ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
23 սեպտեմբերի 2022 թվականի թիվ 26 քաղ. Մոսկվա
ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ս. Ժումանգարին
Ա. Կասիմալիև
Ա. Օվերչուկ
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի
2022 թվականի սեպտեմբերի 23-ի
թիվ 26 կարգադրության
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի մեջ կատարվող
1. 4.1.3. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« 4.1.3. Տեխնիկական կանոնակարգման ոլորտում Միության մարմինների ակտերի կատարման մոնիթորինգ անցկացնելու կարգի ընդունում Տեխնիկական կանոնակարգման ոլորտում Միության մարմինների ակտերի կատարման մոնիթորինգ անցկացնելու կարգի վերաբերյալ հանձնարարականի ընդունում Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար), անդամ պետություններ
համակատարող՝ Հանձնաժողովի իրավական դեպարտամենտ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը Կոլեգիայի հանձնարարական
Տեխնիկական կանոնակարգման ոլորտում Միության մարմինների ակտերի կատարման մոնիթորինգ անցկացնելու կարգի սահմանում՝ սույն պլանի 9.1.1 կետով նախատեսված մոնիթորինգ անցկացնելու կարգի կազմում արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում Խորհրդի որոշում
»:
2. 4.1.5 և 4.1.6 կետերի չորրորդ վանդակում «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։
3. 4.5.1 կետի չորրորդ վանդակում «ամեն տարի՝ 2023 թվականից սկսած» բառերը փոխարինել «մշտական հիմունքներով (փոխադարձ համեմատական գնահատումների անցկացման արդյունքներով)»։
4. 4.5.2 կետի չորրորդ վանդակում «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը» բառերով։
5. 4.7.1 կետի չորրորդ վանդակում «մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը**» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը**» բառերով։
6. 4.7.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« 4.7.2. Անդամ պետություններում ռեֆերենտ լաբորատորիաների համակարգի ստեղծման համար հիմքերի ձևավորում անդամ պետություններում ռեֆերենտ լաբորատորիաների համակարգի ստեղծման համար ընդհանուր մոտեցումների մասով հանձնարարականների ընդունում Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար), անդամ պետություններ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը Կոլեգիայի հանձնարարական
»:
7. 4.7.3 կետի չորրորդ վանդակում «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը**» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը**» բառերով։
8. 4.9.1 կետի չորրորդ վանդակում «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։