանձնարարությամբ արտադրանքի սերտիֆիկացման մարմինը կամ հավատարմագրված փորձարկման լաբորատորիան (կենտրոնը) կամ արտադրողի սեփական փորձարկման լաբորատորիան պայմանավորված կիրառվող համապատասխանության հայտարարագրման սխեմայով անցկացնում է արտադրանքի նույնականացում և նմուշառում:
144. Արտադրանքի վերցված նմուշների (փորձանմուշների) հետազոտությունները (փորձարկումները) և չափումները պայմանավորված համապատասխանության հայտարարագրման կիրառվող սխեմայով անցկացվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) կամ արտադրողի սեփական փորձարկման լաբորատորիայում:
145. Արտադրողն իրականացնում է արտադրական հսկողություն և ձեռնարկում է արտադրության անխափան գործընթացի ապահովման և արտադրվող արտադրանքի՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության համար անհրաժեշտ բոլոր միջոցները (1հ, 2հ և 6հ սխեմաների համար):
146. Համապատասխանության մասին հայտարարագրի գրանցումը, գործողության կասեցումը, վերականգնումը և դադարեցումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:
147. Սույն տեխնիկական կանոնակարգի 146-րդ կետում նշված կարգով համապատասխանության հայտարարագրի գրանցման համար հայտատուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
սույն տեխնիկական կանոնակարգի 142-րդ կետով նախատեսված փաստաթղթերի փաթեթը.
պայմանավորված համապատասխանության հայտարարագրման սխեմայով հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) կամ արտադրողի սեփական լաբորատորիայում անցկացված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունը (արձանագրությունները):
148. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը կազմում է 5 տարուց ոչ ավելի: Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետն ապրանքի խմբաքանակի համար չի սահմանվում:
IX. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով արտադրանքի մակնշումը
149. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող և սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնի համաձայն համապատասխանության հավաստման ընթացակարգերով անցած արտադրանքը պետք է ունենա Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մականշվածք։
150. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումն իրականացվում է նախքան Միության շուկայում այն շրջանառության մեջ բաց թողնելը:
151. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղվում է յուրաքանչյուր միավոր արտադրանքի վրա:
Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղվում է անմիջապես արտադրատեսակի վրա, ինչպես նաև բերվում է դրան կից ներկայացվող շահագործման և ապրանքաուղեկից փաստաթղթերում:
Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղվում է արտադրանքի ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում պարզ և հստակ պատկեր ապահովող ցանկացած եղանակով:
152. Թույլատրվում է Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի զետեղումը միայն փաթեթվածքի վրա՝ կից ներկայացվող շահագործման փաստաթղթերում համապատասխան նշմամբ, եթե արտադրանքի կառուցվածքի առանձնահատկություններով պայմանավորված՝ անհնար է դա զետեղել անմիջապես արտադրանքի վրա:
153. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով արտադրանքի մակնշումը վկայում է Միության բոլոր այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին դրա համապատասխանության մասին, որոնց գործողությունը դրա վրա տարածվում է:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
Եվրասիական տնտեսական միության
«Թեթև ռելսային տրանսպորտի
անվտանգության մասին» տեխնիկական
կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ /20 )
ՑԱՆԿ
տեխնիկական կանոնակարգման այն օբյեկտների, որոնց վրա տարածվում են Եվրասիական տնտեսական միության «Թեթև ռելսային տրանսպորտի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ /20 ) պահանջները
I. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցներ
1. Շարժիչավոր թեթև ռելսային տրանսպորտային միջոցներ
2. Արտաքին աղբյուրից սնմամբ ուղևորատար տրամվայի շարժիչավոր վագոններ
3. Տրամվայի ուղիների նորոգման կամ տեխնիկական սպասարկման համար նախատեսված տրամվայի վագոններ
4. Ոչ ինքնագնաց և այլ հատուկ ոչ ինքնագնաց ուղևորատար տրամվայի վագոններ
5. Ոչ ինքնագնաց տրամվայի բեռնատար վագոններ
II. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցների բաղկացուցիչ մասեր
6. Ավտոմատ արագագործ և գլխավոր անջատիչներ
7. Կուտակիչներ և կուտակչային մարտկոցներ՝ թթվային և հիմնային
8. Արբանյակային նավիգացիոն ապարատուրա
9. Էլեկտրաէներգիայի բաշխման ապարատուրա (փոխարկիչներ, զատիչներ, միակցիչներ, անջատիչներ՝ ոչ ավտոմատ)
10. Կառավարման ապարատներ (իմպուլսային գերլարումներից պաշտպանիչ սարքվածքներ, կոնտրոլլերներ)
11. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի անվակալանդներ
12. Մինչև 1000 Վ լարմամբ էլեկտրական շղթաներում ավտոմատ անջատիչներ. Պաշտպանիչ անջատման սարքվածքներ. Ուժային շղթաների, կառավարման շղթաների համար կոմուտացման ապարատներ և տարրեր, կառավարման շղթաների համար էլեկտրամեխանիկական ապարատներ
13. Հիդրոշարժաբերներ և հիդրոավտոմատիկա՝ հիդրոգլաններ, կափույրներ, ծորակներ և պոմպեր
14. Հպասեղմակներ, սեղմակների հավաքակազմեր
15. Արտադրատեսակներ՝ շփական, արգելակման
16. Կառավարման, հսկողության, ազդանշանման էլեկտրական շղթաներում ուժային մալուխներ և հաղորդալարեր
17. Անվազույգեր
18. Թեթև ռելսային տրանսպորտի վարորդի բազկաթոռ
19. Շիկացման լամպեր
20. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի սռնիներ
21. Ջեռուցիչներ էլեկտրական
22. Մինչև 1000 Վ լարմամբ փոփոխական և հաստատուն հոսանքի էլեկտրական շղթաներում ուժային հալուն ապահովիչներ
23. Կերպափոխիչներ ստատիկ
24. Զսպանային կախման զսպանակներ
25. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի համար ուղևորների համար նախատեսված նստատեղեր
26. Արագաչափներ, դրանց տվիչները և արագաչափներ ներառող սարքերի համակցություններ
27. Հատուկ ապակի (վերգետնյա տրանսպորտի համար՝ մխված, անվտանգ բազմաշերտ)
28. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կցման սարքվածքներ
29. Էլեկտրական հաստատուն հոսանքի հաշվիչներ
30. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի սայլակներ
31. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի քարշային էլեկտրաշարժիչներ
32. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կառավարման, վերահսկման և անվտանգության սարքվածքներ, համալիրներ և համակարգեր, դրանց ծրագրային միջոցները
33. Արտաքին լուսավորության և ազդանշանման սարքվածքներ՝
մոտիկ և հեռավոր լույսի ցոլալապտեր.
լուսանդրադարձիչ հարմարանքներ (լուսանդրադարձիչներ).
շրջադարձի ցուցիչներ.
եզրաչափքային և ուրվագծային լույսեր, արգելակման ազդանշաններ.
հետընթացքի լապտերներ.
HSB հալոգենային ցոլալապտեր.
հետևի հակամառախուղային լույսեր.
կողմնային եզրաչափքային լույսեր.
լույսի գազապարպիչ աղբյուրներով ցոլալապտեր.
լույսի գազապարպիչ աղբյուրներ
34. Ոչ ուղիղ տեսադաշտի սարքվածքներ
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
Եվրասիական տնտեսական միության
«Թեթև ռելսային տրանսպորտի
անվտանգության մասին» տեխնիկական
կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ /20 )
ՑԱՆԿ
սերտիֆիկացման ենթակա թեթև ռելսային տրանսպորտային միջոցների
1. Շարժիչավոր թեթև ռելսային տրանսպորտային միջոցներ
2. Արտաքին աղբյուրից սնմամբ ուղևորատար տրամվայի շարժիչավոր վագոններ
3. Տրամվայի ուղիների նորոգման կամ տեխնիկական սպասարկման համար նախատեսված տրամվայի վագոններ
4. Ոչ ինքնագնաց և այլ հատուկ ոչ ինքնագնաց ուղևորատար տրամվայի վագոններ
5. Ոչ ինքնագնաց տրամվայի բեռնատար վագոններ
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3
Եվրասիական տնտեսական միության
«Թեթև ռելսային տրանսպորտի
անվտանգության մասին» տեխնիկական
կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ /20 )
ՑԱՆԿ
սերտիֆիկացման ենթակա թեթև ռելսային տրանսպորտային միջոցների բաղկացուցիչ մասերի
1. Ավտոմատ արագագործ և գլխավոր անջատիչներ
2. Կառավարման ապարատներ (իմպուլսային գերլարումներից պաշտպանիչ սարքվածքներ, կոնտրոլլերներ)
3. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի անվակալանդներ
4. Մինչև 1000 Վ լարմամբ էլեկտրական շղթաներում ավտոմատ անջատիչներ. Պաշտպանիչ անջատման սարքվածքներ. Ուժային շղթաների, կառավարման շղթաների համար կոմուտացման ապարատներ և տարրեր, կառավարման շղթաների համար էլեկտրամեխանիկական ապարատներ
5. Հիդրոշարժաբերներ և հիդրոավտոմատիկա՝ հիդրոգլաններ, կափույրներ, ծորակներ և պոմպեր
6. Արտադրատեսակներ՝ շփական, արգելակման
7. Անվազույգեր
8. Թեթև ռելսային տրանսպորտի վարորդի բազկաթոռ
9. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի սռնիներ
10. Ջեռուցիչներ էլեկտրական
11. Կերպափոխիչներ ստատիկ
12. Զսպանային կախման զսպանակներ
13. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի համար ուղևորների համար նախատեսված նստատեղեր
14. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կցման սարքվածքներ
15. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի սայլակներ
16. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի քարշային էլեկտրաշարժիչներ
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4
Եվրասիական տնտեսական միության
«Թեթև ռելսային տրանսպորտի
անվտանգության մասին» տեխնիկական
կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ /20 )
ՑԱՆԿ
համապատասխանության հայտարարագրման ենթակա թեթև ռելսային տրանսպորտային միջոցների բաղկացուցիչ մասերի
1. Կուտակիչներ և կուտակչային մարտկոցներ՝ թթվային և հիմնային
2. Արբանյակային նավիգացիոն ապարատուրա
3. Էլեկտրաէներգիայի բաշխման ապարատուրա (փոխարկիչներ, զատիչներ, միակցիչներ, անջատիչներ՝ ոչ ավտոմատ)
4. Հպասեղմակներ, սեղմակների հավաքակազմեր
5. Կառավարման, հգսկողության, ազդանշանման էլեկտրական շղթաներում ուժային մալուխներ և հաղորդալարեր
6. Շիկացման լամպեր
7. Մինչև 1000 Վ լարմամբ փոփոխական և հաստատուն հոսանքի էլեկտրական շղթաներում ուժային հալուն ապահովիչներ
8. Արագաչափներ, դրանց տվիչները և արագաչափներ ներառող սարքերի համակցություններ
9. Հատուկ ապակի (վերգետնյա տրանսպորտի համար մխված, անվտանգ բազմաշերտ)
10. Էլեկտրական հաստատուն հոսանքի հաշվիչներ
11. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կառավարման, վերահսկման և անվտանգության սարքվածքներ, համալիրներ և համակարգեր, դրանց ծրագրային միջոցները
12. Արտաքին լուսավորության և ազդանշանման սարքվածքներ՝
մոտիկ և հեռավոր լույսի ցոլալապտեր.
լուսանդրադարձիչ հարմարանքներ (լուսանդրադարձիչներ).
շրջադարձի ցուցիչներ.
եզրաչափքային և ուրվագծային լույսեր, արգելակման ազդանշաններ.
հետընթացքի լապտերներ.
HSB հալոգենային ցոլալապտեր.
հետևի հակամառախուղային լույսեր.
կողային եզրաչափքային լույսեր.
լույսի գազապարպիչ աղբյուրներով ցոլալապտեր.
լույսի գազապարպիչ աղբյուրներ
13. Ոչ ուղիղ տեսադաշտի սարքվածքներ
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 5
Եվրասիական տնտեսական միության
«Թեթև ռելսային տրանսպորտի
անվտանգության մասին» տեխնիկական
կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ /20 )
ՑԱՆԿ
թեթև ռելսային տրանսպորտային միջոցների համապատասխանության հավաստման ժամանակ կիրառվող՝ Եվրասիական տնտեսական միության «Թեթև ռելսային տրանսպորտի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ / ) դրույթների
Թեթև ռելսային տրանսպորտային միջոցներ Տեխնիկական կանոնակարգի կետի (ենթակետի) նշագիր
1. Արտաքին աղբյուրից սնմամբ ուղևորատար տրամվայի շարժիչավոր վագոններ 10 - 79-րդ, 81-րդ և 82-րդ կետեր
2. Տրամվայի ուղիների նորոգման կամ տեխնիկական սպասարկման համար նախատեսված տրամվայի վագոններ 10-32-րդ, 34 - 41-րդ, 45 - 47-րդ, 49 - 51-րդ, 53 - 78-րդ և 79 - 82-րդ կետեր
3. Ոչ ինքնագնաց և այլ հատուկ ոչ ինքնագնաց ուղևորատար տրամվայի վագոններ 10 - 44-րդ, 46 - 51-րդ, 53-րդ, 56-րդ, 62 - 68-րդ, 70-րդ, 72 - 82-րդ կետեր
4. Ոչ ինքնագնաց տրամվայի բեռնատար վագոններ 10 - 13-րդ, 15 - 28-րդ, 30-րդ, 35 - 38-րդ, 40-րդ, 41-րդ, 49 - 51-րդ, 62-65-րդ, 67-րդ, 68-րդ, 70-րդ, 72-77-րդ կետեր
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 6
Եվրասիական տնտեսական միության
«Թեթև ռելսային տրանսպորտի
անվտանգության մասին» տեխնիկական
կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ /20 )
ՑԱՆԿ
թեթև ռելսային տրանսպորտային միջոցների բաղկացուցիչ մասերի համապատասխանության հավաստման ժամանակ կիրառվող՝ Եվրասիական տնտեսական միության «Թեթև ռելսային տրանսպորտի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ / ) դրույթների
Թեթև ռելսային տրանսպորտային միջոցների բաղկացուցիչ մասեր Տեխնիկական կանոնակարգի կետի (ենթակետի) նշագիր
1. Կուտակիչներ և կուտակչային մարտկոցներ՝ թթվային և հիմնային 11-րդ կետ, 12-րդ կետի «բ», «ժբ», «ժե» և «ժզ» ենթակետեր, 13-րդ, 67-րդ և 72-րդ կետեր
2. Արբանյակային նավիգացիոն ապարատուրա 10-րդ կետի «ե» ենթակետ, 12-րդ կետի «բ», «ժա», «ժգ» և «ժդ» ենթակետեր, 13-րդ, 35-րդ և 39-րդ կետեր
3. Էլեկտրաէներգիայի բաշխման ապարատուրա (փոխարկիչներ, զատիչներ, միակցիչներ, անջատիչներ ոչ ավտոմատ) 11-րդ կետ , 12-րդ կետի «բ», «գ», «ժգ» - «ժե» և «ժթ» ենթակետեր, 13-րդ, 61-րդ և 67-րդ կետեր
4. Կառավարման ապարատներ (իմպուլսային գերլարումներից պաշտպանիչ սարքվածքներ, կոնտրոլլերներ) 11-րդ կետ , 12-րդ կետի «բ», «գ», «ժգ» - «ժե» և «ժթ» ենթակետեր, 13-րդ, 22-րդ, 28-րդ, 61-րդ, 64-րդ, 66-րդ և 67-րդ կետեր
5. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի անվակալանդներ 11-րդ կետ, 12-րդ կետի «բ» - «ե», «է», «թ», «ժա», «ժզ» - «ժը» ենթակետեր, 14-րդ կետ
6. Մինչև 1000 Վ լարմամբ ավտոմատ անջատիչներ. Պաշտպանիչ անջատման սարքվածքներ. Կառավարման շղթաների համար կոմուտացման ապարատներ և տարրեր, կառավարման շղթաների համար էլեկտրամեխանիկական ապարատներ 11-րդ կետ , 12-րդ կետի «բ», «գ», «ժգ» - «ժե» և «ժթ» ենթակետեր, 13-րդ, 61-րդ, 64-րդ, 65-րդ և 67-րդ կետեր
7. Հիդրոշարժաբերներ և հիդրոավտոմատիկա՝ հիդրոգլաններ, պոմպեր, ծորակներ, կափույրներ 11-րդ կետ, 12-րդ կետի «բ», «ժե», «ժզ» և «ժը» ենթակետեր, 13-րդ, 22 - 24-րդ, 27-րդ և 28-րդ կետեր
8. Հպասեղմակներ, սեղմակների հավաքակազմեր 11-րդ կետ, 12-րդ կետի «բ», «գ», «ժգ» - «ժե» և «ժթ» ենթակետեր, 13-րդ, 21-րդ, 22-րդ, 61-րդ, 67-րդ և 70-րդ կետեր
9. Արտադրատեսակներ՝ շփական, արգելակման 11-րդ կետ , 12-րդ կետի «բ», «զ», «ը», «ժբ», «ժզ» և «ժե» ենթակետեր, 13-րդ կետ
10. Կառավարման, հսկողության և ազդանշանման մալուխներ և հաղորդալարեր 11-րդ կետ, 12-րդ կետի «բ», «գ», «ժգ» - «ժե» և «ժթ» ենթակետեր, 13-րդ, 31-րդ, 61-րդ, 67-րդ և 74-րդ կետեր
11. Անվազույգեր 11-րդ կետ, 12-րդ կետի «բ», «դ», «ե», «է», «թ», «ժա» և «ժզ» - «ժը» ենթակետեր, 13-րդ և 14-րդ կետեր
12. Թեթև ռելսային տրանսպորտի վարորդի բազկաթոռ 10-րդ կետի «դ» և «ե» ենթակետեր, 11-րդ կետ, 12-րդ կետի «բ», «ժա», «ժբ», «ժե» - «ժէ» ենթակետեր, 13-րդ, 19-րդ, 32-րդ և 57-րդ կետեր
13. Շիկացման լամպեր 11-րդ կետ, 12-րդ կետի «բ», «գ», «ժգ» - «ժե» և «ժթ» ենթակետեր, 13-րդ, 41-րդ, 63-րդ և 67-րդ կետեր
14. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի սռնիներ 11-րդ կետ, 12-րդ կետի «բ», «գ», «թ», «ժա» և «ժզ» - «ժը» ենթակետեր, 13-րդ և 14 -րդ կետեր
15. Մինչև 100 Վ լարման ապահովիչներ 11-րդ կետ, 12-րդ կետի «բ», «գ», «ժգ» - «ժե» և «ժթ» ենթակետեր, 13-րդ, 41-րդ, 61-րդ, 64-րդ, 65-րդ և 67-րդ կետեր
16. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի համար ուղևորների համար նախատեսված նստատեղեր 10-րդ կետի «դ» և «ե» ենթակետեր, 11-րդ կետ, 12-րդ կետի «բ», «ժա», «ժբ», «ժե» - «ժէ» ենթակետեր, 13-րդ, 19-րդ և 31-րդ կետեր
17. Արագաչափներ, դրանց տվիչները և արագաչափներ ներառող սարքերի համակցություններ 11-րդ կետ, 12-րդ կետի «բ», «գ», «ժա», «ժգ» - «ժե» և «ժթ» ենթակետեր, 13-րդ, 59-րդ և 60-րդ կետեր
18. Հատուկ ապակի (վերգետնյա տրանսպորտի համար մխված, անվտանգ բազմաշերտ) 11-րդ կետ, 12-րդ կետի «բ» և «գ» ենթակետեր, 13-րդ, 53-րդ և 55-րդ կետեր
19. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի կցման սարքվածքներ 11-րդ կետ, 12-րդ կետ «բ», «է», «ժա», «ժզ» - «ժը», «ի» և «իա» ենթակետեր, 13-րդ և 14-րդ կետեր
20. Էլեկտրական հաստատուն հոսանքի հաշվիչներ 11-րդ կետ, 12-րդ կետի «բ», «գ», «ժգ» - «ժե» և «ժթ» ենթակետեր, 13-րդ, 41-րդ, 61-րդ և 67-րդ կետեր
21. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի սայլակներ 11-րդ կետ, 12-րդ կետի «բ», «ե», «զ» - «թ», «ժա», «ժզ» - «ժը» և «իա» ենթակետեր, 13-րդ և 14-րդ կետեր
22. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցի քարշային էլեկտրաշարժիչներ 11-րդ կետ, 12-րդ կետի «բ», «գ», «ը», «ժա», «ժգ» - «ժե» և «ժթ» ենթակետեր, 13-րդ, 41-րդ, 61-րդ, 67-րդ և 76-րդ կետեր
23. Թեթև ռելսային տրանսպորտային միջոցների կառավարման, վերահսկման և անվտանգության սարքվածքներ, համալիրներ և համակարգեր, դրանց ծրագրային միջոցները 11-րդ կետ, 12-րդ կետի «բ», «գ», «ժգ» - «ժե» և «ժթ» ենթակետեր, 13-րդ, 15-րդ, 22 - 28-րդ, 35-րդ, 64-րդ, 66-րդ, 67-րդ և 70-րդ կետեր
24. Արտաքին լուսավորության և ազդանշանման սարքվածքներ՝
մոտիկ և հեռավոր լույսի ցոլալապտեր. լուսանդրադարձիչ հարմարանքներ (լուսանդրադարձիչներ). շրջադարձի ցուցիչներ. եզրաչափքային և ուրվագծային լույսեր, արգելակման ազդանշաններ.
հետընթացքի լապտերներ. HSB հալոգենային ցոլալապտեր. հետևի հակամառախուղային լույսեր. կողմնային եզրաչափքային լույսեր. լույսի գազապարպիչ աղբյուրներով ցոլալապտեր. լույսի գազապարպիչ աղբյուրներ 11-րդ կետ, 12-րդ կետի «բ», «գ», «ժգ» - «ժե» և «ժթ» ենթակետեր, 13-րդ, 67-րդ և 78-րդ կետեր
25. Ոչ ուղիղ տեսադաշտի սարքվածքներ 11-րդ կետ, 12-րդ կետի «բ» և «գ» ենթակետեր, 13-րդ և 54-րդ կետեր
26. Էլեկտրաօդաջեռուցիչներ՝ ուղևորատար թեթև ռելսային տրանսպորտային միջոցի ջեռուցման համակարգերի համար 10-րդ կետի «ե» ենթակետ, 12-րդ կետի «բ» և «ժե» ենթակետեր, 13-րդ, 19-րդ, 29-րդ, 35-րդ, 41-րդ, 63 - 65-րդ, 67-րդ կետեր
27. Էլեկտրավառարաններ՝ ուղևորատար թեթև ռելսային տրանսպորտային միջոցի ջեռուցման համակարգերի համար 10-րդ կետի «ե» ենթակետ, 12-րդ կետի «բ» և «ժե» ենթակետեր, 13-րդ, 19-րդ, 29-րդ, 35-րդ, 41-րդ, 63 - 65-րդ և 67-րդ կետեր