ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
18 հոկտեմբերի 2024 թվականի թիվ 22 քաղ. Մոսկվա
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու հետ կապված Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցություններին մասնակցելու համար բանակցային պատվիրակության՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի ապրիլի 23-ի թիվ 12 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) բանակցային պատվիրակության կազմում ընդգրկել հետևյալ անձանց.
Հայաստանի Հանրապետությունից՝
Հակոբյան Ժակ Նիկողայոսի՝ - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Եվրոպական միության հետ տնտեսական համագործակցության դեպարտամենտի ԱՀԿ բաժնի պետ
Հովակիմյան Նարեկ Պատվականի՝ - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)
Ղրղզստանի Հանրապետությունից`
Մուրատալիև Ազամատ Տաբիլդիի՝ - Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարության առևտրային քաղաքականության վարչության պետ
Ռուսաստանի Դաշնությունից՝
Պետրով Ստեպան Պավելի՝ - Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության առևտրային բանակցությունների դեպարտամենտի ապրանքների առևտրի բաժնի գլխավոր մասնագետ-փորձագետ
բ) նշել բանակցային պատվիրակության հետևյալ անդամների նոր պաշտոնները.
Կուդելևիչ Դարյա Անատոլիի՝ - Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի առևտրային բանակցությունների և պաշտպանիչ միջոցների վարչության խորհրդական
Պրոկոպչուկ Անդրեյ Վիկտորի՝ - Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի տնօրեն
Կիսելյովա Ռիմա Խաջիմուրատի՝ - Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարության առևտրային քաղաքականության վարչության առևտրային քաղաքականության և ԱՀԿ բաժնի վարիչ
Կարպովա Ալեքսանդրա Վլադիմիրի՝ - Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության առևտրային բանակցությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ
Լազար Նատալյա Վասիլիի՝ - Առևտրային քաղաքականության դեպարտամենտի առևտրի հարցերով միջազգային համագործակցության բաժնի խորհրդական
գ) բանակցային պատվիրակության կազմից հանել Ն․Ա․ Տերյանին, Յու․Վ․ Գորելիկին, Դ․Բ․ Մալգաժդարովին և Ս․Ա․ Օրմոնովային։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ս. Ժումանգարին
Ա. Կասիմալիև
Ա. Օվերչուկ