ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
12 ապրիլի 2024 թվականի թիվ 10 քաղ. Երևան
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 29 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 17-ի «Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կողմից «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ նավիգացիոն կապարակնիքների կիրառման գիտափորձ անցկացնելու մասին» թիվ 29 կարգադրության 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) «ա» ենթակետում «մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
բ) «գ» ենթակետը հանել.
գ) «դ» ենթակետում «2024 թվականի II եռամսյակում» բառերը փոխարինել «2025 թվականի III եռամսյակում» բառերով։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից`
Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`
Մ. Գրիգորյան
Ի. Պետրիշենկո
Ս. Ժումանգարին Ա. Կասիմալիև
Ա. Օվերչուկ