Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 29 ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

20 հոկտեմբերի 2023 թվականի թիվ 35 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 29 ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 17-ի «Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կողմից «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ նավիգացիոն կապարակնիքների կիրառման գիտափորձ անցկացնելու մասին» թիվ 29 կարգադրության 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) «ա» ենթակետում «մինչև 2023 թվականի ավարտը» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը» բառերով.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետ.

«դ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին տեղեկացնել գիտափորձի արդյունքների մասին 2024 թվականի II եռամսյակում։»։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ս. Ժումանգարին Ա. Կասիմալիև Ա. Օվերչուկ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։