ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«13» հոկտեմբերի 2025 թ. N 1422-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 583-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 294-րդ հոդվածի 6-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել լիազորված տնտեսական օպերատորի կողմից հատուկ պարզեցումներով տեղափոխվող ապրանքների վերաբերյալ մաքսային մարմիններին ներկայացվող հաշվետվության ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի օգոստոսի 26-ի «Լիազորված տնտեսական օպերատորի կողմից մաքսային մարմիններ ներկայացվող հաշվետվության ձևը սահմանելու մասին» N 583-Ն հրամանը։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
10/13/2025
Է. ՀԱԿՈԲՅԱՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի «13» հոկտեմբերի
2025 թ. N 1422-Ն հրամանի
Ձև
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ՊԱՐԶԵՑՈՒՄՆԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
Լիազորված տնտեսական օպերատորի ՀՎՀՀ-ն
Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման մասին վկայականի հերթական համարը
Հաշվետու եռամսյակը
Հ/Հ Ապրանքների ժամանակավոր պահպանության հանձնման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը Կիրառված պարզեցված ընթացակարգի
(ընթացա-կարգերի) տեսակը (տեսակները) Մաքսային ձևակերպումներ իրականացնող անձի (անձանց) անվանումը, ՀՎՀՀ Ապրանքների հայտարա-րագրի համարը Ապրանքի նկարագիրը՝ ըստ ապրանքների հայտարա-րագրի 31-րդ սյունակի Ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը Ապրանքների հայտարա-րագրում ապրանքի հերթական համարը Ապրանքի համախառն քաշը Ապրանքի
զուտ քաշը Ապրանքի մաքսային արժեքը Մաքսային ձևակերպման արդյունքում հաշվարկված մաքսային վճարների, հատուկ, հակագնա-գցման և փոխհա-տուցման տուրքերի գումարը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
Իրավաբանական անձի ղեկավարի՝
1) անունը, ազգանունը, հայրանունը
2) ստորագրությունը
Ամսաթիվը
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հոկտեմբերի 2025 թվական: