ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
23 օգոստոսի 2022 թվականի թիվ 141 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ԹԻՎ 100 ՈՐՈՇՄԱՆ 2-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի հունիսի 21-ի թիվ 100 որոշման 2-րդ կետում փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » -ի 20 թվականի թիվ քաղ.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի հունիսի 21-ի թիվ 100 որոշման 2-րդ կետում փոփոխություն կատարելու մասին
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննություններ անցկացնելու կարգի մասին» 2017 թվականի մայիսի 26-ի համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. «Հատուկ սուբսիդիաների թույլատրելիության առանձին չափորոշչի կիրառման պայմանի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի հունիսի 21-ի թիվ 100 որոշման 2-րդ կետում «2022 թվականի նոյեմբերի 28» բառերը փոխարինել «2024 թվականի նոյեմբերի 28» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2022 թվականի նոյեմբերի 29-ից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ս. Ժումանգարին Ա. Կասիմալիև Ա. Օվերչուկ