Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ «ԷԼԵԿՏՐԱԱՊԱՐԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 1995 թ. N 268

Քաղ. Երևան

ԵՐԵՎԱՆԻ «ԷԼԵԿՏՐԱԱՊԱՐԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 23-ի «Կոմպրեսոր գործարան» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 96 որոշման 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Իզաբելլա» կոոպերատիվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել իր կողմից վարձակալված` Երևանի «Էլեկտրաապարատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Եղվարդի լայն սպառման ապրանքների N 1 արտադրամասի` 2727 հազ. դրամ արժեքով գույքը:

2. Թույլատրել «Կողբ» կոոպերատիվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել իր կողմից վարձակալված` Երևանի «Էլեկտրաապարատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Եղվարդի լայն սպառման ապրանքների N 2 արտադրամասի` 3248 հազ. դրամ արժեքով գույքը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «Իզաբելլա» և «Կողբ» կոոպերատիվներին իրենց կողմից վարձակալված գույքի վաճառքն իրականացնել երկու ամսվա ընթացքում` «Էլեկտրաապարատ» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։