Հոդված 1
Հոդված 1
Համաձայնագրի առարկան
Սույն համաձայնագրով սահմանվում է Կողմերի տեղեկատվական փոխգործակցության կարգը և այն ուղղված է Միության շրջանակներում գիտահետազոտական աշխատանքների կատարման ծառայությունների միասնական շուկայի գործունեության (այսուհետ համապատասխանաբար՝ ԳՀԱ-ի կատարման ծառայություններ, ԳՀԱ-ի կատարման ծառայությունների միասնական շուկա) ապահովման նպատակներով Կողմերի վարչական համագործակցության ապահովմանը, որի շրջանակներում Միության յուրաքանչյուր անդամ պետություն (այսուհետ՝ անդամ պետություն) մյուս անդամ պետությունների անձանց տրամադրում է այդ ծառայությունների մատակարարման իրավունք՝ «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 16 հավելված) 38-րդ կետով նախատեսված պայմաններով (այսուհետ՝ ԳՀԱ-ի կատարման ծառայությունների միասնական շուկայի մասնակիցներ)։