ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
26 հուլիսի 2022 թվականի թիվ 116 քաղ. Մոսկվա
««ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 007/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 007/2011) փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ Վ. Նազարենկո
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի թիվ քաղ.
«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 007/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 797 որոշմամբ ընդունված՝ «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 007/2011) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Բ. Սուլթանով
Ա. Կասիմալիև
Ա. Օվերչուկ
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի
20 թվականի ի
թիվ որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 007/2011) կատարվող
1. 1-ին հոդվածի 1-ին կետում՝
ա) առաջին պարբերությունից «՝ անկախ ծագման երկրից» բառերը հանել.
բ) երրորդ պարբերությունը «գալանտերեայի արտադրատեսակներ,» բառերից հետո լրացնել «սանիտարահիգիենիկ արտադրատեսակներ՝ մեկանգամյա օգտագործման,» բառերով։
2. 2-րդ հոդվածում՝
ա) յոթերորդ պարբերությունը հանել.
բ) իններորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«հազվադեպ օգտագործման արտադրատեսակներ՝ արտադրատեսակներ, որոնք նախատեսված են շաբաթը առավելագույնը 2 անգամ 4 ժամից ոչ ավելի անդադար կրելու համար՝ արտադրատեսակի մականշվածքում համապատասխան տեղեկատվության նշմամբ.»։
3. 5-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետի երրորդ պարբերությունը «թաթպանները» բառից հետո լրացնել «(բացի կաշվից)» բառերով, «ձեռնոցները» բառից հետո լրացնել «(բացի կաշվից)» բառերով.
բ) 2-րդ կետում՝
ութերորդ պարբերությունը լրացնել «(չի որոշվում այն հարդարման դետալների և 2-րդ շերտի արտադրատեսակների երեսի դետալների հիգրոսկոպիկությունը, որոնք անմիջական շփում չունեն օգտագործողի մաշկի հետ, եթե դրանք նախատեսված են արտադրատեսակի երեսի դեկորատիվ ձևավորման համար. աստառով հագուստի և արտադրատեսակների դեպքում հիգրոսկոպիկությունը որոշվում է երեսի նյութի և աստառի համար առանձին)» բառերով.
իններորդ պարբերությունը լրացնել «(աստառով հագուստի և արտադրատեսակների դեպքում որոշվում է երեսի նյութի և աստառի համար առանձին)» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Ըստ «օդաթափանցելիություն» ցուցանիշի` փորձարկում չի անցկացվում այն արտադրատեսակներում, որոնց կառուցվածքը (սարաֆաններ, շրջազգեստներ, բաճկոնակներ, կիսատաբատներ) կամ նյութի կազմությունը (փուխր հյուսվածքով, ցանցկեն) ենթադրում է բարձր օդաթափանցելիություն, ինչպես նաև այն արտադրատեսակներում, որոնք ունեն օդափոխանակությունն ապահովելու համար կառուցվածքային տարրեր։»։
4. 6-րդ հոդվածի 2-րդ կետի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«- արհեստական մորթուց (բացի խավում 80 %-ից ոչ պակաս բրդյա մանրաթելի ներդրմամբ արհեստական մորթուց) և բայկայից՝ մսուրային տարիքի երեխաների համար նախատեսված ձմեռային կոշիկներում։»։
5. 9-րդ հոդվածի 2-րդ կետի երրորդ պարբերության մեջ «դիստրիբյուտորի» բառը փոխարինել «վաճառողի» բառով։
6. 11-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության մեջ «դիստրիբյուտոր» բառը փոխարինել «վաճառող» բառով։
7. 12-րդ հոդվածի 2-րդ կետի երրորդ պարբերության մեջ «կիսավարտիքներ» բառը փոխարինել «տակդիրներ-կիսավարտիքներ» բառերով։
8. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածում՝
ա) 2-րդ դիրքի 2-րդ վանդակից «,աթոռիկ» բառը հանել.
բ) 3-րդ դիրքի 2-րդ վանդակում «կիսավարտիքներ» բառը փոխարինել «տակդիրներ-կիսավարտիքներ» բառերով.
գ) 10-րդ դիրքի 1-ին վանդակից «սպորտային,» բառը հանել։
9. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 7 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Թիվ 7 հավելված
«Երեխաների և դեռահասների համար
նախատեսված արտադրանքի անվտանգության
մասին» Մաքսային միության տեխնիկական
կանոնակարգի (Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի ի
թիվ որոշման խմբագրությամբ)
«Ատամի խոզանակներին, լնդերի մերսիչներին և բերանի խոռոչի խնամքի համար նախատեսված նույնանման արտադրատեսակներին ներկայացվող կենսաբանական անվտանգության պահանջները
Ցուցանիշի տեսակը Ցուցանիշի անվանումը Ցուցանիշի բնութագիրը, նորմատիվ
1 2 3
Թունաբանական ցուցանիշներ.1 սուր թունավորություն՝ պերօրալ օգտագործման դեպքում 5000 մգ/կգ-ից ավելի
ազդեցություն փորձարարական կենդանիների լորձաթաղանթի վրա գրգռիչ ազդեցության ցուցիչ՝ 0 բալ
զգայունացնող ազդեցություն էֆեկտի բացակայություն
in vitro այլընտրանքային մեթոդներով սահմանվող ընդհանուր թունավորության ազդեցություն բացակայություն
Կլինիկական ցուցանիշներ տեղային գրգռիչ և ալերգիկ ազդեցություն բացակայություն միանգամյա օգտագործման դեպքում՝ 24 ժամվա ընթացքում և ամենօրյա երկանգամյա օգտագործման դեպքում՝
72 ժամվա ընթացքում
մաքրող ազդեցություն (միայն ատամի խոզանակների համար) ըստ Գրին-Վերմիլիոնի՝ բերանի խոռոչի հիգիենայի ցուցիչի սկզբնական արժեքի
40%-ից ոչ պակաս նվազում՝ ատամների մեկանգամյա ստուգիչ մաքրման դեպքում
________________________________
.1 Թունաբանական ցուցանիշների ուսումնասիրություններն անցկացվում են համապատասխան արտադրատեսակներից ջրային մոդելային լուծամզուկների վրա։ Թունաբանական գնահատումն իրականացվում է լաբորատոր կենդանիների օգտագործմամբ փորձարկման միջոցով (in vivo) կամ այլընտրանքային մեթոդներով (in vitro)։»։
10. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 8 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ ծանոթագրություններով՝
«3. Աստառով հագուստի և 2-րդ շերտի արտադրատեսակների դեպքում հիգրոսկոպիկությունը և օդաթափանցելիությունը որոշվում են երեսի նյութի և աստառի նյութի համար առանձին։
4. 1 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար չի որոշվում այն հարդարման դետալների և 2-րդ շերտի արտադրատեսակների երեսի դետալների հիգրոսկոպիկությունը, որոնք անմիջական շփում չունեն կամ սահմանափակ շփում ունեն (արտադրատեսակի երեսի մակերեսի մինչև 10 %-ը) օգտագործողի մաշկի հետ, եթե դրանք նախատեսված են արտադրատեսակի երեսի դեկորատիվ ձևավորման համար։»։
11. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 9 հավելվածի «2-րդ շերտի հագուստ և կարի արտադրատեսակներ» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 2-րդ շերտի հագուստ և կարի արտադրատեսակներ՝
երեսի նյութ 3 3 3<3> - -
աստառ 4 <4> 4 4 - -
»:
12. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 13 հավելվածում՝
ա) «Մինչև 1 տարեկան (փափուճներ՝ չափսեր, մմ՝ 95, 100, 105, 110, 115, 120, 125)», «1 տարեկանից մինչև 3 տարեկան (մսուրային տարիքի համար՝ չափսեր, մմ՝ 105, 110, 115, 120, 125, 130, 135, 140)», «3 տարեկանից մինչև 5 տարեկան (մանկական՝ չափսեր, մմ՝ 145, 150, 155, 160, 165)» և «5 տարեկանից մինչև 7 տարեկան (նախադպրոցական՝ չափսեր, մմ՝ 170, 175, 180, 185, 190, 195, 200)» դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« Մինչև 1 տարեկան (փափուճներ՝ չափսեր, մմ՝ 95, 100, 105, 110, 115, 120, 125) կոշիկի կիսազույգի զանգվածը, գ՝
փափուճներ (բացի ձմեռայիններից) 60-ից ոչ ավելի
փափուճներ ձմեռային 110-ից ոչ ավելի
1 տարեկանից մինչև 3 տարեկան (մսուրային տարիքի համար՝ չափսեր, մմ՝ 105, 110, 115, 120, 125, 130, 135, 140) կոշիկի կիսազույգի զանգվածը, գ՝
ձմեռային և գարնանային-աշնանային 220-ից ոչ ավելի
ամառային 120-ից ոչ ավելի
տնային 120-ից ոչ ավելի
ճկունությունը, Н/սմ (Н) (բացի ձմեռայիններից).5 6 (40)-ից ոչ ավելի
կոշիկի կրնկի բարձրությունը, մմ՝
ամառային և տնային 6-ից ոչ ավելի
ձմեռային և գարնանային-աշնանային 10-ից ոչ ավելի
3 տարեկանից մինչև 5 տարեկան (մանկական՝ չափսեր, մմ՝ 145, 150, 155, 160, 165) կոշիկի կիսազույգի զանգվածը, գ՝
ձմեռային և գարնանային-աշնանային 300-ից ոչ ավելի
ամառային 170-ից ոչ ավելի
տնային 130-ից ոչ ավելի
ճկունությունը, Н/սմ (Н) (բացի ձմեռայիններից).5 11 (100)-ից ոչ ավելի
կրնկի բարձրությունը, մմ 10-ից ոչ ավելի
5 տարեկանից մինչև 7 տարեկան (նախադպրոցական՝ չափսերը, մմ՝ 170, 175, 180, 185, 190, 195, 200) կոշիկի կիսազույգի զանգվածը, գ՝
ձմեռային և գարնանային-աշնանային 380-ից ոչ ավելի
ամառային 200-ից ոչ ավելի
տնային 150-ից ոչ ավելի
ճկունությունը, Н/սմ (Н) (բացի ձմեռայիններից).5 11 (100)-ից ոչ ավելի
կրնկի բարձրությունը, մմ 10-ից ոչ ավելի
».
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ տողատակի ծանոթագրությամբ՝
«.5 Նախքան նորմատիվային արժեքի սահմանումը՝ ըստ «ճկունություն» ցուցանիշի, ձմեռային կոշիկների փորձարկումներ չեն անցկացվում։»։