ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
17 հոկտեմբերի 2022 թվականի թիվ 29 քաղ. Բիշքեկ
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով ապրանքների փոխադրման ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կիրառման թեստավորման, Բելառուսի Հանրապետությունում «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված անտառանյութերը և փայտամշակման արտադրանքը Ռուսաստանի Դաշնության տարածքով տեղափոխելու նկատմամբ հսկողության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության տարածքով այդպիսի ապրանքների մեկնումն ապահովելու նպատակով՝
1. Խնդրանքով դիմել Բելառուսի Հանրապետության նախարարների խորհրդին և Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝
ա) 6 ամսվա ընթացքում ապահովել Բելառուսի Հանրապետությունում «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված այն անտառանյութերի և փայտամշակման արտադրանքի նկատմամբ նավիգացիոն կապարակնիքների կիրառման փորձարկման անցկացումը, որոնք տեղափոխվում են Ռուսաստանի Դաշնության տարածքով և մեկնում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից (այսուհետ՝ փորձարկում).
բ) նշանակել լիազորված մարմիններ (կազմակերպություններ), որոնք կազմակերպում են փորձարկման անցկացումը, և հանձնարարել նրանց սահմանել դրա անցկացման կարգն ու պայմանները.
գ) փորձի արդյունքների մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին 2023 թվականի II եռամսյակում:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ս. Ժումանգարին
Ա. Կասիմալիև
Ա. Օվերչուկ