Հոդված 9
Հոդված 9
Եզրափակիչ դրույթները
1. Կողմի անվանումը փոփոխվելու և (կամ) դրա գործառույթներն այլ մարմնի փոխանցվելու դեպքում տվյալ Կողմն այդ մասին ծանուցում է մյուս Կողմերին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անվանումը փոփոխվելու (գործառույթներն այլ մարմնի փոխանցվելու) օրվանից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում։
2. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Հայաստանի Հանրապետության կողմից կատարվելու մասին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
3. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Միության իրավունքի կազմում։
Կատարված է ____________ քաղաքում, 20___ թվականի _________-ի «___»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների հարցերով պետական կոմիտեի կողմից՝
Ղազախստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարարության կողմից՝ Ղրղզստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից՝
Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության կողմից՝