Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

18 հոկտեմբերի 2024 թվականի թիվ 24 քաղ. Մոսկվա

ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2024 թվականի հոկտեմբերի 18-ի

թիվ 24 կարգադրության

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանում կատարվող

1. 3.1.1, 3.1.4 և 3.1.6 կետերի չորրորդ վանդակում «մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։

2. 11.7.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 11.7.5. Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) հետ համագործակցության զարգացում՝

- անդամ պետությունների հետ համատեղ գործողությունների իրականացում՝ ուղղված Միության կողմից ՀՄԿ-ում անդամի կարգավիճակ ստանալուն

- ՀՄԿ-ի հիմնարար փաստաթղթերին Միության միանալու հնարավորության մշակում անդամ պետությունների հետ խորհրդակցությունների անցկացում՝ Միության կողմից ՀՄԿ-ում անդամի կարգավիճակ ստանալու և ՀՄԿ-ի հիմնարար իրավական գործիքներին և միջոցներին միանալու հնարավորության մասին հարցի մշակման նպատակով Կոլեգիայի՝ մաքսային համագործակցության հարցերով անդամ (նախարար)

համակատարողներ՝ Կոլեգիայի անդամներ (իրենց իրավասության շրջանակներում), անդամ պետություններ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը զեկույց

»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։