Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Տրանսպորտային միջոցների՝ սույն համաձայնագրով սահմանվող թույլատրելի զանգվածները, սռնու վրա ընկնող բեռնվածքները և եզրաչափերը պահպանվում են որպես տրանսպորտային միջոցների չափերին և զանգվածներին ներկայացվող նվազագույն պահանջներ՝ ելնելով ավտոմոբիլային ճանապարհներով դրանց անցման տեխնիկական հնարավորությունից:

Տրանսպորտային միջոցների՝ սույն համաձայնագրով սահմանված թույլատրելի զանգվածները, սռնու վրա ընկնող բեռնվածքները և եզրաչափերը չեն վերաբերում տրանսպորտային միջոցների արտադրությանը:

2. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել համապատասխան անդամ պետության ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածի, սռնու վրա ընկնող բեռնվածքի և եզրաչափերի այլ արժեքներ, որոնք չեն կարող ցածր լինել սույն համաձայնագրով սահմանված արժեքներից:

3. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ ավտոմոբիլային ճանապարհներով ոչ խտրական հիմունքներով կարող է ժամանակավորապես սահմանափակվել կամ դադարեցվել տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այդ ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակավոր սահմանափակման կամ դադարեցման մասին որոշումներ ընդունելու դեպքում դրանց սեփականատերերը ձեռնարկում են ճանապարհային երթևեկության կազմակերպման միջոցներ, այդ թվում՝ շրջանցիկ ճանապարհի կազմակերպման միջոցով, ինչպես նաև ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողներին տեղեկացնում են տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակավոր սահմանափակման կամ դադարեցման ժամկետների և շրջանցիկ ճանապարհից օգտվելու հնարավորության մասին:

Ավտոմոբիլային ճանապարհներին չի թույլատրվում նվազեցնել տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածների և սռնու կամ սռնիների խմբերի վրա ընկնող՝ սույն համաձայնագրի 2-րդ և 3-րդ հավելվածներում նշված՝ տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածի արժեքները՝ անբարենպաստ բնակլիմայական պայմանների հետևանքով առաջացած՝ ավտոմոբիլային ճանապարհի կառուցվածքային տարրերի կրողունակությունը նվազեցելու ժամանակահատվածում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։